💸 #ֆինանսաPAN (60)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենահին արժույթները, որոնք մինչ այս շրջանառության մեջ են. ամենահինը 1200 և ավելի տարվա պատմություն ունեցող բրիտանական ֆունտն է, այնուհետև սերբական դինարը և ռուսական ռուբլին. մանրամասն՝ https://tinyurl.com/5n8hbpnf
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Հարկերին ու պարտադիր վճարներին շուտով ավելանալու է ևս մեկ «բոնուս»՝ տարեկան 164,400 դրամի: 2027-ին ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, ու այլևս կարիք չի լինի թողնել մինչև «դանակը ոսկորին հասնի», նոր բժշկի գնալ: Համակարգին միանալու են բոլորը, սակայն վճարելու են միայն վարձու աշխատողները, որոնց հաշվից ամեն ամիս՝ որպես պարտադիր վճար կգանձվի ապահովագրավճարն ու կփոխանցվի պետական ապահովագրական հիմնադրամին: Աշխատողների բեռը թեթևացնելու համար պետությունը նվազագույն աշխատավարձի քառապատիկից ցածր աշխատավարձ ստացողների դեպքում որոշակի չափով սուբսիդիա կտրամադրի: Ի դեպ՝ այս համակարգին պարտադիր միանալու են նաև այն աշխատողները, ովքեր այժմ օգտվում են մասնավոր ապահովագրական ընկերությունների առողջության ապահովագրության փաթեթներից: Համեմատության համար՝ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթներն ավելի մատչելի են, իսկ թե ի՞նչ բժշկական ծառայություններից կարող են օգտվել քաղաքացիները 164,400 դրամ տարեկան վճարելով՝ դեռ հստակ չէ…
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🏦 Աշխարհի խոշորագույն բանկեր JP Morgan-ը, HSBC-ն, UBS-ը և ճապոնական MUFG-ը փորձարկում են կենտրոնական բանկի թվային արժույթի ներդրումը՝ ակնկալելով միջազգային փոխանցումների գործընթացի արդյունավետության ու արագության բարձրացում՝ https://tinyurl.com/4anh6nev
🧠 Goldman Sachs-ի թրեյդերները խորհուրդ են տալիս գնել իրենց AI զամբյուղում ներառված Nvidia, Microsoft, Apple, Alphabet, Amazon և Meta-ի բաժնետոմսերը, որոնց համար առաջիկա 12 ամսում ակնկալում են զուտ շահույթի կրկնապատկում՝ https://tinyurl.com/psjjzwct
📊 Microsoft-ն էլ ներդրողների ճնշումների ֆոնին 10%-ով կբարձրացնի բաժնետոմսերի դիմաց վճարվող դիվիդենտն ու 1 բաժնետոմսի դիմաց 75 ցենտի փոխարեն կվճարի 83՝ «արդարանալով» AI-ում կատարվող մեծածավալ ներդրումներով` https://tinyurl.com/2z95bkht
💰 Չինաստանի ամենահարուստի «տիտղոսակիրը» Tencent (WeChat) տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Փոնի Ման է` $40.8 մլրդ կարողությամբ. TikTok-ի հիմնադիրը երկրորդ հորիզոնականում է՝ https://tinyurl.com/y959vyt8
☕️ Սուրճի գները 2011-ից հետո հասել են իրենց պատմական առավելագույնին. պատճառը Բրազիլիայում եղանակային անբարենպաստ պայմաններն ու երաշտն է, որը սպառնում է նաև հաջորդ տարվա բերքին՝ https://tinyurl.com/mr3w2xym
🛵 Հայաստանում 204 (156-ն ազգությամբ հայ էին, 38–ը՝ հնդիկ,10-ը՝ ռուս) սննդի առաքիչների հարցման արդյունքներով պարզվել է, որ նրանց մոտ կեսը ստանում են 150-300,000 դրամ ամսական եկամուտ, իսկ 1.5%-ի եկամուտը հասնում է մինչև 1 մլն դրամի՝ https://tinyurl.com/rmn2t4uf
👨💻 Ըստ մասնագետների, ապակենտրոնացված ֆինանսներում (DeFi) Wall Street-ի գիգանտներն ուշ թե շուտ իրենց տեղը զիջելու են այնպիսի ֆինտեխերի, ինչպիսիք են Revolut-ն ու Robinhood-ը՝ https://tinyurl.com/t7ya5f2v
💳 Բրիտանական Monzo ֆինտեխն էլ Apple Pay-ի հետ գործակցության շրջանակում հնարավորություն կտա ապրանքներ գնելիս վճարումները բաշխել ամիսների միջև ու վճարել հետո՝ https://tinyurl.com/yneu4e86
🚫 ԱՄՆ-ում Synapse ֆինտեխի սնանկացումից հետո հազարավոր հաճախորդներ դեռ հասանելիություն չունեն իրենց հաշիվներին. խնդրի կարգավորման համար ֆինտեխերն այսուհետ բանկերին բացահայտելու են իրենց միջոցով հաշիվ ունեցող բոլոր հաշվետերերի տվյալները, սնանկության դեպքում հաշիվների սառեցման ռիսկերը կանխելու նպատակով՝ https://tinyurl.com/ynv6ee6f
⛏️ Bitcoin-ի մայնինգի շահութաբերությունը գտնվում է բոլոր ժամանակների նվազագույն մակարդակում. պատճառն ակտիվի գնի $60,000-ի շուրջ տատանումն ու բարձր hashrate-ի մակարդակն է՝ https://tinyurl.com/yftrxz85
🤦♂️ Ակնկալելով, որ Ether-ի գինն աճելու է, մի խելացի $132 մլն պարտքով Bitcoin է վերցրել Ether գնելու համար, այնինչ դրա գինը նվազել է Bitcoin-ի համեմատ. արդյունքում կրիպտոմիլիոնատերը $43 մլն է կորցրել այս «խաղադրույքում»՝ https://tinyurl.com/muabhh8d
🎯 Խոշոր ընկերություններին այս լուրերը չեն խանգարում, ու MicroStrategy-ն $700 մլն-ի պարտք է ներգրավում, որով Bitcoin է գնելու՝ https://tinyurl.com/yx5kk87x
🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչ է unicorn-ն ու ինչպես է այն գնահատվում, ինչու՞ բիզնեսը շահույթով չի աշխատում, սակայն արժեքը գերազանցում է միլիարդավոր դոլարներ և ինչո՞վ է ընկերության գինը տարբերվում արժեքից՝ https://tinyurl.com/4j35bd6e
🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ բարդ տոկոսն աշխարհի ութերորդ հրաշալիքն է, միայն պետք է գումար ունենալ այդ հրաշալիքը տեսնելու համար~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N59)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan