💸 #ֆինանսաPAN (62)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք օֆշորում ամենաշատ գումար պահող անհատներ ու ընկերություններ ունեցող երկրները. առաջին հորիզոնականում Չինաստանն է, որի օֆշորում պահվող գումարը հասնում է $2 տրիլիոնի, իսկ գումարի հիմնական հանգրվանը Հոնկոնգն է՝ https://tinyurl.com/2esca445
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Քանի Temu-ն մեզ իր թակարդն է գցել «անվճար նվերներով» ու հաճախ կարող ենք պատվիրել առաջին հայացքից գրավիչ, բայց ոչ պետքական իրեր, առաջարկում ենք վերհիշել, թե ինչպես անցնել մինիմալիստական կենսակերպի. այն ձեզ կօգնի ունենալ ավելի շատ ազատ ժամանակ, խնայել գումար ու չծանրաբեռնվել ոչ կարևոր անելիքներով՝ https://tinyurl.com/5n734286
Իմպուլսիվ գնումներից խուսափելու համար կարդացեք նաև մեր գործընկերոջ բլոգն այն մասին, թե ինչպես է ստացվում, որ նախատեսվածից ավելի շատ ենք ծախսում ու որոնք են խնայելու 9 կարևոր կանոնները՝ https://tinyurl.com/ys6bhr4a
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧠 Առաջատար ֆինանսական հաստատությունների 72%-ն արդեն օգտագործում են արհեստական բանականությունը, հատկապես հաճախորդների նույնականացման ու խարդախությունների կանխարգելման գործընթացներում՝ հաշվի առնելով, որ բանկերի հաճախորդների 50%-ը գոհ չէ մատուցվող ծառայություններից՝ https://tinyurl.com/329m8fsu
🚙 Ճապոնիայում վարչապետի ընտրության լուրը բարենպաստ չէր ֆինանսական շուկայի համար. վարչապետի կողմից տոկոսադրույքների բարձրացման սպասումով մի շարք բաժնետոմսեր են անկում ապրել՝ Toyota Motor` 7.6%, Honda Motor` 7%, Ford` 2%, General Motors` 3.5%` https://tinyurl.com/mtwmjyed
💹 Իսկ Չինաստանում բաժնետոմսերի գները մոտ 8%-ով աճել են. ներդրողները ոգեշնչվել են կառավարության կողմից տրված դրական ազդակներով՝ հիփոթեքի տոկոսադրույքների իջեցում, տնտեսությունը խթանող ֆիսկալ ու դրամավարկային քաղաքականություն՝ https://tinyurl.com/82tvve2r
💰 Աշխարհի ամենահարուստ կինը՝ Ալիս Ուոլթոնը (Walmart-ի հիմնադիր Սամ Ուոլթոնի դուստրը) հայտնվել է «$100 միլիարդ»-անոց ակումբում. միայն այս տարվա մեջ նրա հարստությունն աճել է $30.8 մլրդ-ով՝ https://tinyurl.com/bdcm8993
🏃 Բայց ԱՄՆ-ում ոչ բոլորին է հաջողվում միլիարդատեր դառնալ. Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերություններում մեծ հաջողություն գրանցած որոշ հնդիկ մասնագետներ որոշել են վերադառնալ Հնդկաստան և հիմնել սեփական ստարտափները՝ https://tinyurl.com/2saakfhv
🇦🇲 ԵԱՏՄ-ն էլ արդեն 10 տարեկան է, ու այս անգամ Երևանն էր հյուրընկալել Եվրասիական տնտեսական համաժողովը «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները» թեմայով՝ https://tinyurl.com/y9wchxnr
🛒 Մարդկանց 70%-ի «որտեղից գնումներ կատարելու» որոշման վրա ազդում են առաջարկվող վճարային մեթոդները. այս կապակցությամբ Walmart-ն ու Amazon-ը ընդլայնում են իրենց գործակցությունները ֆինտեխ ընկերությունների՝ Fisrev-ի և Google Pay-ի հետ՝ https://tinyurl.com/4u7z2jcb
🇪🇺 Wero-ն, որն արդեն հասանելի է Գերմանիայում, Բելգիայում ու Ֆրանսիայում, ամերիկյան Visa-ի և Mastercard-ի գլխավոր մրցակիցն է լինելու՝ նպատակ ունենալով դառնալ եվրոպական առաջին սուվերեն վճարային համակարգը՝ https://tinyurl.com/3w6v7df2
💳 Իսկ Visa-ն շարունակում է ամրացնել իր դիրքերը. պլաններում Featurespace AI ընկերության ձեռքբերումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կանխել անգամ ամենաբարդ մեխանիզմներով կիրառվող խարդախությունները՝ https://tinyurl.com/ypvxnmt4
👀 Ռուսաստանի կենտրոնական բանկն սկսելու է ուսումնասիրել ռեզիդենտների կողմից միջսահմանային կրիպտո գործարքները՝ այդ թվում գործարքի տեսակը, փոխանցման ուղղությունը, գործարքը միջնորդող բանկերը և ոչ միայն….նշենք, որ ՌԴ բնակչության 20%-ն արդեն կրիպտոակտիվներ ունի՝ https://tinyurl.com/pyxn9tk9
🔐 Gemini կրիպտոբորսան փակում է բոլոր օգտատերերի հաշիվները Կանադայում մինչև տարեվերջ, ու 90 օր ժամանակ է տվել հաճախորդներին հաշիվներից կրիպտոակտիվները «մաքրելու» համար՝ https://tinyurl.com/4dd9nf74
👛 Ֆեյք կրիպտոդրամապանակի հավելված է հայտնվել Google Play-ում. այն 10,000 անգամ ներբեռնվել է օգտատերերի կողմից, հաշիվներից $70,000 է գողացվել... այս ամենից հետո ընդամենը 20 օգտատեր է բացասական review թողել՝ https://tinyurl.com/4y99nytf
🎥 Վերջում՝ բոնուս. Netflix-ը բացատրում է, թե ինչպես է տնտեսությունը կապված արժեթղթերի շուկայի հետ, ինչպես կարող է արժեթղթերի շուկայում «բում»-ը չուղեկցվել տնտեսական աճով, և ինչպես է արժեթղթերի շուկան ազդել հարստության անհամաչափ բաշխման վրա՝ https://tinyurl.com/4csdv3j2
🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ երբեք ֆինանսական խորհուրդ մի հարցրեք նրանից, ում հեռախոսն ավելի լավն է, քան ձերը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N61)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan