#ֆինանսաPAN
October 11

💸 #ֆինանսաPAN (63)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք սերունդների ներդրումային «ճաշակները». ըստ հարցումների՝ երիտասարդ սերունդն ավելի շատ է գերադասում կարճաժամկետ ներդրումները (գնել-վաճառել՝ գնել-պահելու փոխարեն), ու ավելի շատ է վստահում ռոբոտ-խորհրդատուների ներդրումային խորհուրդներին, մանրամասն՝ https://tinyurl.com/28ef8n5j


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 250,000 աշխատավարձ ստացող Հակոբը նախորդ տարի 20 օր էր առանց օվերդրաֆթի կարողանում ապրել, իսկ այսօր՝ 15, չնայած պաշտոնական 0% գնաճին։ Պատճառն այն է, որ գնաճը հաշվարկվում է նվազագույն սպառողական զամբյուղի հիման վրա, որը ներառում է, օրինակ՝ օրական 10 գրամ կաթնաշոռ, 25 գրամ պանիր, ½ ձու և այլն, իսկ Հակոբի սպառողական զամբյուղը շատ է տարբերվում գնաճի հաշվարկման համար հիմք հանդիսացող զամբյուղից: Այնպես որ, մի զարմացեք, որ 0% գնաճի պայմաններում ձեր գումարը սկսել է ավելի արագ ծախսվել:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🍏 Apple-ի տնօրեն Թիմ Քուքը վաճառել է ընկերությունում իր բաժնետոմսերից 223,986-ը, մոտ $50 մլն արժողությամբ՝ https://tinyurl.com/3uhcea2m

🔫 Իլոն Մասկը խոսքի ազատության ու զենք կրելու իրավունքի համար իրականացվող ստորագրահավաքի յուրաքանչյուր մասնակցին $47 կվճարի: Մինչ այդ նա իր աջակցությունն էր հայտնել Թրամփին, ու, չնայած օրենսդրությամբ ընտրաձայնի համար վճարելն արգելվում է, ստորագրության համար վճարելը լրիվ օրինական է՝ https://tinyurl.com/ypfffryb

🥇 2023-ի ամփոփված արդյունքներով, տարբեր երկրների կենտրոնական բանկերի կողմից ձեռք է բերվել մոտ 1037 տոննա ոսկի, իսկ վերջին 10 տարում ամենաշատ ոսկին գնել է Ռուսաստանը՝ 1000 տ-ից ավելի՝ https://tinyurl.com/mr2r63vd

…տնտեսությունից

🎤 Թեյլոր Սվիֆթն աշխարհի ամենահարուստ կին երաժիշտն է դարձել՝ առաջ անցնելով Ռիհաննայից. վերջին շրջագայությունից նրա եկամուտը Forbes-ը գնահատել է մոտ $600 մլն, իսկ ընդհանուր հարստությունը՝ $1.6 մլրդ՝ https://tinyurl.com/u463uefe

🚕 Uber-ի ու Lyft-ի վարորդները նախընտրում են Tesla-ն. ավտոպիլոտի և առանց վարորդի ավտոմատացված վարելու (բայց վարորդի հսկողությամբ) ծրագրի շնորհիվ վարորդները կարողանում են ավելի երկար աշխատել և շատ գումար վաստակել՝ https://tinyurl.com/49wudsmv

⛱️ Աֆրիկյան 51 պետությունից Եգիպտոսն ամենամեծ ներդրումն ունի Աֆրիկայի տնտեսության ՀՆԱ-ում՝ մոտ 13.63%, որն այդքան մեծ չէր լինի, եթե չլինեին 40°C-ին հանգստացող հայ տուրիստները՝ https://tinyurl.com/mu2mvrnh

…ֆինտեխից

💳 Visa-ն պատրաստվում է բանկերի համար stablecoin-ների (արժույթներին կցված կրիպտոներ) թողարկման հարթակ գործարկել` https://tinyurl.com/45pyd8jm

👆 Իսկ Mastercard-ի պլաններով, մինչև 2030-ն ամբողջությամբ կվերանան քարտերն ու անցում կկատարվի թոքենիզացված վճարումների. ընկերությունը պատրաստվում է գործարկել նաև բիոմետրիկ՝ դեմքով և մատնահետքով վճարումներ կատարելու հնարավորություն՝ https://tinyurl.com/yc8f2xyb

🪙 PayPal իր թողարկած PYUSD կրիպտոյով առաջին բիզնես վճարումն է իրականացրել՝ Ernst & Young-ին՝ https://tinyurl.com/5afyrunh

…կրիպտոյից

🛜 Աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչ՝ BlackRock-ի ներկայացուցչի գնահատականով, կրիպտոն ու թվային արժույթներն ավելի արագ են տարածվում, քան դրան նախորդող տեխնոլոգիաները՝ ինտերնետն ու բջջային կապը՝ https://tinyurl.com/3pcrw6wu

💰 $1300-ով MOO DENG թոքեն գնած կրիպտոներդրողի հարստությունը 15 օրում աճել է 2554 անգամ՝ հասնելով $3.4 մլն-ի՝ https://tinyurl.com/vrudhw5s

🎭 Երկու անանուն բլոկչեյն հասցեների միջև էլ փոխանցվել է 4000 Bitcoin՝ մոտ $255 մլն-ի. իրադարձության լուրը զուգադիպել է ակտիվի գնի 2.6% անկմանը՝ https://tinyurl.com/mu2enkz4


🎥 Վերջում՝ բոնուս՝ հայտնի FTX կրիպտոբորսայի փլուզման ու հիմնադիր-տնօրեն Սեմ Բ.Ֆ.-ի առեղծվածը. ինչու էր կրիպտոբորսան այդքան հայտնի դարձել ու ինչպես յուրացվեցին օգտատերերի գումարները՝ https://tinyurl.com/mtrtst5c


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ արժեթղթերի շուկայում ներդրումները պետք է լինեն ժամադրության պես. երբեք հույս մի դրեք միայն մի արժեթղթի հաջողության վրա~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N62)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan