💸 #ֆինանսաPAN (50)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ տրիլիոն դոլարանոց ընկերությունները. Nvidia-ի հետ թեժ պայքարի արդյունքում առաջատարը շարունակում է մնալ Microsoft-ը: Պատկերացնելու համար, թե ինչքան մեծ է նրա արժեքը՝ ՀՀ տնտեսությունից մոտ 135 անգամ. մանրամասները՝ https://tinyurl.com/24atamkd
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Կենտրոնում կրիպտո change-ի համար վարձով տարա՞ծք եք փնտրում. մոռացեք՝ ապագան մշուշոտ է ու վտանգված: Պատճառը ոչ թե օրեցօր թանկացող վարձով տարածքն է, այլ կրիպտո ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը: ԿԲ-ն առաջարկում է ոլորտն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել. բոլոր կրիպտո ծառայություն մատուցող ընկերությունների վրա դրվում է ԿԲ կողմից լիցենզավորման պահանջ, կապիտալի որոշակի շեմի, ընկերության գործունեության տարածքի վերաբերյալ պահանջներ, հաշվետվություններ, տարեկան անկախ աուդիտ, նորմատիվներ և այլն… ու ԱՁ-ով աշխատել չկա: Կարգավորումներն այնքան խիստ են, որ ՀՀ կրիպտոշուկայի ապագան կարելի է կասկածի տակ դնել: Մեծ պատասխանատվություն է սահմանված նաև խախտումների դեպքում՝ ֆիզանձանց համար մինչև 20 մլն դրամ, իրավաբանական՝ տարեկան եկամտի 15%-ը: Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://tinyurl.com/bdh84476
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧑🧑🧒🧒 Ուորեն Բաֆֆեթն այլևս ներդրումներ չի անի Բիլլ & Մելինդա Գեյթսերի հիմնադրամում, որտեղ նա մինչ այս $43 մլրդ է ներդրել. 94-ամյա միլիարդատերը ժառանգության մեծ մասը փոխանցելու է իր երեխաների ստեղծած հիմնադրամին, իսկ կօգտագործվի այն «մարդկանց երջանիկ դարձնելու» նպատակով՝ https://tinyurl.com/mr47fpru
👨🎓 Մինչ դուք մտածում եք երեխաների կրթությունն ապահովելու համար երկրորդ աշխատանք գտնելու մասին, Միացյալ Թագավորությունում ուսանողները, դեռ կյանք չմտած, «դժբախտանում են»՝ ավելի քան 1.8 մլն ուսանող 50,000 ֆունտ ստերլինգի ուսման վարկ ունի՝ https://tinyurl.com/yckcvuuh
🧠 Հետազոտություններն էլ փաստում են, որ մեծ բանկերն ավելի դժկամությամբ են ինտեգրում արհեստական բանականությունը՝ անհանգստանալով կարգավորման դաշտի համապատասխանության ու աշխատատեղերի կրճատման ռիսկերից՝ https://tinyurl.com/ywkbkazt
👚 Z սերնդի (հիմնականում 18-24 տարեկան) մոտ 7000 ներկայացուցչի հարցման արդյունքում պարզվել է, որ գնումների մասին նրանց որոշումները մեծապես կախված են TikTok-ի ու Instagram-ի ինֆլուենսերների գովազդից` https://tinyurl.com/bdh5fmu2
🚩 Չինաստանն ու Հարավային Կորեան, հետևելով Սիլիկոնյան հովտի «ստարտափ կապիտալիզմի» գաղափարախոսությունը, աջակցում են ստարտափերի ու խոշոր կոնգլոմերատների համագործակցությանը, որտեղ վերջիններս օգտվում են ստարտափերի նոր գաղափարներից, իսկ ստարտափերը՝ կոնգլոմերատների բազմամյա փորձից և մեծ շուկաների հնարավորություններից՝ https://tinyurl.com/2zcwtxu3
🩺 Ուգանդայում 2020-ին ծնվածը կարող է օգտագործել իր արտադրողականության միայն 38%-ը՝ կառավարության կողմից բնակչության կրթության և առողջության վրա կատարվող ծախսերի ցածր մակարդակի պատճառով. երկիրը կդառնա աշխարհի ամենաքիչ արտադրողականություն ունեցողը՝ https://tinyurl.com/3cynanrm
🇬🇧 Revolut-ի շահույթը հասել է ռեկորդային՝ $545 միլիոնի, ինչի ֆոնին ընկերության հիմնադիրը համոզված է, որ 3 տարի տևած պրոցեսում նրանք, վերջապես, կստանան Միացյալ Թագավորության բանկային լիցենզիան՝ https://tinyurl.com/3wbejwa7
🤳 Ամերիկյան ֆինտեխ Robinhood-ը 1 ամսվա մեջ կատարել է երկրորդ թվային հարթակի ձեռքբերման գործարքը՝ այս անգամ Pluto-ն, որի միջոցով հնարավոր է AI օգնությամբ կառուցել ներդրումային պորտֆելն ու կառավարել այն՝ ներդրողի ռիսկի ախորժակին համապատասխան՝ https://tinyurl.com/bdd2xrjw
🫂 Ծանոթացեք նաև եվրոպական խոշոր ֆինտեխերի կողմից վաճառքի ու ձեռքբերման գործարքների հունիսյան ամփոփմանը՝ https://tinyurl.com/2sawcw64
📊 Ճապոնիայում բարենպաստ կարգավորումների արդյունքում զարգացող կրիպտոշուկայի ֆոնին էլեկտրոնիկայի գիգանտ Sony-ն նախատեսում է գործարկել սեփական կրիպտոբորսան՝ S.BLOX-ը՝ https://tinyurl.com/svtcar3n
✂️ Պրո-կրիպտո կարգավորումներով մշտապես աչքի ընկնող ԱՄԷ-ի նոր օրենսդրությամբ միայն դիրհամով արտահայտված վճարային թոքեններով է թույլատրում վճարումներ կատարել. ըստ փորձագետների՝ որոշումը վատ է անդրադառնալու դեպի երկիր ներդրումների ներհոսքի վրա՝ https://tinyurl.com/4h47429a
⏱️ Վիտալիկ Բուտերինի նոր մեթոդով էլ արագանալու են Etherium-ով գործարքները. այժմ գործարքի վերջնականացումը մոտ 12.8 րոպե է տևում՝ https://tinyurl.com/5n8fbwst
🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպես են առաջանում արժույթների փոխարժեքները, ինչու է մի երկրի արժույթը թանկ, մյուսինը՝ էժան, և ինչպես է երկրի մակրոտնտեսական ու դրամավարկային քաղաքականությունն ազդում փոխարժեքի վրա՝ https://tinyurl.com/mvxj3rdf
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ հաճախ մեր բյուջեները նման են Բերմուդյան եռանկյունու՝ փողը մտնում է ու առեղծվածային կերպով անհետանում~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N49)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan