💸 #ֆինանսաPAN (51)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք գործազրկության համար ամենամեծ նպաստներ առաջարկող OECD երկրները. առաջատարը Լյուքսեմբուրգն է, որտեղ աշխատանքից ազատվելու հաջորդ տարին կարող ես ստանալ նախորդ աշխատվարձի մինչև 87%-ի չափով եկամուտ. մանրամասները՝ https://tinyurl.com/ysavk5xb
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Օրեցօր աճող անկանխիկ վճարումների ֆոնին միակ տեղը, որտեղ ստիպված կլինենք կանխիկ վճարել, շուտով կմնան հարսանիքի նվերների գումարները: Մեզանից շատերը մեկից ավելի քարտ ունեն՝ տարբեր տեսակի, արժույթի կամ դասի: Հաճախ քարտերի կամ հաշիվների քանակն այնքան է շատանում, որ չենք հասցնում անգամ հետևել քարտերի ամենօրյա շարժին, իսկ հետո անակնկալի գալիս, երբ, օրինակ, ինչ-որ միջնորդավճարներ կամ տոկոսներ են գանձվում: Այսօր առաջարկում ենք ծանոթանալ մեր գործընկերոջ հետաքրքիր և ուսուցողական նյութին վարկային, դեբետային ու կանխավճարային քարտերի մասին, որպեսզի կարողանաք իմանալ տարբերությունը, հետո չզարմանալ «անակնկալներից» և ընտրել ձեր կարիքներին ամենահամապատասխան բանկային քարտը՝ https://tinyurl.com/vr76dtps
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🍏 Apple-ի բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային՝ $229-ի՝ ընկերությունը դարձնելով աշխարհի ամենախոշորը՝ $3.5 տրիլիոն արժեքով. Microsoft-ն ու Nvidia-ն լացում են անկյունում՝ https://tinyurl.com/5b7sy9ar
🎗 Ոսկու գինը ևս պատմական մաքսիմումի է հասել. ըստ որոշ վերլուծաբանների՝ որպես երկարաժամկետ ներդրում այն առաջիկա 10 տարում արդեն շատ եկամտաբեր չի լինելու՝ https://tinyurl.com/4a3zj92t
🔐 Թուրքիան էլ դուրս է եկել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող ընկերության «սև ցուցակից» և այսուհետ երկրի նկատմամբ չի կիրառվի հատուկ մոնիտորինգի ռեժիմ՝ https://tinyurl.com/ycyfk5rs
🇷🇺 Անկախ ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտներից, ըստ Համաշխարհային բանկի, Ռուսաստանը «միջինից բարձր» եկամուտ ունեցող երկրից դարձել է «բարձր» եկամուտ ունեցող երկիր. Բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտն աճել է 12.5%` https://tinyurl.com/mwc738cm
👩🏭 Մինչ դուք LinkedIn-ով աշխատանքի դիմելու ձևերը դեռ չեք սովորել, 2023-ին 118%-ով աճել են «աշխատանքային խարդախությունները» AI-ով գեներացված կեղծ աշխատանքային հայտարարությունների պատճառով. հաճախ դիմորդներից վերցնում են անձնական տվյալներ ու դրանք օգտագործում ֆինանսական խարդախություններում՝ https://tinyurl.com/2kmyw4t7
📿 Պակիստանում մուրացկանությունը ամենազարգացած բիզնեսներից է, որով զբաղվում է բնակչության մոտ 17%-ը, բիզնեսը նույնիսկ «արտահանվում է». մուրացկանները տարեկան $42 մլրդ եկամուտով ապահովում են երկրի ՀՆԱ-ի 12%-ը՝ https://tinyurl.com/52xzj5nx
💳 Visa-ն էլ, հաշվի առնելով Gen Z-ի «միայն թվային, առաջինը թվային» պահանջները, շարունակում է ավելացնել նոր, հարակից ծառայություններ՝ value added services, որոնք 24/7/365 սկզբունքով կապահովեն ակնթարթային փոխանցումները՝ https://tinyurl.com/5b6e2jnk
💲 Ընկերության հետ նոր գործակցություն է սկսել կրիպտոարժույթների դրամապանակներ արտադրող Tangem-ը, արդյունքում հնարավոր կլինի եվրոպայի ամբողջ տարածքում Visa-ով վճարում ընդունող վաճառակետերում վճարել կրիպտոներով՝ https://tinyurl.com/y3esudbt
🎫 Revolut-ի գործադիր տնօրենը կվաճառի ֆինտեխում ունեցած իր մի քանի միլիարդ դոլար մասնաբաժնից որոշ մասը. ընկերությունն էլ հայտնում է, որ դեռ չի պատրաստվում հրապարակային դառնալ՝ https://tinyurl.com/2x9w6vbp
💼 Գերմանիայի կառավարությունը շարունակում է ազատվել իր ունեցած Bitcoin-ից ու ևս $900 միլիոնի կրիպտոակտիվ է փոխանցել տարբեր բորսաներում վաճառելու. կառավարությանը մնացել է ընդամենը $1.3 մլրդ-ի Bitcoin, որը ևս կվաճառվի՝ https://tinyurl.com/yvcvyeyb
📉 Այս լուրի ֆոնին Bitcoin-ի գինը կտրուկ ընկավ՝ հասնելով մինչև $54,278, որը փետրվարից հետո ամենացածր մակարդակն է. եթե ակտիվի գինն ընկնի մինչև $52,000, մայնինգը կդառնա ոչ շահութաբեր՝ https://tinyurl.com/2hckxsuw
🔖 Իմացեք նաև մյուս 6 հիմնական գործոնների մասին, որոնք կարող են ազդել կրիպտոակտիվի գների վրա՝ ԱՄՆ ընտրություններից մինչև ԱՄՆ-ում տոկոսադրույքների մակարդակի փոփոխություն՝ https://tinyurl.com/29wuz2mr
🎥 Վերջում՝ բոնուս՝ 1857-ի «երկաթգծային», 1929-ի «մեծ» ու 2008-ի «ֆինանսական» ճգնաժամերի մասին, ինչպե՞ս են դրանք առաջացել ու ի՞նչ ընդհանրություններ ունեն՝ https://tinyurl.com/muj56f3w
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ավելի լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N50)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan