#ֆինանսաPAN
November 8

💸 #ֆինանսաPAN (67)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե միջինում քանի տարի է պետք աշխատել 60 քմ մակերեսով բնակարան գնելու համար անշարժ գույքի փուչիկ առաջացնող հիմնական քաղաքներում. կիսվեք նաև, թե քանի՞ տարի եք աշխատել բնակարան գնելու համար, մանրամասն՝ https://tinyurl.com/kzxdc7y5


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Երբ ամբողջ ֆինանսական շուկան սպասում էր նոյեմբերի 5-ի արդյունքներին, Հայաստանի մետաղադրամների շուկան գլխիվայր փոխվեց նոյեմբերի 1-ից։ Եթե 100 դրամանոցը շրջանառվեր միջազգային բորսաներում, ապա դրա գնաճը մի քանի անգամ կգերազանցեր նույնիսկ Bitcoin-ի աճի տեմպը։ Տրանսպորտային բարեփոխումների արդյունքում 100 դրամանոցների հանդեպ ստեղծված մեծ պահանջարկը մետաղադրամի դեֆիցիտ է առաջացրել, և գրեթե ոչ մի խանութում հնարավոր չէ մանրը ստանալ 100 դրամանոցով։ Ըստ շրջանառության մեջ գտնվող մետաղադրամների քանակի՝ պետք է, որ մեկ քաղաքացուն 10 հատ 100 դրամանոց բաժին ընկնի, բայց այսօր իրականությունն այլ է. հաճախ նույնիսկ բանկերում են հրաժարվում համապատասխան մետաղադրամով փոխանակում կատարել…


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

🥇 Nvidia-ն արդեն երկրորդ անգամ առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը եռապատկվել է 2024-ին, մինչդեռ Apple-ինն աճել է 17%-ով՝ https://tinyurl.com/r4b8tzvh

🙅 Այս ամենը քիչ էր՝ Ինդոնեզիան արգելել է երկրում iPhone 16-ի վաճառքը. արգելքի վերացման համար Apple-ն առաջարկել է $10 մլն-ի ներդրում երկրի արդյունաբերության ոլորտում՝ https://tinyurl.com/45tkwcxx

🤖 Տեխնոլոգիաներում ու ռոբոտներում Amazon-ի ներդրումներն արդարացված են. 25%-ով աճել է պատվերի կատարման արագությունն ու հաջորդ օրն առաքվող ապրանքների ծավալը։ Գնահատողները բարձրացրել են բաժնետոմսերի գնի կանխատեսումների իրենց թիրախային մակարդակները՝ https://tinyurl.com/3z76bxwb

… տնտեսությունից

🛢️ ԱՄՆ-ի կողմից արդյունահանվող նավթի ծավալը ռեկորդային մակարդակի է հասել՝ օրական մոտ 13.4 մլն բարել. ՕՊԵԿ+ երկրները կրկին ստիպված են հետաձգել արդյունահանվող նավթի պլանավորած ծավալի աճը՝ https://tinyurl.com/cc5fa44a

🌃 Ի՞նչ գին ունի «աշխարհագրական արբիտրաժը» remote աշխատողների համար. Չնայած երեկոյան փաբ գնալու փոխարեն ստիպված կլինեք հեռահար աշխատել ԱՄՆ ժամային ռեժիմով, վարձատրությունն անհամեմատ բարձր է լինելու՝ https://tinyurl.com/8audvrnn

🔌 Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների մաքսատուրքը Եվրոպայում կհասնի մինչև 35%. այս կապակցությամբ Չինաստանը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ պնդելով, որ Եվրամիությունը ոչ պատշաճ մաքսատուրքեր է կիրառում՝ https://tinyurl.com/bdzn3crm

… ֆինտեխից

💚 Մեր գործընկեր, #ֆինանսաPAN-ի միակ ու գլխավոր հովանավոր EasyPay-ն արդեն 10 տարեկան է. 10 հետաքրքիր փաստ՝ հոբելյարի մասին, իսկ ֆինտեխում աշխատանք փնտրողներին առաջարկում ենք ծանոթանալ նաև ազատ հաստիքներին՝ https://tinyurl.com/43xxv9dm

🧠 Visa-ն հայտարարել է, որ օգտագործում է 500-ից ավելի AI հավելված՝ կոդերի մեջ bug գտնողներից մինչև չատբոտեր ու հաճախորդների նույնականացումն ավտոմատացնող ծրագրեր՝ https://tinyurl.com/mwdnpcke

🤳 Իսկ Mastercard-ը գործարկել է Pay Local ծառայությունը, որը հնարավորություն է տալիս քարտերը կցել ասիական 4 խոշոր էլդրամապանակի ու դրանցով վճարել ասիական մոտ 35 մլն վաճառակետում՝ https://tinyurl.com/359k7stu

… կրիպտոյից

🤝 Երբ ֆինտեխն ու կրիպտոն միավորվում են. Robinhood-ը, գործակցելով Kraken-ի ու Galaxy Digital-ի հետ, ստեղծել է ԱՄՆ դոլարին կցված stablecoin՝ https://tinyurl.com/2t9pkmcw

🪪 Ձախողվել է $1 մլն Bitcoin ներդնելու դեպքում Էլ Սալվադորի քաղաքացիություն ստանալու ծրագիրը. 110-ից ավելի դիմողից դեռ ոչ ոք պաշտոնական փաստաթուղթ չի ստացել՝ https://tinyurl.com/37jbxy2a

💰 Բրիտանական կենսաթոշակային ֆոնդն էլ պատմական ներդրում է կատարել՝ իր ակտիվների 3%-ի չափով (մոտ $65 մլն) Bitcoin գնելով. սա առաջին դեպքն է, երբ կենսաթոշակային ֆոնդը ETF գնելու փոխարեն գնում է հենց այս կրիպտոակտիվը՝ https://tinyurl.com/5h724zy9


🎥 Վերջում՝ բոնուս. փողերի կեղծման ամենահայտնի ու հաջողված պատմությունների մասին, ու թե ինչպես են օգտագործվել կեղծ փողերը, հատկապես՝ պատերազմների ժամանակ՝ https://tinyurl.com/mrxcmsu6


🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ մենք ապրում ենք «Ոսկե կանոնով»՝ նա, ով ունի ոսկի, սահմանում է կանոնը~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N66)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan