💸 #ֆինանսաPAN (58)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք վերջին տասնամյակի ամենաուժեղ արժույթները՝ ըստ տարեկան աճի տեմպի. չնայած 2023-ին ԱՄՆ դոլարի եկամտաբերությունն ընկել է, այնուամենայնիվ, 10-ից 6 տարում այն եղել է եկամտաբերությամբ առաջտար արժույթը՝ https://tinyurl.com/5c873y2x
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Եթե ձեր ամուսինը Ռուսաստանում է և ամեն ամիս լսում եք «գումարը տեղ չի հասնում», «փոխանցել եմ, բայց մերժել են» արտահայտությունները, ապա մեր գործընկերոջ հետ ձեզ այլևս մերժված չեք զգա. այսուհետ հնարավոր է ռուսական T-Bank-ից (նախկին՝ Tinkoff) փոխանցոմներ ստանալ ակնթարթային, անմիջապես ձեր Easywallet-ին, ընդ որում՝ մինչև 20,000 ռուբլի փոխանցումների դեպքում՝ առանց միջնորդավճարի: Ուղարկեք հղումը ձեր ամուսնուն ու մասնրամասներին ծանոթացեք այստեղ՝ https://tinyurl.com/3tnxs9s5
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
👎 Ամսվա առաջին առևտրային օրը հաջող չէր NVIDIA-ի համար. Ընկերության բաժնետոմսերի արժեքը 9% նվազել է՝ հասնելով $108-ի. անկումը գրանցվել է եռամսյակային հաշվետվությունների հրապարակումից հետո, ըստ որի՝ ընկերության համախառն շահույթն ավելի ցածր էր կանխատեսվածից՝ https://tinyurl.com/3dy76ypj
🛳 Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Ասիան հավակնում է դառնալ առևտրի գլոբալ կենտրոն. այժմ այն առևտրին ինտեգրված երկրորդ ամենամեծ տարածաշրջանն է (Եվրոպայից հետո), որի առևտրի մոտ 50%-ը տեղի է ունենում տարածաշրջանից դուրս՝ https://tinyurl.com/4p9f8vap
⛽️ Իսկ Եվրոպան չի թաքցնում իր առևտրային ինտեգրումները. վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ տարածաշրջան ավելի շատ գազ ներմուծվել է Ռուսաստանից, քան ԱՄՆ-ից, ներմուծման ծավալը հասել է 12.7 մլրդ մ³` https://tinyurl.com/5a24dsyy
🚖 Սեպտեմբերի 1-ի (ոմանց համար 2-ի) խցանումների ժամանակ նոր հարկային դաշտ մտած տաքսու վարորդները, այնուամենայնիվ, հասցրել են մոտ 150,000 էլեկտրոնային ՀԴՄ կտրոն «տպել»՝ https://tinyurl.com/2e78mr23
🌿 Բիլ Գեյթսը Կեմերերում (ԱՄՆ) կկառուցի աշխարհի ամենաառաջադեմ ատոմային կայանը, որը կարտադրի ամբողջությամբ մաքուր՝ առանց ածխածնի էներգիա. այսպիսով 2000 բնակչությամբ քաղաքի համար կստեղծվի մոտ 1600 նոր աշխատատեղ՝ https://tinyurl.com/4r3xum5k
🏃♀️ Վիետնամն էլ դարձել է արտագաղթողների համար ամենանախընտրելի երկիրը՝ ըստ Ֆորբսի. գնահատման համար հաշվի են առնվել ապրելու ծախսերը, ֆինանսական վիճակից բավարարվածությունը, աշխատանք-կյանք բալանսը և ոչ միայն՝ https://tinyurl.com/mrxyrnn5
🧤 Օնլայն գնումների ժամանակ խարդախությունները կանխելու համար Mastercard-ը PIN կոդերի փոխարեն կօգտագործի կենսաչափական նույնականացումը՝ մատնահետք կամ դեմքի սքանավորում. նոր հնարավորություններն առաջին անգամ կիրառվելու են Հնդկաստանում՝ https://tinyurl.com/2j933ekv
🌏 Wirex ֆինտեխը բլոկչեյնի հիման վրա գործարկում է ապակենտրոնացված վճարային համակարգ՝ Wirex Pay-ը, որը հնարավորություն կտա ավելի քան 200 երկրում փոխանցումներ ու վճարումներ կատարել կրիպտոարժույթներով՝ https://tinyurl.com/yp3x6pj6
👛 PayPal-ն էլ crypto.com-ի հետ է գործակցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի կրիպտոդրամապանակը կցել PayPal-ին ու անմիջապես կատարել համալրումներ՝ https://tinyurl.com/zm5643rj
🔔 Սեպտեմբերը միշտ համարվել է Bitcoin-ի ամենավատ ժամանակաշրջաններից, սակայն այս անգամ վերլուծաբանները կանխատեսում են «ցլի շուկա»՝ հաշվի առնելով խոշոր ներդրողների կողմից ակտիվը չվաճառելու միտումները, Bitcoin ETF-ում ներհոսքն ու ԱՄՆ ԴՊՀ կողմից տոկոսադրույքների նվազեցման հավանականությունը՝ https://tinyurl.com/32hvbr93
🎟 Միջազգային ընկերությունների մուտքը խրախուսելու նպատակով Կատարը կարգավորում է թվային ակտվների ոլորտը. կարգավորման դաշտն անդրադառնում է թոքենիզացիային, դրա նկատմամբ իրավունքին, փոխանցմանը, փոխանակմանը, ինչպես նաև «խելացի պայմանագրերի» օրինականացմանը՝ https://tinyurl.com/mrx235au
💰 Եվ պարզվել է, որ Տելեգրամի 2023-ի տարեկան ֆինանսական հաշվետվության արդյունքներով ընկերությունը տիրապետում է մոտ $400 մլն-ի կրիպտոարժույթի՝ https://tinyurl.com/5n93ajyr
🎥 Վերջում՝ բոնուս. ինչպես պարզ հասկանալ ձեր ՀԴՄ կտրոններում երևացող ավելացված արժեքի հարկը, ինչ է այն, ինչպես է հաշվարկվում ու ինչպես կփոխվի ապրանքի գինն ԱԱՀ դրույքաչափի փոփոխության արդյունքում՝ https://tinyurl.com/yx3kuhdy
🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ փողը եղանակի հակառակ երևույթն է, ոչ ոք չի խոսում դրա մասին, բայց բոլորը դրա հետ ինչ-որ բան են անում~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N57)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan