💸 #ֆինանսաPAN (64)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկ unicorn ընկերությունները. unicorn-ը մասնավոր ընկերություն է, որի արժեքը գերազանցում է $1 մլրդ-ը: Առաջին հորիզոնականում TikTok-ի «հայր» ByteDance-ն է, այնուհետև նոր SpaceX-ն ու OpenAI-ը. մանրամասն՝ https://tinyurl.com/2xnxnyp5
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Անկախ նրանից, որ ոչ նոր iPhone եք գնե, ոչ էլ հասցրել 0% մաքսատուրքով վարկով էլեկտրամոբիլ ներմուծել, ձեր պարտքը 2025-ին կավելանա մոտ 200,000 դրամով, որովհետև պետբյուջեն կրկին դեֆիցիտով է լինելու՝ ծախսերը գերազանցելու են եկամուտները: Ըստ 2025-ի բյուջեի՝ նախատեսվում է ունենալ մոտ 609 մլրդ դրամի դեֆիցիտ, որի մեծ մասը ֆինանսավորվելու է ներքին պարտքով: Պետության ծախսերի առաջնահերթությունները նույնն են, ինչ 2024-ին՝ առաջին հորիզոնականում սոցիալական պաշտպանության ծախսերն են (կենսաթոշակ, նպաստներ, կենսաթոշակային ֆոնդերին ուղղվող գումարներ և այլն), երկրորդում` ընդհանուր բնույթի ներկայացուցչական ծախսերը (Ազգային ժողովին, մարզպետարաններին և պետական այլ մարմիններին ուղղվող) և երրորդում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🤖 Իլոն Մասկի robotaxi-ի դեբյուտը բարեհաջող չէր. ներդրողները հիասթափված են, արդյունքում Tesla-ի բաժնետոմսերի գինը 10%-ով ընկել է, իսկ Մասկը՝ $15 մլրդ-ով «աղքատացել»՝ https://tinyurl.com/5n7tawc2
🤔 Ուորեն Բաֆեթն արդեն $10 մլրդ-ի Bank of America-ի բաժնետոմս է վաճառել, ընդ որում՝ գործարքը կատարվել է ոչ գումարի կանխիկացման նպատակով. արդյո՞ք նա գիտի մի բան, որի մասին Wall Street-ում դեռ տեղյակ չեն՝ https://tinyurl.com/yc246jus
🩺 Amazon-ն ուզում է դառնալ «ամեն ինչ, ամեն մեկի համար»՝ տեխնոլոգիաներ, AI, ընդհուպ մինչև առողջապահություն. Prime անդամներն ամսական $9-ով կկարողանան բժիշկների հետ խորհրդատվություն անցնել ու բուժումների նշանակումներ ստանալ՝ https://tinyurl.com/9yhekw3a
🏆 Հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել. գիտնականն օգնել է հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման հարցում՝ https://tinyurl.com/38t48kf9
🛍 Հայկական փոքր ու միջին բիզնեսի ականջից հեռու՝ Ինդոնեզիան դիմել է Apple-ին ու Google-ին՝ իրենց երկրի տարածքում Temu-ն արգելափակելու համար. ասում են՝ շատ ցածր գների պատճառով տեղի բիզնեսի համար ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվել՝ https://tinyurl.com/3ne4a8s5
🇦🇪 Աբու Դաբին աշխարհի ամենահարուստ քաղաքն է՝ որպես պետական հարստության ամենախոշոր ֆոնդի սեփականատեր. համաշխարհային պետական հարստության ֆոնդերի $12.5 տրլն մոտ 14%-ը կառավարում է հենց Աբու Դաբիին՝ https://tinyurl.com/mwhp2bab
🍺 Նոր տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ Mastercard-ը հնարավորություն կտա ստուգելու քարտապանների ինքնությունը. օրինակ, եթե դուք 18+ չեք, ապա չեք կարողանա ձեր քարտով ալկոհոլ պատվիրել՝ https://tinyurl.com/26empz6r
🥇 Ավստրալիայում ֆինտեխ ոլորտը վերջին տասնամյակին 17,900% աճ է ունեցել՝ $30 մլրդ-ից հասնելով $250 մլրդ-ի, ու մեծ մասը բաժին է ընկնում վճարումների ոլորտին. երկիրը նաև շատ unicorn-ների ծննդավայր է՝ Airwallex, Afterpay և Judo Capital՝ https://tinyurl.com/yhuxzhsc
🤑 Revolut-ն էլ սկսում է գործակցել American Express-ի հետ. Այսպիսով ֆինտեխը հասանելիություն կստանա AmEx-ի պրեմիում հաճախորդների բազային՝ https://tinyurl.com/y9wamnf3
💣 Չինացի գիտնականները քվանտային համակարգիչներով կարողացել են կոտրել կրիպտոարժույթներում օգտագործվող ծածկագրային ալգորիթմները. սա կրիպտո կոդավորմանը սպառնացող առաջին դեպքն է՝ https://tinyurl.com/2b629swr
🗳 Bitcoin-ի ճակատագիրը 50/50 է` կախված Թրամփ-Հարիս ընտրության արդյունքներից. Թրամփի հաղթանակի դեպքում կանխատեսվում է բարենպաստ կրիպտո միջավայր ու գնի աճ, Հարիսի պարագայում` հակառակը` https://tinyurl.com/ya8wrc9w
📈 Հայտնի յութուբեր MrBeast-ը մեղադրվում է pump-and-dump սխեմայի կիրառմամբ բազմաթիվ հետևորդներին վնաս հասցնելու մեջ. նա գնել է էժան կրիպտոակտիվներ, գովազդել, արհեստականորեն բարձրացրել դրանց գինն ու վաճառել՝ https://tinyurl.com/kx5v4a5j
🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպես է երջանկությունը/բավարարվածությունը կապված հարստության հետ, ինչ է «հարաբերական աղքատությունը» ու ինչու է հարևանի 2-րդ մեքենան ձեզ դարձնում պակաս երջանիկ՝ https://tinyurl.com/48sz7sr7
🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ եթե խճճվել եք «պետք է գումար խնայել» ու «կյանքը մի անգամ է տրվում» արտահայտությունների մեջ, միշտ ընտրեք առաջին տարբերակը, որովհետև կյանքը նաև անկանխատեսելի է~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N63)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan