💸 #ֆինանսաPAN (66)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե անշարժ գույքի շուկայի «փուչիկին» նպաստող որ քաղաքներում է ամենաշատը թանկացել գույքը վերջին 10 տարում. Երևանն էլ ակտիվ մրցակցում է խոշոր քաղաքների հետ՝ մոտ 70% թանկացմամբ, մանրամասն՝ https://tinyurl.com/mu7zs93u
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Գիտեի՞ք, որ հիփոթեքային վարկի պայմանագրում (որը հաստատ նույն մանրամասնությամբ չեք կարդում, ինչ Վայլդբերրիզում ձեր հավանած ապրանքի «отзыв»-ները), գրեթե միշտ նախատեսված է լինում դրույթ, որի դեպքում բանկը կարող է առանց ձեր համաձայնության տոկոսադրույքն իջեցնել կամ բարձրացնել: Վարկերի տոկոսադրույքները որոշելիս առաջին հերթին հաշվի է առնվում, թե բանկի համար ինչ գին ունի փողը: Իսկ բանկերի համար փողի գինը որոշվում է, առաջին հերթին՝ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը ԿԲ-ն կրկին 0.25%-ով իջեցրեց. արդյունքում տարեսկզբից տոկոսադրույքն արդեն 2% նվազել է՝ դառնալով 7.25%: Նշանակում է՝ դրամը բանկերի համար ավելի էժան է դառնում ու սա որոշակիորեն պետք է ազդի նաև վարկերի տոկոսադրույքների վրա, սակայն, ինչպես ԿԲ-ն է փաստում, դրանք նվազման միտում ցույց չեն տալիս: Մինչդեռ, եթե ԿԲ-ն տոկոսադրուքները չիջեցներ, վարկերի նկատմամաբ պահանջարկի աճի ֆոնին դրանք բարձրանալու էին…
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🇷🇺 Ռուսաստանի կենտրոնական բանկը գնաճի դեմ պայքարելու համար միանգամից 2%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 21%-ի. տարեկան գնաճն այս պահի դրությամբ 8.4% է՝ https://tinyurl.com/3x8mzfsk
🛢️ Սաուդյան Արաբիան փորձում է «անկախանալ» նավթից. Saudi Aramco-ն վենչուրային ֆոնդի միջոցով $100 մլն ներդրում է կատարել արհեստական բանականության ուղղվածության ստարտափերում՝ https://tinyurl.com/y5kv7pjn
🏦 BRICS-ն էլ հրապարակել է դաշինքի թղթադրամը, որում տեղ է գտել նաև միության անդամ չհանդիսացող Աֆղանստանի դրոշը. թղթադրամը դեռ սիմվոլիկ բնույթ է կրում՝ արտահայտելով անկախացման ցանկությունն ԱՄՆ դոլարից՝ https://tinyurl.com/2cm92ubb
🪽 Չինաստանում սկսվել է առաջին թռչող մեքենաների գործարանի կառուցումը, որի տարեկան արտադրական կարողությունը կազմելու է 10,000 մեքենա՝ https://tinyurl.com/kytx7u86
💰 Իսկ TikTok-ի հիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը՝ $49.3 մլրդ հարստությամբ. հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը 1 մլրդ-ից ավելի է՝ https://tinyurl.com/2vtfwdsj
🧑💻 Ու մինչ վատնում եք ձեր ժամանակը սոցցանցերում, ձեր հաշվին հարստանում են ուրիշները. Forbes-ը հրապարակել է սոցհարթակների ամենաշատ վաստակող թոփ 50 «ստեղծագործողների» ցանկը, որը գլխավորում է հայտնի յութուբեր ու վերջերս կրիպտոսկանդալի մեջ ներգրավված Mr. Beast-ը՝ https://tinyurl.com/3u5scd44
💳 Mastercard-ն ընդլայնում է վաճառքի կետերում հաճախորդների՝ կրեդիտային քարտերով մաս-մաս վճարելու հնարավորությունը. հետազոտությունը ցույց է տվել, որ հատկապես մեծ գնումների դեպքում հաճախորդների 33%-ը հակված է օգտվել դրանից՝ https://tinyurl.com/y8ez2n7k
✂️ Visa-ն էլ մինչ տարեվերջ մոտ 1400 աշխատակցի կազատի աշխատանքից, որոնց մեծ մասը տեխնոլոգիական թիմից են. չնայած դրան, ընկերությունը երկարաժամկետում աշխատակիցների աճ է պլանավորում ընդլայնմանը զուգընթաց՝ https://tinyurl.com/5h4pxchj
🛒 «Գնիր հիմա, վճարիր հետո» Klarna-ն 2025-ին պատրաստվում է IPO-ի՝ բաժնետոմսերի հրապարակային վաճառքի. այս սպասումով ընկերության խոշոր բաժնետերերն էապես մեծացրել են ընկերության գնահատված արժեքը՝ https://tinyurl.com/yjukcukt
🪙 Ակնկալվում է, որ Telegram-ի TON քոինի օգտատերերի քանակը, որն օրական 500,000-ով ավելանում է, մինչ տարեվերջ կգերազանցի Etherium-ի մոտ 137 մլն օգտատերերին՝ https://tinyurl.com/bdhbjpfx
📈 Քանի դեռ շուկան ԱՄՆ նախագահի ընտրությունների օրերն է հաշվում, Bitcoin-ի գինը բարձրացել է մինչև $72,000՝ մոտենալով մարտի 14-ի ամենաբարձր ռեկորդային մակարդակին՝ https://tinyurl.com/6jwvz435
😴 Ինչն ուղեկցվել է շուկայում կրիպտոակտիվի մեծ վաճառքներով. 12 տարի «քնած» դրամապանակն արթնացել է ու 749 հատ Bitcoin վաճառել մոտ $53.2 մլն-ով՝ https://tinyurl.com/vmwc6jx6
🎥 Վերջում՝ բոնուս. ինչպես է ստացվում, որ հարուստ բնակչության 1%-ը տիրապետում է աշխարհի հարստության 50%-ը, իսկ բնակչության 50%-ը՝ աշխարհի հարստության ընդամենը 1%-ը, ինչու է աղքատ մնում նավթի հսկայական պաշար ունեցող Նիգերիան ու ինչի հաշվին են հարստանում գերտերությունները՝ https://tinyurl.com/456rswss
🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ ֆինանսները գումարը ձեռքից ձեռք փոխանցելու արվեստն է, մինչև այն վերջնականապես կանհետանա~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N65)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan