#ֆինանսաPAN
September 27

💸 #ֆինանսաPAN (61)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխատուժի մակարդակի փոփոխության տարեկան տեմպի գնահատականն առաջիկա տասնամյակի համար. առաջին հորիզոնականում Սաուդիան Արաբիան է՝ պայմանավորված ծնելիության ու ներգաղթի բարձր մակարդակով, գնահատվում է նաև, որ Հնդկաստանը, տարեկան 0.8% աշխատուժի աճով, մինչև 2030-ը կգրավի համաշխարհային աշխատուժի շուկայի ¼-ը, մանրամասները՝ https://tinyurl.com/y87tcvev


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Անկախ նրանից՝ Ամերիկայում բարեկամ ունեք, թե ոչ, եթե կենսաթոշակային համակարգի մասնակից եք, պետք է անհանգստանաք՝ ինչքանով է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգն իջեցրել տոկոսադրույքը, կամ ընտրություններում Թրամփը կհաղթի, թե Հարրիսը: 2020 թվականից ի վեր ԱՄՆ ԴՊՀ սահմանած տոկոսադրույքը հասել էր պատմականորեն ամենաբարձր մակարդակի՝ 5.25-5.5%, ու միայն նախորդ շաբաթ որոշում կայացվեց 0.5%-ով իջացնել այն: Թվում է, թե այս տեղեկատվությունը մեր կենսաթոշակի հետ կապ չունի, սակայն հիշեցնենք, որ կենսաթոշակային միջոցների միայն մի մասն է ՀՀ շուկայում ներդրվում, իսկ մոտ 20%-ը՝ օտարերկրյա պետությունների արժեթղթերում, որոնց մեծ մասն արտահայտված է ԱՄՆ դոլարով: Այսպիսով ԱՄՆ տնտեսության կամ դոլարի թուլացումը և ուժեղացումն ուղղակիորեն կարող են ազդել մեր կենսաթոշակի վրա: Կանխատեսվում է, որ եթե ԱՄՆ տնտեսությունում ճգնաժամ չսկսվի, տոկոսադրույքների նվազեցումը դրական կանդրադառնա ֆինանսական շուկաների, հետևաբար՝ մեր կենսաթոշակային ֆոնդերի կատարողականի վրա:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🃏 ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքներն իմանալուց առաջ (նոյեմբերի 6) ֆինանսական շուկաների վրա ազդող դեռ մի քանի օր կա՝ հոկտեմբերի 4-ն ու նոյեմբերի 1-ը՝ աշխատաշուկայի մասին զեկույցի օրեր, հոկտեմբերի 21-ը՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման օր՝ https://tinyurl.com/3w7pw6cv

🧠 Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Nvidia-ի ու Google-ի տնօրենները հայտնել են երկրի AI ոլորտում մեծածավալ ներդրումների պատրաստակամության մասին՝ https://tinyurl.com/3axka4jn

🚗 Mercedes Benz-ի բաժնետոմսերի արժեքը 7%-ով նվազել է, երբ ընկերությունը հայտարարել է եկամտի կանխատեսվող նվազման մասին. ընկերությունը «մեղադրում է» Չինաստանին իր ավտոմեքենաների հանդեպ նվազող պահանջարկի համար՝ https://tinyurl.com/mvwttwtd

…տնտեսությունից

👩‍❤️‍👨 Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ժամադրությունների օնլայն հավելվածները (Tinder, Bumble, Hinge) նպաստում են հարստության անհամաչափ բաշխմանը. եթե ԱՄՆ-ում հարստության պահպանման համար տնտեսագետներն ամուսնանում են իրավաբանների հետ, Հայաստանում՝ բլոգերներն ամուսնանում են make-up artist-ների ու hairstylist-ների հետ՝ https://tinyurl.com/a2wrs55x

🙇 Ամենաերկար աշխատանքային ժամեր ունեցող երկրների հնգյակը գլխավորում են Բութանը, ԱՄԷ-ն, Լեսոթոն, Կոնգոն և Կատարը. առաջատար Բութանում 5-օրյա աշխատանքային շաբաթում օրական մոտ 11 ժամ են աշխատում՝ https://tinyurl.com/3sf6hawn

⌛ 1000 ընկերության շրջանակում անցկացված հետազոտության արդյունքներով Z սերունդը շատ շուտ ազատվում է աշխատանքից. հիմնական պատճառներն են վատ հաղորդակցման հմտությունները, անկարգապահությունը, տոքսիկ հարաբերություններն ու բամբասելու սովորությունը՝ https://tinyurl.com/3xydwbfh

…ֆինտեխից

🩼 Բրազիլական Parabank ֆինտեխը հատուկ բանկային քարտեր է թողարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, որոնք մի շարք առավելություններ ու զեղչեր են տալիս անհրաժեշտ ծառայություններից օգտվելու համար՝ https://tinyurl.com/5n8aj28f

📊 Revolut-ը հանդես է գալու նոր` Revolut Invest ծառայությամբ, որով հասանելի կդառնան ամերիկյան ու եվրոպական շուկայի ներդրումային գործիքներում ներդրումները. ծրագիրն այժմ փորձարկվում է Հունաստանում, Դանիայում և Չեխիայում՝ https://tinyurl.com/yeywn3tk

🫷 Afterpay ֆինտեխն էլ «իրենց չափը չճանաչող» օգտատերերին հնարավորություն կտա սահմանափակելու «գնիր հիմա, վճարիր հետո» սահմանաչափը՝ վճարումների հետ կապված հետագա ռիսկերը կանխելու համար` https://tinyurl.com/2zst5shk

…կրիպտոյից

⚽ 2021-ից սկսած կրիպտոընկերություններն ու ֆուտբոլային թիմերը 33 համագործակցություն են ունեցել. հատկապես «Մանչեսթեր Յունայթեդ» ու «Չելսի» ակումբները գովազդի միջոցով համաշխարհային ճանաչում են ապահովել իրենց կրիպտոհովանավորների համար՝ https://tinyurl.com/mwy5zvvz

🚨 Գերմանիայի կառավարությունը 47 կրիպտոբորսա է փակել՝ կիբերհանցագործության և փողերի լվացման մեղադրանքով. կրիպտոբորսաների կայքում կառավարության կողմից օգտատերերին զգուշացվում է «մենք ունենք նրանց սերվերների բոլոր տվյալներն ու նաև ձեր տվյալները… շուտով կհանդիպենք»՝ https://tinyurl.com/5a737afs

⛏️ Իսկ Դաղստանում կրիպտոմայներներն անցնում են անօրինական ստորգետնյա բիզնեսի՝ բառի բուն իմաստով մայնինգ անելով ընդհատակում. խոշոր ծավալների էլեկտրաէներգիայի սպառման պատճառով հոսանքազրկումներ են գրանցվում՝ https://tinyurl.com/mrx4e7tw


🎥 Վերջում՝ բոնուս. ինչ է վենչուրային կապիտալը, ինչպես կարելի է ներդրումների մեծ մասը ձախողել, սակայն հաջողել x100 շահութաբերությամբ, և ինչպես են ընտրում իրենց թիրախին վենչուրային ներդրողները՝ https://youtu.be/Q3EE-V-cMog


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ միշտ պետք է առաջինն ինքներդ ձեզ վճարեք… բայց ոչ վարկային քարտով~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N60)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan