#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN (69)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք նոյեմբերի 17-ի դրությամբ իրենց ամենալավ «դրսևորած» կրիպտոակտիվները. առաջին հորիզոնականում Իլոն Մասկի ֆավորիտ DOGECOIN-ն է, որի գինը հատկապես բարձրացել է Մասկին Department of Government Efficiency-ի (DOGE)-ի ղեկավար նշանակվելուց հետո, մանրամասն՝ https://tinyurl.com/ymh7yw6v


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 2025-ը բարի չի լինի մասնագիտական մի շարք ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ, ովքեր, եթե այժմ վճարում են 5% շրջհարկ, ապա հաջորդ տարվա կեսից աշխատելու են հարկման ընդհանուր համակարգի ներքո ու վճարելու են շահույթից՝ 18% և ավելացված արժեքից՝ 20% հարկ: Այս անգամ հարվածի «տակ են ընկել» իրավաբանական և հաշվապահական ծառայություններ, կառավարման հարցերով խորհրդատվություն մատուցող, անշարժ գույքի հետ գործառնություններ, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու մի քանի այլ ոլորտ: Ըստ կառավարության, ներկայիս հարկման համակարգն այնքան էլ արդար չէ, ինչի հաշվին շրջհարկով աշխատող ոլորտները մոտ 3.2 անգամ ավելի ցածր հարկ են վճարում, քան շահութահարկով ու ԱԱՀ-ով աշխատողները: Կարծես՝ ուշ թե շուտ բոլորը սկսելու են գործել հարկման ավելի խիստ դաշտում:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

💱 Դրամական փոխանցումների դաշտում Հայաստանի ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը. դեպի ՀՀ ֆիզանձանց ուղարկված փոխանցումների կեսից ավելին եղել է Ռուսաստանից, երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ https://tinyurl.com/2s36dvn9

🔝 Պատմականորեն ԱՄՆ ներկայիս ղեկավարի ընտրություններին հաջորդում է ԱՄՆ դոլարի ուժեղացումը. չնայած ՀՀ շուկայի վրա դա չի անդրադարձել ու դոլարը կայուն մակարդակում է. ինչքան կուժեղանա դոլարը և որքան երկար կտևի արժույթի թանկացումը՝ https://tinyurl.com/3v8y5b43

⛽ Բնական գազի աշխարհում երկրորդ ամենամեծ պաշարն ունեցող Իրանն էլեկտրաէներգիայի սղության խնդրի առաջ է կանգնել. պատճառն ԱՄՆ պատժամիջոցներն են, ինչի հետևանքով դադարել են գազի ու էլէներգիայի ոլորտներում օտարերկրյա ներդրումները՝ https://tinyurl.com/4kcn84n4

… տնտեսությունից

♻️ Եվրոպայում պլաստիկի արտադրությամբ զբաղվող գործարանները փակվում են հումքի պակասի պատճառով. 2023-ին Եվրոպայում պլաստիկի արտադրությունը 8.3%-ով նվազել է, հիմնական մրցակիցները չինական և ամերիկյան էժան հումքով արտադրողներն են՝ https://tinyurl.com/57yjbenk

🛍️ Չինական էժան ապրանքների դեմ սկսել են պայքարել Հարավային Աֆրիկայում. տեղի արտադրողներին պաշտպանելու համար օնլայն հարթակներով պատվիրված ապրանքների վրա ներմուծման մաքսատուրք և ԱԱՀ կավելանան՝ https://tinyurl.com/2nz4myy8

🌞 ԱՄՆ-ն ևս պատրաստվում է ներմուծման տուրք դնել չինական ապրանքների վրա, սակայն կան ոլորտներ, որոնք առանց չինական արտադրանքի չեն կարող գոյություն ունենալ (օրինակ՝ արևային պանելների արտադրությունը), և երկիրն արդեն գտել է այլ երկրների միջոցով ապրանքներն ԱՄՆ հասցնելու ճանապարհը՝ https://tinyurl.com/y9pr5whj

… ֆինտեխից

🎁 Եթե ունեք PayPal, այսուհետ աշխատավայրի ծնունդների նվերի գումարը հավաքելու համար կարող եք առանձին չատ չբացել. PayPal-ի նոր գործիքով հնարավոր է գումար հավաքելու համար ստեղծել խումբ և ցանկացած անձից գումար «խնդրելու» հրավեր ուղարկել՝ https://tinyurl.com/995c53fe

👥 Շվեդական առաջատար ֆինտեխ Klarna-ն («գնիր հիմա, վճարիր հետո»-ներից ամենահայտնին) 2025-ի առաջին կիսամյակում Նյու Յորքում պատրաստվում է բաժնետոմսերի հրապարակային վաճառքի՝ https://tinyurl.com/8pds93ub

💳 Եվ այսօր Երևանում առաջին անգամ անցկացվում է Visa Cashless Forum-ը, որը նվիրված է Հայաստանում թվային ֆինանսական լուծումների ներդրմանն ու ֆինտեխի զարգացմանը՝ https://tinyurl.com/2yhbt25x

… կրիպտոյից

🪓 2028-ի ապրիլին տեղի կունենա Bitcoin-ի հաջորդ հալվինգը (երբ երկու անգամ կրճատվում է մայնինգի դիմաց ստացվող վճարն ու դանդաղում առաջարկի աճը). արդյոք դրանից հետո Bitcoin-ի գինը կհասնի $500.000-ի, ինչ գործոններ կարող են ազդել և ինչպես՝ https://tinyurl.com/yayxvn7a

🇩🇪 Իսկ Գերմանիան շտապել է ու հունիս-հուլիսին մոտ 50,000 հատ Bitcoin վաճառել $2.8 մլրդ-ով` կորցնելով այժմ $2 մլրդ-ով ավելի թանկ վաճառելու հնարավորությունը՝ https://tinyurl.com/ye2x4frp

📈 MicroStrategy-ն էլ նոյեմբերի 11-17-ի ընթացքում $4.7 մլրդ-ի Bitcoin է ձեռք բերել՝ կրիպտոակտիվում ներդրման ծավալը հասցնելով $29.7 մլրդ-ի՝ https://tinyurl.com/y6yzfx3k


🎥 Վերջում՝ բոնուս. ինչ է քրաուդֆանդինգն ու ինչպես կարող են սկսնակ բիզնեսները և ստարտափները ֆինանսավորվել դրա միջոցով՝ https://tinyurl.com/4naz6fr8


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ գումար խնայելու համար պետք է ոչ թե քիչ ծախսել, այլ՝ շատ աշխատել~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N68)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan