💸 #ֆինանսաPAN (54)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչ տեմպերով է աշխարհում «մահանում» կանխիկը. կանխատեսվում է, որ 2027-ին Ֆրանսիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Միացյալ Թագավորությունում 10%-ից քիչ դեպքերում են կանխիկով վճարումներ արվելու, մանրամասները՝ https://tinyurl.com/mjw48u8b
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ձեր Ամերիկայի բարեկամը ևս մեկ առիթ ունեցավ նախանձելու՝ բացի ամռանը Սևանի ափին խորոված իշխան, իսկ Դիլիջանի ոլորաններին՝ եգիպտացորեն ուտելու ձեր ունենցած և իր կորցրած հնարավորությունից։ Fitch-ը BB- հեռանկարով պահպանել է ՀՀ սուվերեն վարկանիշը, իսկ Կենտրոնական բանկը նախորդ տարվա հունիսից արդեն 10-րդ անգամ անընդմեջ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այնինչ ԱՄՆ-ում նախորդ տարվա հունիսից անընդհատ սպասվող տոկոսադրույքի իջեցում այդպես էլ չի լինում, Fitch-ն էլ իջեցնում է երկրի վարկանիշը։ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, մեծ հաշվով, պայմանավորված է ցածր գնաճով․ տարեկան գնաճը հունիսին կազմել է 0%։ Տոկոսադրույքների նվազեցմամբ ԿԲ-ն փորձում է խթանել տնտեսությունը և գնաճը հասցնել թիրախային` 4% մակարդակի․ ցածր տոկոսադրույքները նպաստելու են ավելի մեծ ծավալներով վարկավորմանն ու, հետևաբար, տնտեսական ակտիվության աճին և գնաճին։
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🖥 80 երկրի համաձայնագրով էլեկտրոնային առևտրի շուրջ համընդհանուր կանոններ են սահմանվելու. կարգավորվելու են թվային ստորագրությունների ճանաչումն ու առցանց խաբեություններից պաշտպանումը, ակնկալվում է թվային տնտեսության զարգացում և առևտրի աճ՝ https://tinyurl.com/4x3kzx6u
🎗 BRICS դաշնակիցներ Չինաստանը, Ռուսաստանն ու Հարավային Աֆրիկան ցանկանում են արտաքին առևտրում անկախ լինել ԱՄՆ դոլարից և օգտագործել նոր «BRICS արժույթ», որը, հավանաբար, ապահովված է լինելու ոսկիով՝ https://tinyurl.com/3b7w9rvs
📉 Շաբաթվա ընթացքում ռեկորդային նվազել է NVIDIA-ի բաժնետոմսերի գինը՝ մինչև $104: Հուլիսին 16% նվազումը վատագույն ցուցանիշն էր 2022-ի սեպտեմբերից հետո․ պատճառներից մեկը խոշոր ներդրողների կողմից շահույթ ֆիքսելու նպատակով մեծ ծավալով վաճառքներն են՝ https://tinyurl.com/mry7e8wt
🌬 2024-ի առաջին կիսամյակում ԵՄ-ում քամուց և արևից ստացված էներգիան գերազանցել է վառելիքայինը` ապահովելով օգտագործվող էներգիայի 30%-ը՝ https://tinyurl.com/3abr939z
🛍 Չինական Temu-ն ու Shein-ն էլ դարձել են Amazon-ի ռեալ մրցակիցներ, պարզվել է վերջիններիս եկամուտների վերջին հաշվետվություններից․ Facebook-ում ընկերություններն ահռելի գումար են ծախսում գովազդի վրա և օգնում Meta-ին մեծ եկամուտ ստանալ՝ https://tinyurl.com/dfck3yax
🏅 Իսկ Փարիզում ընթացող Օլիմպիադայի ազդեցությունը Ֆրանսիայի տնտեսության վրա մեծ չի լինելու. տուրիզմի, սննդի և տրանսպորտի ոլորտի աճը կարճ կյանք կունենա և էապես չի ազդի երկրի ՀՆԱ-ի վրա՝ https://tinyurl.com/mr28fxrz
💳 Հնդկաստանի պահուստային բանկը տուգանել է Visa-ին և վճարային ևս երկու համակարգի կարգավորման դաշտի օրենսդրական պահանջները խախտելու համար՝ https://tinyurl.com/yxmvp6be
🔦 Իմացեք նաև ֆինտեխ ոլորտում 2024-ի երկրորդ կիսամյակում տեղի ունեցած խախտումների տուգանքների վիճակագրությունը․ առաջին կիսամյակի համեմատ թիվը 61%-ով աճել է՝ https://tinyurl.com/5246r9ht
🏦 3 տարի պայքարից հետո էլ Revolut-ը վերջապես ստացել է բանկային գործունեության լիցենզիա Միացյալ Թագավորությունում, և այսուհետ կկարողանա նաև վարկեր տրամադրել՝ https://tinyurl.com/5beuaw39
🇦🇪 M2 կրիպտոբորսան ԱՄԷ ռեզիդենտներին թույլատրել է Bitcoin-ի ու Ethereum-ի առուվաճառք իրականացնել անմիջապես իրենց բանկային հաշիվներով՝ դիրհամը միանգամից փոխանակելով կրիպտոարժույթով, և հակառակը՝ https://tinyurl.com/4utceh7r
💴 Արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարի ֆոնին Ռուսաստանում օրինագիծ է ընդունվել, որով որոշակի շրջանակի ընկերությունների կթույլատրվի միջազգային առևտրում վճարումները կրիպտոարժույթով անել՝ https://tinyurl.com/bdnfyk4n
🔒 Եվ 3․5 տարով բանտարկվել է Coinbase կրիպտոբորսայի մոտ 500 օգտատիրոջ հաշիվներից $900,000 գողացած հաքերը. նույն ծուղակում չհայտնվելու համար զգույշ եղեք ցանկացած կայքում ձեր տվյալները մուտքագրելուց և համոզվեք, որ դրանք կայքի deepfake տարբերակում չեք մուտքագրում ՝ https://tinyurl.com/2bmfsuyc
🎥 Վերջում՝ բոնուս` վարկերի «օգտակար և վնասակար» հատկությունների մասին. որ դեպքում արժե դրանք վերցնել, երբ խուսափել, ու ինչպես բացահայտել թաքնված բոլոր տոկոսները` https://tinyurl.com/5yh2b8pc
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ եթե փողը երջանկություն չի գնում, ապա գոնե կարող եք հարմարավետության մեջ դժբախտ լինել~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N53)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan