#ֆինանսաPAN
October 25

💸 #ֆինանսաPAN (65)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչքան մեծ կարող է լինել մեկ շնչի հաշվով հարստության տարբերությունը սահմանակից երկրներում, օրինակ՝ Ռուսաստանն ու Նորվեգիան, 195 կմ ընդհանուր սահմանով, միանման բնական պաշարներով (նավթ, գազ), շատ տարբեր բևեռներով են զարգացրել իրենց տնտեսությունները, մանրամասն՝ https://tinyurl.com/rctet5jb


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Եթե վարձու աշխատող եք, հարկեր չեք թաքցնում կամ թաքցնում եք, բայց հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ եք, ապա ձեր կյանքում ընդամենը մի քիչ էլեկտրոնային թղթաբանություն կավելանա, քանի որ 2025-ից բոլոր վարձու աշխատողները պարտադրված են հարկային մարմնին ներկայացնել եկամուտների հայտարարագիր, և ոչ միայն հարկվող եկամուտների մասին, այլև՝ չհարկվող: Օրինակ՝ արտերկրի բարեկամից գումար եք ստացել կամ գույք եք վաճառել՝ այս ամենը ևս պետք է հայտարարագրել: Հարկային մարմինը փաստում է, որ հարկային քաղաքականությունը չի փոփոխվել: Եթե նվիրատվությունը չհարկվող էր, ապա շարունակվելու է չհարկվել, նույնը վերաբերում է մյուս տեսակի եկամուտներին: Սակայն հիշեք՝ եթե թաքցրած եկամուտ ունեք, որի մասին ինչ-որ մեկը գիտի ու հարկային մարմնին տեղեկացնում է, ապա կարող է համապատասխան վարույթ սկսվել ձեզ համար անցանկալի վարչական հետևանքներով…


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

📈 ՀՀ-ում բոլոր բանկերն այս տարի շահույթով են աշխատել նաև ձեր հիփոթեքի ու ապառիկ այֆոնների շնորհիվ. համակարգում շահույթը 25%-ով ավելին է նախորդ տարվա առաջին 9 ամսվա համեմատ, իսկ որն է եղել ամենաշահութաբեր բանկը՝ ըստ ձեզ՝ https://tinyurl.com/35t9arzz

🧠 Բանկերի, կարծես, անվերջ աճող շահույթների ֆոնին, Բիլ Գեյթսը կարծում է, որ միայն արհեստական բանականությունը սահմաններ չունի, ու լավ կանեք ներդրումներ անեք այն ակտիվ գործարկող ու կիրառող ընկերությունների բաժնետոմսերում՝ Microsoft, Nvidia ու Google` https://tinyurl.com/yk8ah4av

🇺🇦 Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ, քաղաքավարի ասած՝ «հարսի հաշվին փեսային լավություն է անում», ու սառեցրած ռուսական գումարներով մոտ $3 մլրդ-ի վարկ է տրամադրում Ուկրաինային՝ https://tinyurl.com/29zduw89

…տնտեսությունից

🍟 Աշխարհի ամենամեծ սննդային ցանց ունեցող բրենդերի թոփ 10-յակի առաջատարներն են McDonald’s-ը, Starbucks-ը ու մեքսիկական Chipotle-ը. ծավալները պատկերացնելու համար՝ McDonald’s-ի շուկայական արժեքը մոտ 9 անգամ ավելին է ՀՀ տնտեսությունից՝ https://tinyurl.com/3kscjv3v

🪖 Մոտ 300,000 զոհ և վիրավոր ու 1 մլն երկիրը լքած (հատկապես) երիտասարդներ. վիճակագրությունը փաստում է, որ Ռուսաստանին մեծ դեմոգրաֆիական վտանգ է սպառնում, շուտով նաև աշխատաշուկան կկանգնի անբավարար աշխատուժի վտանգի առաջ՝ https://tinyurl.com/3v7k74kr

💼 $5.1 մլրդ-ի Louis Vuitton, Gucci, Saint Laurent և այլ լյուքս դասի իրեր չեն գտել իրենց գնորդին այս տարի. 2013-ի համեմատ, թիվը կրկնապատկվել է, հաշվի առնելով ապրանքների արտադրության վրա ծախսված ռեսուրսները լյուքս բրենդերն այժմ չեն ոչնչացնում չվաճառված ապրանքները՝ https://tinyurl.com/3nj8xcz6

…ֆինտեխից

💸 Ֆինտեխերն իրենց վարկերը սահուն փոխանցում են մասնավոր վարկային ընկերությունների. Klarna-ի SoFi-ի ու Upstart-ի կողմից արդեն տասնյակ միլիարդավոր վարկեր են վաճառվել՝ https://tinyurl.com/ytcfuph5

💳 Mastercard-ը նախատեսում է գործարկել նոր պրոդուկտ, որով հնարավոր կլինի իրական ժամանակով միջսահմանային բանկային փոխանցումներ իրականացնել՝ https://tinyurl.com/582stndk

🤝 Stripe վճարային ֆինտեխն էլ $1.1 մլրդ-ով ձեռք է բերել Bridge կրիպտոհարթակը. այն դեռ 2014-ին էր սկսել Bitcoin-ով գործարքներ սպասարկել՝ https://tinyurl.com/3ctyv55y

…կրիպտոյից

⛏️ Ռուսական կառավարությունը մայնինգով զբաղվող խոշորագույն ընկերության՝ BitRiver-ի հետ նախատեսում է BRICS անդամ երկրների համար կրիպտոմայնինգի կենտրոններ կառուցել՝ https://tinyurl.com/mr268pry

✂️ Binance-ն ու Crypto.com-ը շարունակում են կորցնել իրենց մասնաբաժինը ինչպես սփոթ, այնպես էլ ժամկետային շուկայում՝ դիրքերը զիջելով DEX բորսային՝ https://tinyurl.com/bdhsb5j5

🗳 ԱՄՆ ընտրություններում կրիպոակտիվներով կատարվել է արդեն $190 մլն-ի քաղաքական նվիրատվություն. վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփի ընտրվելու դեպքում Bitcoin-ի գինն աճելու է՝ https://tinyurl.com/2knwxk38


🎥 Վերջում՝ բոնուս` լյուքս բրենդերի կնքահայր Բեռնար Առնոյի մասին, ում պատկանում են Louis Vuitton-ը, Dior-ը, Hennessy-ն, Sephora-ն, Fendi-ն ու ոչ միայն. ինչպես տաքսիի մի վարորդի կարծիք փոխեց նրա կյանքը, ինչպես է նա հիմնադրել իր կայսրությունն ու ինչու է ստացել «Տերմինատոր» մականունը՝ https://tinyurl.com/5s3vn76d


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ ինֆլյացիան այն է, երբ 4000 դրամ եք վճարում 2000 դրամանոց վարսահարդարման համար, որն արժեր 1000 դրամ, երբ ձեր գլխին դեռ մազ կար~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N64)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan