#ֆինանսաPAN
August 9

💸 #ֆինանսաPAN (55)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաշատ օգտագործվող վճարային քարտերի դինամիկան. առաջին հորիզոնականում Visa-ն է, իսկ ընդամենը 2002-ին հիմնադրված UnionPay-ն արդեն 2017-ին առաջ անցավ Mastercard-ից ինչպես գործարքների քանակով, այնպես էլ ծավալով, մանրամասները՝ https://tinyurl.com/37tvwzww


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Ընդամենը 5 ամիս է մնացել ընկերուհուն առաջարկություն անելու վերջին հնարավորությունն օգտագործելու համար, եթե ուզում եք միասին նորակառույցում քիփլիկ 2-սենյականոց գնել: 2025-ի հունվարի 1-ից այլևս չեք կարողանա Երևանում նորակառույցում հիփոթեքով վերցրած անշարժ գույքի տոկոսներից հետ ստանալ եկամտահարկը՝ բացի մինչև 2022-ը շինթույլտվություն ստացած շենքերից: Իսկ այս շենքերում, հավանաբար, բնակարան չի մնացել. անգամ եթե մնացել է, արժեքն աստղաբաշխական թվերի կհասնի՝ օգտվելով առիթից: Սահմանափակվում է նաև յուրաքանչյուր եռամսյակ հետ ստացվող տոկոսների գումարը՝ ներկայիս 1.5 մլն դրամից կրճատվելով մինչև 750,000 դրամի: 2027-2029-ում օրենքն աստիճանաբար կսկսի կիրառվել նաև մարզերում, արդյունքում 2029-ին կառավարությունը վերջնականապես կազատվի նախորդ իշխանությունից ժառանգված «բեռից»: Կան նաև քննարկումներ (դեռ ոչ հրապարակային և պաշտոնական), որ հետ վերադարձվող եկամտահարկի 20%-ը հարկվելու է, ինչը լրացուցիչ կնվազեցնի վարկառուների ստացած գումարը։


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🪦 1987-ի հոկտեմբերի «սև երկուշաբթիից» հետո առաջին անգամ Ճապոնիայի ֆինանսական շուկան մեծ ցնցման ենթարկվեց. Nikkei 225 ինդեքսը, որն արտահայտում է Տոկիոյի ֆոնդային բորսայի խոշորագույն ընկերությունների կատարողականը, միանգամից 12%-ով նվազեց՝ https://tinyurl.com/acy2ymcp

📉 Ինչին հետևեց ԱՄՆ շուկան՝, Apple, Amazon, Intel, NVIDIA և ոչ միայն… խոշոր բաժնետոմսերն ու ինդեքսներն էական անկումներ գրանցեցին. այս ամենը հաջորդել է ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ զեկույցի հրապարակմանը, ինչով գործազրկության աճի ու տնտեսության թուլացման ազդակներ են հաղորդվել՝ https://tinyurl.com/mr3jw8pf

🍏 Իսկ մինչ այս, Ուորեն Բաֆֆեթը «շատ անակնկալ» կերպով արդեն վաճառել էր Apple-ում ունեցած իր բաժնեմասի մոտավորապես կեսը. ի դեպ՝ ընկերությունն ամենամեծ կշիռն ունի ներդրողի բաժնետոմսերի պորտֆելում՝ https://tinyurl.com/bdesybmw

…տնտեսությունից

🚕 BYD-ի և Uber-ի գործակցության շրջանակում մոտ 100,000 էլեկտրական մեքենա մատչելի պայմաններով հասանելի կդառնա Uber-ի վարորդներին՝ հնարավորություն տալով մոտ 4 անգամ կրճատել վառելիքի ծախսը՝ https://tinyurl.com/3j3bnwam

🪤 Իսկ Պակիստանի ու Չինաստանի գործակցությունն իսկական «թակարդ» է դարձել Պակիստանի համար, որն առաջինն է Չինաստանից վերցրած վարկերի ծավալով՝ https://tinyurl.com/2zfutu5v

🛢 Նավթային գիգանտ Aramco-ն էլ 2024-ի I կիսամյակում նախորդ տարվա համեմատ $5 մլրդ-ի շահույթի կրճատում է գրանցել համաշխարհային տնտեսության դանդաղեցման ֆոնին՝ https://tinyurl.com/3z2tmbxm

…ֆինտեխից

🎟 Աշխատանքը կորցրած ղեկավարներից 10-ից 8-ը փաստել է, որ B2B ոլորտում վճարումներում ու փոխանցումներում տեղի ունեցած սխալների պատճառով են կորցրել աշխատանքը՝ https://tinyurl.com/yckxwhu3

🎖 Եվրոպական ամենաարժեքավոր ֆինտեխն է Revolut-ը՝ $45 մլրդ արժեքով, ինչպես նաև հայտնի են 2024-ի ֆինտեխ ոլորտի նոր unicorn-ները՝ Altruist, Aven և Octane՝ https://tinyurl.com/4hzz75kb

🎯 ԱՄԷ-ն նպատակ ունի զարգացնելու իր թվային տնտեսությունն ու դառնալու ֆինտեխ հաբ. պլանավորվում է 2032-ին ֆինտեխի ներդրումը երկրի ՀՆԱ-ում հասցնել 20%-ի՝ https://tinyurl.com/2jsmmb6j

…կրիպտոյից

💥 Գլոբալ ֆինանսական շուկայի ցնցումներն ազդել են նաև կրիպտոշուկայի վրա, Bitcoin-ը ենթարկվել է կտրուկ տատանումների, ու շաբաթվա սկզբին ակտիվի գինն ընկել է մինչև $53,000` https://tinyurl.com/mrxfxxpm

😱 Արդյունքում կրիպտոշուկայի «վախի ինդեքսը» նվազել է՝ հասնելով 17-ի, ինչը բնութագրում է շուկայում վախի մակարդակի աճը. սա 2022-ի հուլիսից հետո նվազագույն մակարդակն է՝ https://tinyurl.com/mtsube59

🔒 Բայց կրիպտոգիգանտներ BlackRock-ի, Fidelity-ի, Grayscale-ի և MicroStrategy-ի վրա չի ազդել շուկայի անկայունությունը. նրանք, չտրվելով վաճառքի խոշոր ալիքին, շարունակում են պահպանել կրիպտոակտիվներում իրենց ներդրումները՝ https://tinyurl.com/mvph4syt


🎥 Վերջում՝ բոնուս` առաջարկում ենք դիտել The Big Short ֆիլմն ու տեսնել, թե ինչպես էին ոմանք կանխատեսել 2008-ի ճգնաժամը, ինչ օգուտներ քաղեցին շուկայի փլուզումից ու ինչպես պայթեց ամերիկյան հիփոթեքային շուկայի փուչիկը՝ https://tinyurl.com/3725658a


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ եթե թոշակի տարիքի համար խնայողություններ եք անում, կամ դուք կապրեք երկար և երջանիկ, կամ մեկ ուրիշին կդարձնեք երջանիկ ժառանգ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N54)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan