💸 #ֆինանսաPAN (53)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե OECD երկրներում տարեկան միջինում քանի ժամ, քանի օր են աշխատում. մինչ դուք հունվարի 3-ից աշխատում եք ու արդեն հաշվել եք, թե 2025-ին մայիսի ազատ օրերից որոնք են շաբաթ-կիրակի ընկնում, միջին վիճակագրական գերմանացին տարեկան ընդամենը 168 օր է աշխատում. մանրամասները՝ https://tinyurl.com/yxyc4dsh
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Մինչ սպասում եք շենգեն վիզայի ձեր հերթին ու պատրաստվում տուրիստականին մի փեշ գումար տալ արտահերթ օր վերցնելու և վիզայի թղթերը հավաքելու համար, պարզվում է՝ փոխարեն պետք է զբաղվեիք 2023-ի համար եկամտային հարկի հայտարարագրի լրացմամբ, կամ կրկին դիմեիք մեկին, ով դա կաներ ձեր փոխարեն, քանի որ այն լրացնելու համար առնվազն գերազանցությամբ ավարտած բակալավրի աստիճան է անհրաժեշտ: Հայտարարգրի ներկայացման ժամկետը հուլիսի 22-ին արդեն վերջացել է ու ձեզ նախ նախազգուշացում է սպասվում, այնուհետև մինչև 50,000 դրամ տուգանք, ապա՝ մինչև 100,000 դրամ, եթե 30 օրվա ընթացքում չուղղեք «ձեր սխալները»` https://tinyurl.com/5x6u6f8c
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
💣 Ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած Microsoft-ի խափանումը համաշխարհային տնտեսության վրա $24 մլրդ «նստեց». ըստ փորձագետների՝ սա աշխարհում երբևէ տեղի ունեցած ամենամեծ IT խափանումն էր՝ https://tinyurl.com/4r9hhj5t
📉 Ինչից հետո ընկերության բաժնետոմսի արժեքը $10-ով նվազեց․ անպատիժ չմնաց նաև խափանման գլխավոր մեղավորը՝ CrowdStrike-ը, որի բաժնետոմսերի արժեքն ընկավ 15%-ով՝ $12 մլրդ-ով նվազեցնելով ընկերության արժեքը՝ https://tinyurl.com/yht2eepz
🪙 Հնդկաստանի միջազգային պահուստներն էլ հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ $666 մլրդ, ակտիվների աճին հատկապես նպաստել են վերջին շրջանում երկրի կողմից ձեռք բերվող ոսկու ծավալները, միայն հունիսին՝ 9․3 տոննա՝ https://tinyurl.com/bdd5smfb
🌐 Աղքատ բնակչության կշռով առաջատարը Հասարակածային Գվինեան է, որտեղ բնակչության 76.8%-ը ծայրահեղ աղքատ է․ չնայած երկիրն աֆրիկյանների մեջ երրորդ ամենահարուստն է, հարստությունը խիստ անհամաչափ է բաշխված․ իմացեք նաև մյուս ամենաաղքատ երկրների մասին՝ https://tinyurl.com/5bnk2vhd
🎠 Disneyland-ի գործերն էլ լավ չեն. աշխատակիցների 99%-ը կողմ է քվեարկել գործադուլի թույլտվություն ստանալու որոշմանը․ նրանք բողոքում են աշխատավարձի, բացակա օրերի դիմաց վարձատրության և աշխատանքային առավելությունների շուրջ ապրիլից ձգվող բանակցություններից՝ https://tinyurl.com/yx4tyhpu
👜 Burberry, Prada, Versace և այլ լյուքս դասի բրենդերն էլ բողոքում են Չինաստանում նվազող վաճառքի ծավալներից (luxe copy-ները չհաշված). ճապոնական իենի անկման ֆոնին չինացիների մի մասը թանկ ապրանքների փոխարեն այս տարի գերադասել է ճամփորդել Ճապոնիա՝ https://tinyurl.com/34e9sjkt
🕵 PayPal «մաֆիան» մինչ այժմ վերահսկում է Սիլիկոնյան հովիտը․ ընկերության հիմնադիրներն ու խորհրդի անդամներն այնպիսի խոշոր ընկերություններում բաժնեմասեր ունեն, ինչպիսիք են Linkedin-ն ու OpenAI-ը՝ https://tinyurl.com/mtbcrfwf
👑 Վերջին ինը տարում ֆինտեխ առաջատար համարվող Միացյալ Թագավորության դիրքերն այժմ վտանգի տակ են․ խորհրդարանի կողմից կասեցվել է «Տվյալների պաշտպանության և թվային տեղեկատվության» մասին օրինագիծը, որը կարևոր խթան էր լինելու ոլորտի հետագա զարգացման համար՝ https://tinyurl.com/2ywta3cr
🇵🇹 Mintos ֆինտեխը Պորտուգալիայում գործունեության լիցենզիա է ստացել, ու իր թվային լուծումներով ցանկանում է փոխել երկրում ներդումային միջավայրը․ այստեղ բնակչության ընդամենը 5%-ն է արժեթղթերում ներդրում անում, իսկ 84%-ից ավելին գումարը պահում է ընթացիկ հաշիվներում կամ ավանդի տեսքով՝ https://tinyurl.com/5n7d269u
🤑 BlackRock-ի Bitcoin-ի հայտնի ֆոնդը մեկ օրում $526 մլն-ի ներհոսք է ունեցել՝ ընդհանուր ակտիվները հասցնելով $22 մլրդ-ի, ինչը վկայում է ինստիտուցիոնալ ներդրողների կողմից Bitcoin-ի հանդեպ ախորժակի աճի մասին՝ https://tinyurl.com/56vmknd2
⚽️ Անգլիական Real Bedford ֆուտբոլային թիմի ախորժակը ևս աճում է․ այն Քամերուն և Թայլոր Ուինքլևոս եղբայրներից ստացած $4.5 մլն-ով հերթական անգամ Bitcoin է գնել՝ https://tinyurl.com/mry57ts7
📊 Իսկ այս ընթացքում բորսաներում շարունակում են նվազել կրիպտոակտիվների առքուվաճառքի ծավալները՝ հունիսին՝ 21․8%, ինչը բացատրվում է հատկապես Bitcoin-ով և Ethereum-ով կնքված ֆյուչերսային գործարքների անկմամբ՝ https://tinyurl.com/3vx5uzmv
🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպե՞ս են աշխատում ֆոնդային բորսաները, ինչպե՞ս են ընկերությունները «հայտնվում» շուկայում ու ինչպե՞ս կարող եք $100-ով դառնալ անշարժ գույքի սեփականատեր ֆոնդային բորսաների միջոցով՝ https://tinyurl.com/4cm7wv5t
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ներդրումային քաղաքականությունը պետք է լինի «գնել էժան» և «վաճառել թանկ», միայն թե չպետք է շփոթեք այս երկուսի հերթականությունը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N52)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan