💸 #ֆինանսաPAN (49)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ ըստ երկրների. 0-100 միավորանոց սանդղակով, ամենաբարձր միավոր ունեցող երկրները համարվում են ամենաքիչ կոռումպացվածը: 180 երկրի շարքում Հայաստանը 47 միավորով 62-րդ հորիզոնականում է. մանրամասները՝ https://tinyurl.com/4vk2vn4h
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ընդամենը 13 տարուց դու քեզանից գոհ կնայես «Դեմ եմ» շարժման ակտիվիստ ընկերոջդ ու կհիշեցնես, որ իր 1 տարվա թոշակի վրա գրազ եք եկել՝ կուտակային կենսաթոշակային համակարգից թոշակ ստանալ/չստանալու վրա: 2037 թվականին համակարգին միացած առաջին քաղաքացիներն արդեն թոշակ կստանան:Կուտակային կենսաթոշակային համակարգում թոշակը կախված է ոչ թե ստաժից (որը լավ ծանոթ ունենալու դեպքում կարող էիր տարին 1000 դրամով գրել տալ), այլ ամեն աշխատողի ամսական ներդրումից, որն այժմ աշխատավարձի 10%-ն է կազմում`5% հատկացնում է աշխատողը, ևս 5%՝ պետությունը: Ակնկալվում էր, որ այս համակարգը զարգացնելու է նաև երկրի կապիտալի շուկան, քանի որ կենսաթոշակային ֆոնդերի գումարները պետք է ներդրվեին հայաստանյան շուկայի արժեթղթերում՝ ստեղծելով պահանջարկ: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. ֆոնդերն իրենց գումարի զգալի մասը ներդնում են ՀՀ պետական պարտատոմսերում, այսինքն՝ պարտքով գումար են տալիս պետությանը՝ այն նույն գումարը, որը պետությունը հատկացրել էր ֆոնդերին: Ստացվում է՝ պետությունը գումարը մի գրպանից մյուսն է դնում: Այնուամենայնիվ, ֆոնդերի կատարողականը հուսադրող է, ու մեզ խոստանում է «արժանապատիվ» թոշակ:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧑💼 NVIDIA-ի գործադիր ու ֆինանսական տնօրենները վաճառել են իրենց բաժնետոմսերի մի մասը՝ ընդհանուր 340,000 հատ. ընկերության արժեքը նվազել է ռեկորդային առավելագույնից ու զիջել «ամենամեծի» իր դիրքերը Microsoft-ին՝ https://tinyurl.com/3khjs7yv
📊 Wall Street-ի վերլուծաբաններն էլ իրենց հերթին խորհուրդ են տալիս գնել Microsoft-ի, Delta Air Լines-ի ու Zscaler-ի (կիբերանվտանգության ծառայություն առաջարկող ընկերություն) բաժնետոմսերը՝ https://tinyurl.com/4b2c7jfv
🛍 Իսկ ձեր վարկային պատմությունը չփչացնելու համար հիշեք, որ պետք չէ վարկային գծի վերջին գումարներով շոփինգ անել՝ կարող եք հայտնվել «ռիսկային» վարկառուների դասում. լավ վարկային պատմության համար խորհուրդ է տրվում օգտագործել վարկային գծի մինչև 50%-ը՝ https://tinyurl.com/2s3dya69
🥻 Բանկային, նավթի, գազի ու առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող Hinduja խմբի հիմնադիր, բրիտանական ամենահարուստ ընտանիքի անդամները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման իրենց առանձնատանը հնդիկ աշխատակիցներին շահագործելու համար` https://tinyurl.com/3bpr2fxx
🎁 2033 թվականին X սերունդը (1965-1979-ին ծնվածները) կստանա մոտ $31 տրիլիոն ժառանգություն ավագ՝ Baby Boomer-ներից, ու կդառնա ամենամեծ հարստություն ժառանգած սերունդը՝ https://tinyurl.com/4e4y363x
🏠 Իսկ եթե դուք ոչ ժառանգության հույս ունեք, ոչ էլ մեծ խնայողություն, իմացեք, թե ինչպես կարելի է ներդրում անել անշարժ գույքի շուկայում փոքր գումարով՝ գնելով անշարժ գույքի ֆոնդեր և ոչ միայն՝ https://tinyurl.com/y2474k8j
💰 Revolut-ն առանց IPO-ի $500 մլն-ի բաժնետոմս է վաճառելու. նոր գումար «հավաքելու» անհրաժեշտությունը հատկապես սրվել է ֆինտեխ ոլորտում ֆինանսավորման տեմպերի նվազման ֆոնին՝ https://tinyurl.com/y84kbkvx
🇸🇪 Klarna-ն էլ, «գնիր հիմա, վճարիր հետո» ամենախոշոր ֆինտեխը, $515 մլն-ով վաճառում է իր checkout իրականացնող բիզնեսը շվեդական ընկերությանը՝ https://tinyurl.com/mwe5af3
🦄 Այս տարի մոտ 30 նոր ֆինտեխ Unicorn «կծնվի» Հնդկաստանում. Unicorn-ը $1 մլրդ ու ավելի արժեքով ստարտափ ընկերություն է, ու Հնդկաստանը վերջին տարիներին ոլորտի առաջատարներից է՝ https://tinyurl.com/m5vbfvsc
📉 Գերմանիայի կառավարությունը 6500 Bitcoin է տեղափոխել կրիպտոբորսաներ ու մի մասն արդեն վաճառել է. շատերը հենց վերջինիս են «մեղադրում» կրիպտոակտիվի գնի անկման մեջ, որը հասել է մոտ $61,000-ի՝ https://tinyurl.com/5xdjsyfc
⚡️ 2022-ին սնանկացած խոշոր կրիպտոբորսա FTX-ն էլ ցանկանում է հաճախորդների վնասի մի մասը կանխիկով փոխհատուցել. շատերը փոխհատուցումից դժգոհ են, որովհետև 1 Bitcoin-ի համար առաջարկվում է 2022-ի՝ $16,000 կուրսը` https://tinyurl.com/ysfu37p4
⚖️ Եվս 2 հոգի ձերբակալվել է Լոնդոնում $1 մլրդ-ի կրիպտոակտիվների անօրինական առուվաճառքի ու կրիպտոբորսայի կազմակերպման մեղադրանքով՝ https://tinyurl.com/4eu4wbph
🎥 Վերջում՝ բոնուս՝ ոսկու մասին. ինչո՞ւ գնել ոսկի ներդրումային նպատակով, ինչո՞վ է տարբերվում ոսկու ձուլակտորը բորսայում գնված ոսկուց, ու ինչու՞ են կենտրոնական բանկերն իրենց պահուստների մի մասը պահում ոսկիով՝ https://tinyurl.com/yfkaprw5
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ավանդի դեպքում դուք փող ունեք, բայց ապրում եք այնպես, կարծես այն չունեք, վարկի դեպքում՝ փող չունեք, բայց ապրում եք այնպես, ասես՝ ունեք~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N48)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan