💸 #ֆինանսաPAN (48)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք «դրսից» ամենաշատ գումար (տրանսֆերներ) ստացող երկրների թոփ 10-յակը. տրանսֆերները ներառում են այլ երկրներից ստացվող անձնական փոխանցումները, ինչպես նաև աշխատանքի դիմաց ստացված վճարները, մանրամասն՝ https://tinyurl.com/3kwtzp7h
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Երբ օրեցօր մեծացող անկանխիկ վճարումների ֆոնին քիչ-քիչ փոքրանում է շաուրմայի չափսերը մեծից՝ ստանդարտ, ստանդարտից՝ փոքր, պատճառը POS տերմինալով վճարելու դեպքում բիզնեսի կողմից բանկին վճարվող միջնորդավճարն է: Եթե շատերն անցնեն անկանխիկի, բիզնեսն իր շահութաբերությունը պահելու համար բանկային միջնորդավճարի չափով բարձրացնելու է ապրանքների ու ծառայությունների գները: Որոշ տնտեսվարողներ (օրինակ՝ տեխնիկայի խանութները) «ձևը գտել են», ու հաճախ տարբեր գներ են առաջարկում ապրանքը կանխիկ և անկանխիկ գնելու դեպքում՝ վերջին դեպքում ավելի թանկ: Բայց հիշեք, որ, ըստ օրենսդրության, չի թույլատրվում անկանխիկ վճարման դեպքում ավելի բարձր գին առաջարկել։
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🪙 Nvidia-ի արժեքը հատել է $3.34 տրիլիոնի շեմն ու առաջ անցել Microsoft-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ ընկերությունը՝ https://tinyurl.com/955zz8ny
🎾 Փարիզի Օլիմպիադային ընդառաջ Օլիմպիական կոմիտեի եկամուտների 91%-ը ստացվում է հեռարձակման իրավունքի վաճառքից ու հովանավորներից, իսկ խաղերում հաճախ տեղ են գտնում քաղաքականությունն ու կոռուպցիոն սխեմաները՝ https://tinyurl.com/3xry3x2u
🚗 Եվրոպայի կողմից BYD էլմեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման լուրերի ֆոնին Ուորեն Բաֆֆեթը վաճառել է ընկերությունում ունեցած իր պորտֆելից $40 մլն՝ https://tinyurl.com/2ve55c4d
🌾 ՀՀ-ում էլ սահմանափակումներ են կիրառվում արտահանման նկատմամբ՝ 6 ամիս հնարավոր չի լինի երկրից արտահանել գյուղատնտեսական որոշ արտադրատեսակներ, բացառությամբ ԵԱՏՄ երկրների՝ https://tinyurl.com/zpswy98m
🏃➡️ Եվս 1000 միլիոնատեր կլքի Ռուսաստանն այս տարի՝ 2023-ի՝ 2800-ի, ու 2022-ի՝ 8500-ի համեմատ. միլիոնատերերի տեղակայման ամենահրապուրիչ վայրերն են ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն ու Սինգապուրը՝ https://tinyurl.com/224j52nw
💡 Իսկ միլիարդատեր Բիլ Գեյթսը $1 մլրդ է ներդրել ատոմակայանի կառուցման բիզնեսում, բայց, ինչպես այսօր մոդայիկ է, արհեստական բանականության «խաթր»` https://tinyurl.com/854bpxpk
📱 Մեզ նոր միացողներին առաջարկում ենք կարդալ, թե ինչ է ֆինտեխն ու ֆինտեխ ընկերությունը, ինչպես են դրանց ծառայությունները տարբերվում ավանդական ֆինանսական ծառայություններից՝ https://tinyurl.com/3r9zbfxj
🛍 Ամերիկայի հայերի համար լավ նորություն ունենք՝ Apple Pay-ը սկսել է գործակցել Affirm ֆինտեխի հետ. արդեն կարող եք Apple Pay-ով վճարում կատարել վարկով՝ օգտվելով Affirm-ի «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունից՝ https://tinyurl.com/2ey3hwtj
🚩 Հայտնի նեոբանկ Revolut-ը պատրաստվում է գլխամասը տեղափոխել Լոնդոն՝ ՄԹ-ում բանկային լիցենզիա ստանալուց հետո. ընկերությունն արդեն 10 տարով 10,000 մ2 տարածք է վարձակալել քաղաքի ամենահայտնի ֆինանսական թաղամասում, HSBC-ի կողքին՝ https://tinyurl.com/2tx7z4sc
👑 Etherium-ի հիմնադիր Վիտալիկ Բուտերինը մեծ պոտենցիալ է տեսնում TikTok AI-ում, որը 410 անգամ արագ նկարները կթոքենիզացնի՝ գրեթե նույնքան արագ բթացնելով օգտատերերի ուղեղները՝ https://tinyurl.com/e9jbrw3u
☎️ Հեռահաղորդակցության գիգանտ, գերմանական Telecom-ը պատրաստվում է զբաղվել Bitcoin-ի մայնինգով՝ https://tinyurl.com/muzfrewt
💰 Սալվադորի նոր բանկային օրենսդրությամբ, բանկերին թույլատրվում է կրիպտոակտինվերով ներդրումային ծառայություններ մատուցել. ծառայությունը հասանելի է միայն $250,000 և ավելի ակտիվ ունեցող պրոֆեսիոնալ ներդրողների համար՝ https://tinyurl.com/5bhuy9rv
🎥 Վերջում բոնուս՝ ինչո՞ւ են գներն անընդհատ աճում, ինչո՞ւ է դա անհրաժեշտ տնտեսությանը ու ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ գնաճի բացակայությունը՝ տնտեսական անկումից մինչև գործազրկության աճ՝ https://tinyurl.com/4bmjz7dj
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ձեզ թալանողի ու հարկային մարմնի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում դուք զայրանում եք, երկրորդում՝ ձեզ զգում եք «պատասխանատու քաղաքացի»~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N47)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan