💸 #ֆինանսաPAN (52)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ եկամուտ ունեցող մանրածախ վաճառողներին. Walmart-ը տարեկան $628 մլրդ եկամտով առաջին տեղում է, իսկ միջազգային շուկաներում ստացվող եկամուտների մակարդակով առաջատարն է շվեդական IKEA-ն, որի եկամտի 97%-ից ավելին ստացվում է ոչ տեղական շուկաներից, մանրամասները՝ https://tinyurl.com/yhak4fk3
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ամեն անգամ Linkedin-ում տեսնո՞ւմ ես, որ բոլորը CEO են, Founder, Head կամ նոր անուններով անհասկանալի դիրքեր զբաղեցնող մասնագետներ, ինքնագնահատականդ ընկնում է, ու որոշում ես, որ այս տարի հաստատ փոխելո՞ւ ես մասնագիտությունդ: Հիշիր՝ ինչքան էլ գրավիչ թվան նոր մասնագիտությունները, ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող ոլորտը շարունակում է մնալ ՏՏ-ն, որտեղ միջին անվանական աշխատավարձը մոտ 850,000 դրամ է: Ի տարբերություն առաքումների բիզնեսի, հնդիկ այթիշնիկները դեռ չեն հասցրել տեղակայվել Հայաստանում և ազդել տեղի շուկայի աշխատավարձերի վրա: ՀՀ աշխատաշուկան բացառություն չէ նաև տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությամբ՝ գրեթե բոլոր ոլորտներում տղամարդիկ միջինում ավելի բարձր են վարձատրվում. այս տարբերությունը, երբեմն, հասնում է 50-60%, ու միայն պետական կառավարման ոլորտում են աշխատավարձերը հավասարվում: Իսկ ձեզ առաջարկում ենք մասնագիտություն փոխելուց առաջ նախ ծանոթանալ բոլոր ոլորտների միջին աշխատավարձերին՝ https://tinyurl.com/2bpzsucb
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧠 Nvidia-ն հավակնում է դառնալ արհեստական բանականության ժամանակաշրջանի IBM-ը. ընկերությունը գրավել է AI չիպերի շուկայի ավելի քան 80%-ը՝ https://tinyurl.com/47d6jt52
🔁 Արգենտինան էլ գնաճի դեմ պայքարելու համար նոր պեսո է տպում, դրանով գնում դոլար, այնուհետև վաճառում այն «սև» շուկայում ու հետ գնում պեսոն. այսպիսով, «սև շուկայի» փոխարժեքը փորձում է մոտեցնել դոլարի պաշտոնական փոխարժեքին՝ https://tinyurl.com/pk8cwf92
🔖 Ամերիկացիները, վերջապես, կարող են հանգիստ շունչ քաշել՝ 2023-ի նոյեմբերից ի վեր մայիսին առաջին անգամ գնաճ չի գրանցվել. եթե միտումը մի քանի ամիս էլ պահպանվի, հնարավոր է տոկոսադրույքները նվազեն՝ այժմ դրանք ռեկորդային բարձր մակարդակում են վերջին 23 տարվա համեմատ՝ https://tinyurl.com/42jcwc2d
🥻 Հնդկաստանը կարող է դառնալ ոսկու և պղնձի ներմուծումից անկախ երկիր, եթե մասնավորեցնի երկրում գործող խոշոր ոսկու ու պղնձի հանքերը, որոնք այժմ արդյունավետ չեն գործում. երկիրը մետաղների 95%-ը ներմուծում է՝ տարեկան մոտ 795 տոննա ոսկի և 2.2 միլիոն տոննա պղինձ՝ https://tinyurl.com/2t7awesk
🪖 Ռուսաստանում գործ կա, գործ անող չկա. պատերազմի մեկնարկից ի վեր մոտ 520,000 մարդ էլ տեղափոխվել է պաշտպանության ոլորտ՝ էլ ավելի սրելով մյուս ոլորտներում աշխատուժի խնդիրը՝ https://tinyurl.com/2jbeaaf4
⛽️ Հեղուկ գազի գները տեսե՞լ եք։ Դրա առևտրի ծավալներն աշխարհում շարունակում են աճել. այս ոլորտում արտահանման առաջատարներն են ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կատարը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային արտահանման 60%-ը, հիմնական ներմուծողները՝ եվրոպական և ասիական երկրները՝ https://tinyurl.com/4hfdzub9
💳 Mastercard-ի հետ գործակցության շրջանակում Jordan Kuwait Bank-ը կգործարկի նոր բազմարժութային դրամապանակ՝ eliWallet-ը, որը հնարավորություն է տալու օգտատերերին արագ դրամական փոխանցումներ կատարել անգամ երկրի սահմաններից դուրս՝ https://tinyurl.com/ytyy7ecj
🧳 «Գնիր հիմա, վճարիր հետո»-ն Marriott-ի ու Chase բանկի գործակցության շրջանակում վերափոխվել է «ճանապարհորդիր հիմա, վճարիր հետո»-ի. բանկի քարտապանները կարող են մինչև $5000-ի «ապառիկ» օրեր անցկացնել Marriott ցանցի հյուրանոցներում՝ https://tinyurl.com/3nh9x4kp
🛍 Apple Pay-ում էլ շուտով հասանելի են լինելու Affirm ֆինտեխի «գնիր հիմա, վճարիր հետո» վարկերը դեբետային և կրեդիտային քարտերի համար. ձեր վարկային պատմությունը կփրկվի, քանի որ ծառայությունը միայն ԱՄՆ-ում կգործի՝ https://tinyurl.com/3evdhsdj
💸 Վերջին ամսվա ընթացքում օգտատերերի հաշիվներից վաճառքի համար $3.54 մլրդ (58,956 հատ) Bitcoin է փոխանցվել կրիպտոբորսաներ, ինչի պատճառով ակտիվի գինն ընկել էր մինչև $54,000՝ https://tinyurl.com/mr2498tu
💰 Իսկ աշխարհի ամենամեծ ակտիվներ կառավարող ընկերությունը՝ BlackRock-ը, արդեն տիրապետում է ավելի քան $10 տրիլիոն Bitcoin (300,000 հատ). լավ կլինի չպատկերացնել՝ ինչ կլինի, եթե մի օր նա որոշի վաճառել դրանք՝ https://tinyurl.com/3u2m4yrz
⏳️ Հարավային Կորեայում էլ ևս 3 տարով նախատեսում են հետաձգել կրիպտոակտիվներից ստացված եկամտի 20%-ով հարկումը. երկիրը համարվում է ամենազարգացած կրիպտոշուկա ունեցողներից մեկը, որտեղ 6.5 միլիոն քաղաքացի՝ բնակչության 12.5%-ը կրիպտոակտիվ ունի՝ https://tinyurl.com/n6rfvmxk
🎥 Վերջում՝ բոնուս՝ տնտեսությունում ու ֆինանսական շուկաներում ասիմետրիկ տեղեկատվության մասին. ինչպե՞ս կարող են ավելի շատ տեղեկատվություն տիրապետողներն օգուտներ քաղել, իսկ մնացածը՝ տուժել, և ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ թափանցիկ ֆինանսական շուկաներ՝ https://tinyurl.com/ycwe3v3m
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ եթե տխրում եք, որ ոչ ոք ձեզ չի հիշում, փորձեք մի քանի օր ուշացնել վարկի մարումները~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N51)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan