💸 #ֆինանսաPAN (68)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք այն երկրների թոփ 10-ը, որտեղ արդյունաբերությունը տնտեսության մեջ ամենամեծ կշիռն ունի. առաջատարներ Պուերտո Ռիկոյում և Իռլանդիայում արդյունաբերության զգալի մասը «նվիրված է» դեղագործությանը: Համաշխարհային տնտեսության մեջ արդյունաբերության ոլորտը մոտ 15% է՝ զիջելով միայն առաջին հորիզոնականում գտնվող ծառայությունների ոլորտին (67%). մանրամասն՝ https://tinyurl.com/bnumdfp4
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Հայաստանի աշխատաշուկան տղամարդկանց, կարծես, premium subscription է տվել, իսկ կանանց՝ basic package. բոլոր ոլորտներում տղամարդկանց միջին աշխատավարձն ավելի բարձր է կանանց աշխատավարձից: Այս անհավասարությունն ավելի խորն է հատկապես բարձր վարձատրվող ոլորտներում, օրինակ՝ ֆինանսներում աշխատավարձային տարբերությունը հասնում է մինչև 195%, իսկ ՏՏ-ում՝ մոտ 70%-ի: Աշխատավարձերն ամենատխուրն են կրթության ոլորտում՝ 156,364 դրամ միջին աշխատավարձով, և սա այն դեպքում, երբ կրթությունը երկրի համար առաջնահերթություն ունեցող ոլորտ է համարվում...
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🌳 Ընթանում է COP29 գագաթնաժողովը՝ ուղղված ածխաթթու գազի արտանետումների դեմ պայքարին ու կլիմայական փոփոխությունների ֆինանսավորման մուլտի-տրիլիոն-դոլարանոց ծրագրին. նախատեսվում է տարեկան մոտ $2 տրլն ֆինանսավորում տրամադրել զարգացող երկրներին՝ https://tinyurl.com/b55b7r2d
🧠 Amazon-ը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Nvidia-ից ու պատրաստվում է նախաձեռնել սեփական չիպերի արտադրությունը, որոնք պոտենցիալ մրցակից են դառնալու Nvidia-ի համար՝ https://tinyurl.com/2nahp2r8
📈 Ուորեն Բաֆֆեթն էլ $40 մլն վաստակելու հնարավորություն է կորցրել. Apple-ի ու Bank of America-ի բաժնետոմսերի իր պորտֆելը մոտ $110 մլրդ-ով վաճառելուց հետո ընկերությունների բաժնետոմսերն աճել են՝ https://tinyurl.com/y46hjpbh
🛕 Տնտեսական աճի դանդաղման ու իենի թուլացման ֆոնին Հնդկաստանը 2026-ին կարող է առաջ անցնել Ճապոնիայից՝ դառնալով ամենամեծ տնտեսությամբ աշխարհի 4-րդ երկիրը ԱՄՆ-ից, Չինաստանից ու Գերմանիայից հետո՝ https://tinyurl.com/22jd38mv
🛍️ Առջևում Սև ուրբաթն է, մի քիչ էլ առջևում՝ Secret Santa-ն ու ամանորյա նվերների իրարանցումը, հետևաբար լիքն օնլայն գնումներ ու խարդախություններին զոհ դառնալու ռիսկեր կան. 6 կարևոր կանոն, որոնք կօգնեն ճիշտ «կիբերհիգիենա» պահպանել ու խարդախություններից խուսափել՝ https://tinyurl.com/yc63vxaj
🎄 Դե իսկ տոնական գնումների առաջատարներն են լինելու Temu-ն ու Shein-ը, Aliexpress-ն ու TikTok-ը. կանխատեսվում է մոտ $160 մլն-ի ամանորյա գնումներ այս հարթակներից՝ https://tinyurl.com/4ebbjne5
🤳 Հայաստանում գործարկվել է ArCa Pay-ը. համակարգին միացած բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով իրար ակնթարթային փոխանցումներ անել, իսկ սակագներն ավելի մատչելի են, քան քարտից քարտ փոխանցումների դեպքում՝ https://tinyurl.com/yzawuucp
🖐️ Visa-ի ու Tencent-ի գործակցության շրջանակում էլ հնարավոր կլինի վճարումներ կատարել առանց քարտի կամ հեռախոսի՝ ուղղակի ձեռքի ափը մոտեցնելով վճարային տերմինալին՝ https://tinyurl.com/atfrx9xe
🏦 Revolut-ի հետազոտության արդյունքներով ամեն 5 բիզնեսից 4-ը դժգոհ է ավանդական բանկերի ծառայություններից՝ համարելով դրանք ավելի ծախսատար ու ժամանակատար. բիզնեսները նախապատվությունը տալիս են ֆինտեխ ընկերություններին՝ https://tinyurl.com/52zhzzx5
🎱 Bitcoin-ը դարձել է աշխարհում ամենամեծ կապիտալիզացիա ունեցող 8-րդ ակտիվը՝ առաջ անցնելով արծաթից. ոսկուց առաջ անցնելու համար այն դեռ x10 պետք է թանկանա՝ https://tinyurl.com/4zyfwfpc
🪙 Միկրոչիպեր արտադրող Nano Labs-ը սկսել է Bitcoin-ով վճարումներ ընդունել. այս լուրի ֆոնին ընկերության բաժնետոմսերը 2.8%-ով աճել են՝ https://tinyurl.com/bdeeymsh
🤦 Սակայն բոլորը չէ, որ օգուտով են «դուրս գալիս» ոլորտից. կրիպտոօգտատերը $25 մլն է կորցրել՝ քոիններն ուղղակի սխալ դրամապանակի փոխանցելով՝ https://tinyurl.com/5n7bd5z4
🎥 Վերջում՝ բոնուս. ինչ է կրիպտոարժույթը, ինչպես է այն ստեղծվում, փոխանցվում, ում կողմից է «թողարկվում» ու ինչով է տարբերվում կենտրոնացված փողից՝ https://tinyurl.com/mrxcmsu6
🤟 Լավ ուիքենդ ձեզ, ու հիշեք՝ դուք ֆինանսապես կայուն եք, եթե չեք անհանգստանում «կոմունալներն արդեն հասանելի են» հիշեցումից~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N67)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan