#ֆինանսաPAN
August 30

💸 #ֆինանսաPAN (57)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ոսկու ստանդարտ ձուլակտորների արժեքները՝ 1 ունցիայից մինչև ԿԲ կողմից միջազգային առևտրում օգտագործվող ոսկի, որի գինը ոսկու համաշխարհային թանկացման ֆոնին հասել է $1 մլն-ի. ձուլակտորների չափսերը պատկերացնելու համար նայեք սմարթֆոնին, մանրամասները՝ https://tinyurl.com/2c9b3wmc


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Այս կիսամյակ պետության թեթև ձեռքով յուրաքանչյուր քաղաքացի խուսափեց միջինում 190,000 դրամ պարտքից, որովհետև պետբյուջեն չունեցավ պլանավորված 56.4 միլիարդ դրամի դեֆիցիտը: Այստեղ կարող է հարց առաջանալ՝ «իսկ սա ի՞նչ կապ ունի մեր պարտքի հետ». ի վերջո պետության դեֆիցիտը ֆինանսավորվում է պետպարտքից, որը մենք ենք մուծում: Ըստ «Լույս» հիմնադրամի վերլուծության՝ դեֆիցիտ չառաջանալու պատճառներից մեկն այն է, որ թերակատարվել են թե բյուջեի ծախսերը, թե եկամուտները: Ու, չնայած տնտեսական ակտիվությունը 10.4% է, բյուջեի եկամուտների աճը կրկնակի ցածր է եղել՝ 5%, ինչը վկայում է տնտեսությունում առկա լրջագույն խնդիրների մասին: Ամբողջական վերլուծությունը՝ https://tinyurl.com/yx43ybjw


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

📲 WhatsApp-ով, Viber-ով ու Telegram-ով կիրառվող և օրեցօր աճող ներդրումային ու ֆինանսական խարդախությունների ֆոնին առաջարկում ենք տեղեկանալ, թե ինչպես խուսափել դրանցից ու տարբերել «թացը չորից»՝ https://tinyurl.com/y6htn2z3

✂️ ԱՄԷ բանկերն արգելափակում են իրենց միջոցով Ռուսաստանից Չինաստան փոխանցումներն այն դեպքում, երբ վճարումն ապրանքի համար է, իսկ ապրանքն այդպես էլ ԱՄԷ տարածք չի մտնում՝ https://tinyurl.com/bdv3p4vs

🤝 Ռուսաստանն ու Չինաստանն էլ չեն հանձնվում, և նպատակ ունեն ընդլայնելու ֆինանսական ինտեգրացիան ընդհուպ մինչև «փոխադարձաբար» բանկերի մասնաճյուղերի բացում՝ այսպիսով դեմ գնալով ԱՄՆ թելադրած խաղի կանոններին՝ https://tinyurl.com/2s37hb9n

…տնտեսությունից

🚗 Հայաստանում դեռ 2500 հոգի կարող է հասցնել 2024-ին 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով էլեկտրամոբիլ ներմուծել ու թանկով վաճառել չհասցնողներին՝ https://tinyurl.com/bdkmzt6t

💰 Մինչդեռ Կանադան, հետևելով ԱՄՆ և ԵՄ օրինակին, 100% ներմուծման մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներմուծված էլմեքենաների վրա, այդ թվում՝ չինական արտադրության Tesla-ի՝ https://tinyurl.com/3zke6tw8

🛒 PDD (Pinduoduo, Temu) տնօրենն էլ, երբ հայտարարեց Չինաստանի տնտեսության դանդաղեցման հետ կապված ընկերության եկամուտների հավանական կրճատման մասին, բաժնետոմսերի արժեքն ընկավ 29%-ով՝ նվազեցնելով ընկերության արժեքը $55 մլրդ-ով՝ https://tinyurl.com/ysaf3jr6

…ֆինտեխից

🔔 Սեպտեմբերի 2-3-ին Կահիրեում անցկացվող Seamless North Africa 2024 էքսպո-կոնֆերանսին սեփական տաղավարով մասնակցելու է մեր գործընկեր EasyPay-ը, ով միջազգային էքսպոյին Հայաստանը ներկայացնող միակ ֆինտեխն է՝ https://tinyurl.com/3ce6b982

💳 Mastercard-ի մոտ 1000 աշխատակից մինչև եռամսյակի ավարտն աշխատանքից հեռացման լուր կստանա. խնայած գումարն օգտագործվելու է ընկերության աճն ապահովող այլ ուղղություններում ներդրումների համար՝ https://tinyurl.com/29rh37fp

🔓 ԵՄ տարածքում iPhone-ով վճարումներ կատարելիս հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն Apple Pay, այլև էլեկտրոնային այլ դրամապանակներ՝ PayPal-ի համար ստեղծելով շուկան գրավելու նոր հնարավորություններ՝ https://tinyurl.com/mv2ndrcr

…կրիպտոյից

📉 ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի՝ տոկոսադրույքների հնարավոր նվազման ակնարկից հետո $543 մլն է ուղղվել Bitcoin-ի շուկա՝ https://tinyurl.com/3j9mmbh4

🏅 Եվ քանի որ տոկոսադրույքների նվազումը դոլարի էժանացման ազդակներ է ուղարկել շուկա, կանխատեսվում է Bitcoin-ի դիրքերի ամրացում և արժեքի բարձրացում, որոշ էքսպերտներ այն անգամ համարում են ոսկու թվային այլընտրանք՝ https://tinyurl.com/2r4mkrvt

⛏️ Իսկ գիտեի՞ք, որ կիպտոակտիվների մայնինգ կարելի է իրականացնել նաև Android հեռախոսներով. իմացեք թոփ 11 անվճար հավելվածների մասին՝ MasHash, Binance, Crypto Miner և ոչ միայն՝ https://tinyurl.com/28zp9mp2


🎥 Վերջում՝ բոնուս. աշխատանք ընտրելուց, աշխատավարձից ու պաշտոնից բացի, ընկերության կորպորատիվ մշակույթը կարևորելու ու այն բացահայտելու մեխանիզմների մասին՝ https://tinyurl.com/4xyeua3y


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք, եթե ուզում եք ձեր ընկերները ձեր համար անհանգստանան, նրանցից պարտքով գումար վերցրեք ու աշխատանքից դուրս եկեք~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N56)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan