#ֆինանսաPAN
August 23

💸 #ֆինանսաPAN (56)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաշատ տրանսֆերտներ ուղարկող երկրները. վերջին քսանամյակում առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել ԱՄՆ-ն՝ որպես ամենամեծ քանակով միգրանտներ ունեցող երկիր, մանրամասները՝ https://tinyurl.com/4mjmnmbk


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Բոլորիս շենքում էլ մի հարևան կա, որ ամիսը մեկ լավ մեքենաներ է փոխում. սկզբում բոլորը նախանձում են, թե «որտեղից նրան էդքան փող», հետո՝ հասկանում, որ հարևանը մեքենաներն Ամերիկայից բերել-սարքել-վերավաճառելու գործ է անում: Մոտավորապես նույն գործով է զբաղված մեր տնտեսությունը, ուղղակի մեքենայի փոխարեն ոսկի, ադամանդ ու հեռախոս է: Պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանին աջակցելու համար Հայաստանը դարձել է տարանցիկ ճանապարհ. ոսկին և ադամանդը ներմուծվում են Ռուսաստանից ու վերաարտահանվում մեծամասամբ ԱՄԷ, իսկ բջջային հեռախոսները՝ ներմուծվում Վիետնամից ու վերաարտահանվում Ռուսաստան: Ըստ «Հետք»-ի հետազոտության՝ 2023-ին այս ճանապարհով Հայաստանից արտահանվել է վերջնական մշակում չանցած մոտ 29 տ ոսկի, 4.5 մլն կարատ ադամանդ և 1.7 մլն հատ բջջային հեռախոս: Հիմա արդեն չեք զարմանա, երբ խոշոր հարկատուների ցանկը գլխավորող ընկերություններում տեսնեք նաև հեռախոսների առուվաճառքով զբաղվող ընկերություններ:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

📟 Եվրոպայի կենտրոնական բանկը ցանկանում է ներդնել ԿԲ թվային արժույթը, սակայն Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդներն ու Սլովակիան դեմ են նախագծին՝ ռիսկային համարելով չափից շատ կախվածությունը տեխնոլոգիաներից՝ https://tinyurl.com/2vzeztet

🧠 Իսկ PortfolioPilot-ի օգտատերերը չեն վախենում. արհեստական բանականության օգնությամբ ներդրումային խորհրդատվություն մատուցող ընկերությունը 2 տարում ավելի քան 22,000 օգտատեր ու $20 մլրդ կառավարվող ակտիվ ունի՝ https://tinyurl.com/3dte2fhy

✂️ Tax Justice Network-ը երկրներին առաջարկում է հետևել Իսպանիայի օրինակին ու հարստության հարկ կիրառել գերհարուստ բնակչության վրա, որը հարուստների մոտ 0.5%-ն է կազմում. 1.7-3.5% հարկի կիրառումը մոտ $2 տրլն-ի համաշխարհային եկամուտ կունենա՝ https://tinyurl.com/3upead5x

…տնտեսությունից

🤰 Հաշվի առնելով բնակչության աճի տեմպը, Հնդկաստանը մինչև 2030-ը պետք է 60-148 մլն նոր աշխատատեղ ավելացնի, որպեսզի գոնե կարողանա պահպանել զբաղվածության ներկայիս մակարդակն ու չազդել Հայաստանի դեմոգրաֆիական ցուցանիշների վրա՝ https://tinyurl.com/yc2v9ra7

🔥 Բանգլադեշում ուսանողական ընդդմիադիր ցույցերի ժամանակ H&M-ի ու Zara-ի պահեստներ են այրվել. այս ֆոնին մի շարք ընկերություններ իրենց պատվերների մոտ 40%- տեղափոխել են դեպի Մալայզիա ու Կամբոջա՝ զրկելով մեզ Բանգլադեշում կարվող ու Հունաստանից պատվիրվող էժան հագուստ կրելու հնարավորությունից՝ https://tinyurl.com/2vjydau4

🛑 2024-ը ցավոտ է եղել նաև տեխնոլոգիայի ոլորտում աշխատողների համար. մոտ 404 ընկերությունում արդեն 132,000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել, որից միայն 15,000-ը՝ Intel-ում, պայմանավորված չաճող եկամուտներով ու ծախսերի բարձր մակարդակով՝ https://tinyurl.com/2wmdbjas

…ֆինտեխից

🎟 Klarna-ն, որն ամենահայտնի «գնիր հիմա, վճարիր հետո» ֆինտեխն է, ԱՄՆ-ում ու եվրոպական 12 երկրում արդեն առաջարկում է խնայողական հաշիվներ՝ «բռնելով բանկ դառնալու» ու Revolut-ին մրցակցելու ճանապարհը՝ https://tinyurl.com/5n93t23y

🤳 Իսրայելի կենտրոնական բանկն էլ գլոբալ ֆինտեխ ընկերություններին ինտեգրում է տեղական շուկայում. այսուհետ Revolut-ն իր ծառայությունները կմատուցի Իսրայելում՝ գործակցելով նաև տեղի բանկերի ու վճարային համակարգերի հետ՝ https://tinyurl.com/2pkz6sr5

💳 Mastercard-ը նոր գործակցություն է սկսել ֆինտեխ ստարտափ Scale-ի հետ՝ նպատակ ունենալով զարգացնել ֆինտեխ էկոհամակարգն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ https://tinyurl.com/4zfdyvhv

…կրիպտոյից

🤝 Ընկերությունը նաև MetaMask-ի հետ է գործակցելու՝ թողարկելով թվային քարտեր, որոնք թույլ կտան Mastercard ընդունող բոլոր վաճառակետերում վճարումներ կատարել անմիջապես MetaMask-ի կրիպտոդրամապանակով՝ https://tinyurl.com/msw7mcb8

🗃 Bitcoin.com-ը ևս թողարկել է կրիպտոդրամապանակին ինտեգրված քարտեր՝ V-Card, որով հնարավոր է վճարումներ կատարել մի շարք հայտնի կրիպտոակտիվներով՝ BTC, ETH, USDT և ոչ միայն՝ https://tinyurl.com/yxasfwu5

📊 Morgan Stanley-ն, դարձել է առաջին Wall Street բանկը, որի ավելի քան 15,000 ֆինանսական խորհրդատու հաճախորդներին կառաջարկի ներդրում գնել Bitcoin ETF-ում` https://tinyurl.com/26us9vhw


🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպես են ստեղծվում «աղքատության ծուղակները», ինչու է երբեմն չաշխատել ու նպաստ ստանալն ավելի ձեռնտու թվում, քան աշխատելը, ինչ մեխանիզմներ են կիրառվում մարդկանց այս ծուղակում պահելու համար և ինչու՝ https://tinyurl.com/8bs85jm3


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ «անվճար» փողը unicorn-ի նման է, այն շատ լավ է հնչում, բայց գոյություն չունի~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N55)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan