💸 #ֆինանսաPAN (47)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխատուժում կանանց ներգրավվածության մակարդակը՝ ըստ երկրների. Հայաստանը 56%-ով 74-րդ տեղում է ու գտնվում է աշխարհի միջին ցուցանիշից (49%) բարձր մակարդակում՝ https://tinyurl.com/3a4dz7rp
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Հիփոթեքի պայմանագիրն առանց կարդալու ստորագրելիս մի օր հանկարծակիի կգաք, երբ բանկն առանց ձեր համաձայնության բարձրացնի տոկոսադրույքը: Այս ֆոնին լավ նորությունն այն է, որ դրա մասին կարող եք դեռ չանհանգստանալ, որովհետև ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա փողի այն գինն է, որը բանկերը վճարում են ԿԲ-ին՝ պարտքով գումար վերցնելու համար: Իջեցումը նշանակում է, որ ԿԲ-ն ցանկանում է փողի գինն էժանացնել ու խթանել տնտեսությունը: Երբ ԿԲ քաղաքականության «փոխանցումային մեխանիզմը» ճիշտ է աշխատում, ԿԲ վարած էժան փողի քաղաքականությունը փոխանցվում է բանկերին, որոնք էլ, իրենց հերթին, սկսում են ավելի էժան տոկոսով վարկավորում իրականացնել: Վարկավորման ծավալների աճի հետևանքով մեծանում են սպառման ու տնտեսությունում ներդրումների ծավալները՝ առաջացնելով պահանջարկի աճ ու գների բարձրացում: Այս տարի սահմանվել է գնաճի 4% թիրախ, որը դեռ շատ թույլ է արտահայտված: Այդ պատճառով ԿԲ-ն որոշել է էժան փողի քաղաքականությամբ հասնել գնաճի սահմանված ցուցանիշին:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
💰 ԱՄՆ պետպարտքը հասել է $34 տրիլիոնի. ըստ նոբելյան մրցանակակիր Փոլ Կուրգմանի, պարտքի չափը «սարսափելի» չէ, մանավանդ, որ երկրի արժույթով է վերցված, պարտադիր չէ ԱՄՆ-ն այն ամբողջությամբ մարի, կարևոր է՝ ժամանակին իրականացնել տոկոսների վճարում ու պարտատոմսերի մարում` https://tinyurl.com/4j62pdt3
✂️ Խոշոր ներդրումային ֆոնդերը վաճառել են NVIDIA-ի բաժնետոմսերը մինչև 1-ին 10 split-ն ու ներդրումներ կատարել Google-ում և Snowflake-ում` https://tinyurl.com/3dkscsmt
🛍 Shein-ը դառնալու է հաջորդ Amazon-ը, այն պատրաստվում է բաժնետոմսերի հրապարակային վաճառքի ՄԹ շուկայում. հաշվի առնելով ընկերության գերծավալային արտադրանքն ու ռեսուրսների վատնումը, նախ անհրաժեշտ է լինելու ՄԹ ստանդարտներին համապատասխանեցում` https://tinyurl.com/yeyjfb5z
🌊 Հայաստանը միջազգային աջակցություն է ակնկալում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար. որոշ գործընկեր երկրներ արդեն հայտնել են օգնելու պատրաստակամության մասին՝ https://tinyurl.com/4rbjkzke
🧠 AI «հերոսներ» NVIDIA-ի, OpenAI-ի ու Microsoft-ի դեմ (վերջինս նաև OpenAI-ի խոշոր ներդրողներից է) հակամրցակցային քաղաքականության դեմ կասկածանքով վարույթ է սկսելու ԱՄՆ արդարադատության նախարարությունը՝ https://tinyurl.com/38fauty5
🚗 ԵՄ-ն էլ գտնում է, որ անդամ երկրները տուժում են Չինաստանում արտադրված էլեկտրական մեքենաների «ավելցուկի» ներմուծումից ու որոշել է բարձրացնել չինական մեքենաների համար կիրառվող ներմուծման մաքսատուրքը` https://tinyurl.com/4njbcrst
🏖 Եթե վարկով iPhone եք գնում կամ ապառիկով Մալդիվներ մեկնում, խորհուրդ ենք տալիս մասնակցել մեր ֆինտեխ գործընկեր EasyPay-ի աջակցությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն» անվճար դասընթացին՝ ծախսատար սխալները կանխելու համար և ոչ միայն՝ https://tinyurl.com/45e84ruz
🖐 Վճարումների ապագան «անհպում» է. շուտով հնարավոր է լինելու վճարումներն իրականացնել բիոմետրիկ տվյալներով, մասնավորապես՝ ձեռքի ափով, տեխնոլոգիան արդեն փորձարկում են Amazon-ն ու Mastercard-ը՝ https://tinyurl.com/y83h7mup
👑 Bitcoin-ի սիրահարներին էլ խորհուրդ է տրվում հետևել Ուորեն Բաֆեթի օրինակին ու դիտարկել ներդրումները Block ֆինտեխում. այն հնարավորություն է տալիս վճարումներ և փոխանցումներ կատարել կրիպտոակտիվներով՝ https://tinyurl.com/5s979e6p
⚡️ Պարագվայի կառավարությունը հիդրոէլեկտրակայաններում արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիան կվաճառի Bitcoin-ի մայներներին. աշխարհի խոշորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկը Պարագվայում է, որի արտադրած էլեկտրաէներգիայի միայն 20%-ն է այս պահին հաջողվում սպառել՝ https://tinyurl.com/5xuzacrb
🔦 ԱՄՆ սենատը քննարկում է կրիպտո ոլորտը կարգավորող նոր օրինագիծ, որի ընդունմամբ հնարավոր կլինի շուկան ավելի թափանցիկ դարձնել, գործարքները՝ վերահսկելի, իսկ հարկերից խուսափումը՝ դժվար՝ https://tinyurl.com/3ufjj4r2
↘️ Իսկ բորսաներում առկա Bitcoin-ի ու Ethereum-ի ծավալները հասել են վերջին 4 տարվա նվազագույնին, որոնք 2020-ից սկսած նվազման միտում են գրանցում՝ https://tinyurl.com/mty8rp8a
🎥 Վերջում բոնուս՝ փողերի լվացման, դրա փուլերի, մեխանիզմների ու դրանցում ֆինանսական համակարգի ներգրավվածության մասին՝ https://tinyurl.com/yc3rnk3t
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ լավ ժառանգությունը հիանալի ֆինանսական պլան է, եթե ստացվում է գտնել հարուստ բարեկամ ու համոզել նրան~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N46)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan