#ֆինանսաPAN
September 13

💸 #ֆինանսաPAN (59)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաների միջոցով կապիտալի բաշխման դինամիկան. 1900-ին համաշխարհային ֆոնդային շուկայի 67%-ը բաժին է ընկնում Եվրոպային, մինչդեռ 2023-ին ԱՄՆ-ն գրավել է շուկայի 60.5%-ը, մանրամասն՝ https://tinyurl.com/mr82jmxf


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Ողջ ֆինանսական աշխարհը «շունչը պահած» սպասում է սեպտեմբերի 17-18-ին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի հնարավոր նվազմանը՝ թեկուզ 0.25%-ով: Իսկ մենք չենք անհանգստանում, որովհետև ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերի 10-ին հերթական անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ԿԲ-ն արդեն արդեն 2.25%-ով նվազեցրել է տոկոսադրույքն: Սա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկավորում է բանկերին և իրականում դրա նվազումը պետք է փոխանցումային մեխանիզմի միջոցով ազդի բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վրա: Իսկ դուք զգացե՞լ եք վարկերի տոկոսադրույքի փոփոխություն, և եթե այո՝ ի՞նչ չափի։


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🏆 Եթե Իլոն Մասկի հարստությունը շարունակի նույն տեմպով՝ տարեկան 110%-ով աճել, 2027-ին նա կդառնա առաջին տրիլիոնատերը. նա հիմա աշխարհի ամենահարուստ մարդն է $251 մլրդ կարողությամբ՝ https://tinyurl.com/2kd3sh6s

🏭 Գերմանական Siemens-ը $330 մլն թվային պարտատոմս է թողարկել մասնավոր բլոկչեյնով, և վճարումները կատարվել են Եվրոպական կենտրոնական բանկի թվային արժույթով. սա ոլորտում առաջին փորձն է՝ https://tinyurl.com/9rc9a8m9

💵 Չնայած դեռ դրամավարկային գործողություններ տեղի չեն ունեցել, ԱՄՆ դոլարը հասցրել է արժեզրկվել Թրամփ-Հարիս բանավեճի ու գնաճի տվյալների սպասման ֆոնին՝ https://tinyurl.com/4cncfu3n

…տնտեսությունից

🔄 Ապրանքաշրջանառության գծով ՀՀ գործընկեր երկրների եռյակը 2024-ին գլխավորում են Ռուսաստանը, ԱՄԷ-ն ու Չինաստանը. իսկ արտահանման մասով ԱՄԷ-ն դարձել է մեր առաջին գործընկերը՝ ռեկորդային տեմպով առաջ անցնելով Ռուսաստանից՝ https://tinyurl.com/27wncp7m

🍷 Իսկ մեր արտահանմանը «վայիս» են ուզում լինել ուկրաինացի գինեգործները, ովքեր պահանջում են պատժամիջոցներ սահմանել Հայաստանից և Վրաստանից արտահանվող գինու վրա՝ այսպիսով ցանկանալով իրենց համար մեղմել մրցակցային մթնոլորտը՝ https://tinyurl.com/mudfhpbu

🔍 Google-ի «փնտրելու բիզնեսն» էլ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից մեղադրվում է անարդար մենաշնորհային քաղաքականության մեջ, որը վնաս է հասցրել համաշխարհային Web շուկային՝ https://tinyurl.com/3f6cj85t

…ֆինտեխից

💳 Visa-ն 2025-ի սկզբին Մեծ Բրիտանիայում գործարկելու է քարտից քարտ փոխանցման այլընտրանքը՝ փոխանցում հաշվից հաշից (account-to-account), ինչի ավելի ցածր միջնորդավճարների շնորհիվ բրիտանացիները միլիարդավոր գումարներ կխնայեն՝ https://tinyurl.com/44jb9ubm

🤖 Բրազիլիան շարունակում է մնալ լատինամերիկյան ֆինտեխ առաջատարը. ոլորտ ուղղվող ամենամեծ ֆինանսավորումը հաջողվել է ստանալ Celcoin-ին՝ $125 միլիոն, իսկ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ոլորտի ֆինանսավորումը 30%-ով նվազել է 2023-ի առաջին կիսամյակի համեմատ՝ https://tinyurl.com/y35ub9x6

🕵️‍♂️ Ծանոթացեք նաև, թե ինչ նոր կարգավորումներ են ընդունում երկրները ֆինտեխերի զարգացմանը զուգընթաց ֆինանսական խարդախությունները կանխելու ու փողերի լվացման դեմ պայքարելու համար՝ ընդհուպ մինչև AI-ի կիրառում՝ https://tinyurl.com/2att98fr

…կրիպտոյից

🔒 Երբ Bitcoin-ի գինն ընկավ մինչև $54,000, շուկայի մոտ 50,000 մասնակից 24 ժամվա մեջ մոտ $163.8 մլն կորցրեց կրիպտոակտիվի դիրքերի փոփոխությունից` https://tinyurl.com/mr3jtza4

💰 Վենեսուելայի ընդդիմությունն առաջարկում է հիպերինֆլյացիայի դեմ պայքարելու համար պետական պահուստների մի մասը պահել Bitcoin-ով` հետևելով Սալվադորի օրինակին` https://tinyurl.com/3rwnpdhc

⚡ Ճապոնիայում վերականգնվող էներգիայի ավելցուկն օգտագործում են Bitcoin մայնինգի համար՝ նպատակն էներգիայի առաջարկի ու պահանջարկի բալանսավորումն ու էներգիայի հավանական կորստի արդյունավետ օգտագործումն է՝ https://tinyurl.com/dfat7p6j


🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչ է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ինչու՞ է այն կապվում երկրի տնտեսական աճի հետ, ինչպե՞ս է հաշվարկվում, ու ինչու՞ է կարևոր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը՝ https://tinyurl.com/56zbtj5p


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ եթե ուզում եք հեշտությամբ ձեր գրպանի գումարը կրկնապատկել, ծալեք այն ու հետ դրեք տեղը~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N58)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan