💸 #ֆինանսաPAN (70)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի թոփ-30 ներմուծող երկրները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ներմուծման 80%-ից ավելին. առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ մեքենաները, էլեկտրոնիկան, արտադրական սարքավորումն ու դեղամիջոցները որպես հիմնական ներմուծվող ապրանքներ, մանրամասն՝ https://tinyurl.com/mrjuzt6b
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Պարզվում է՝ ոսկին իրեն ռուս ռելոկանտի նման է պահում՝ Ռուսաստանից գալիս է Հայաստան, քաղաքացիություն ստանում ու գնում արտերկիր: «Հետք»-ի հետաքննությունը պարզել է, որ հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, ՌԴ-ին էլ, իր հերթին, ձեռնտու է պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների ոսկին արտահանել Հայաստանի միջոցով, քանի որ ոսկու վրա ոչ ՀՀ մտնելուց, ոչ դուրս գալուց մաքսատուրքեր չեն կիրառվում: Այսպիսով, 2024-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 66 տ ոսկի, որից 59-ը արտահանվել է՝ ՀՀ-ին դարձնելով ոսկու խոշոր արտահանող:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🔖 ԱՄՆ նախագահը պատրաստվում է Չինաստանից, Կանադայից ու Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա հավելյալ տարիֆներ դնել. ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ այս կոշտ քաղաքականությունը կարող է մի քանի տոկոսով նվազեցնել S&P 500 ինդեքսը՝ https://tinyurl.com/4cx9dra5
🔍 Արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ Google-ի կողմից Chrome-ով գովազդելու մենաշնորհը վերացվում է՝ թույլ տալով մրցակիցներին ևս օգտվել գործիքից. այս լուրի ֆոնին GOOGL բաժնետոմսի գինը 4% նվազել է՝ https://tinyurl.com/4bb8y6fx
🥇 Իլոն Մասկը դարձել է պատմության ամենահարուստ մարդը՝ $334 մլրդ ունեցվածքով. նրա հարստության կեսն ապահովում է Tesla-ում ունեցած իր 13% բաժնեմասը՝ https://tinyurl.com/24wt38yk
🌳 COP29 գագաթնաժողովն ավարտվել է՝ մինչև 2035-ը զարգացող երկրներին տարեկան $300 տրլն ֆինանսավորման վերջնարդյունքով, որն ուղղվելու է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին. բնապահպանները գագաթնաժողովի արդյունքը ձախողում են համարում՝ https://tinyurl.com/yp646k7j
💰 Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին մեղադրվում է ԱՄՆ-ում խարդախության սխեմայի կիրառման և $250 մլն-ի կաշառակերության սխեմայի կազմակերպման մեջ՝ https://tinyurl.com/4pu3azkb
🛳️ Միացյալ Թագավորությունն էլ հայտարարել է Ռուսաստանի դեմ ամենամեծ պատժամիջոցների փաթեթի մասին. այս անգամ հարվածի տակ է Ռուսաստանից նավթ տեղափոխող 30 նավ, որոնք տարեկան $4.3 մլրդ-ի նավթ են տեղափոխում՝ https://tinyurl.com/5n8tst6c
🇱🇹 Լիտվան ֆինտեխ ոլորտի միաեղջյուրների ($1 մլրդ-ից ավելի արժեք ունեցող ստարտափներ) հաբ կարող է դառնալ՝ հաշվի առնելով ոլորտին ուղղված պետական աջակցության ծրագրերն ու հարկային բարենպաստ քաղաքականությունը՝ https://tinyurl.com/3fcvfx3d
🧠 Revolut-ը 2025-ին հանդես կգա մի քանի նոր պրոդուկտով՝ AI օգնական, ամբողջովին թվային հիփոթեքային վարկեր և խանութների ու ռեստորանային բիզնեսի համար Revolut Kiosk բիոմետրիկ վճարումներ՝ https://tinyurl.com/55v7r3w4
💳 Իսկ Mastercard-ն աշխարհի ամենախոշոր բանկի՝ J.P. Morgan-ի Kinexys-ի հետ նոր գործակցության շրջանակում հնարավոր կդարձնի բլոկչեյնով բանկային փոխանցումները՝ դրանք դարձնելով ավելի արագ ու մատչելի՝ https://tinyurl.com/355kcx85
🌋 Էլ Սալվադորի կառավարությունը վարձակալությամբ հրաբուխներ կտրամադրի, որոնց էներգիան վարձակալները կօգտագործեն կրիպտոակտիվների մայնինգի համար՝ https://tinyurl.com/49fzrn8y
🕵️ Ըստ որոշ հետազոտողների, Սատոշին իրականում 2 դրամապանակ ունի, որոնցից մեկը բացել է 2009-ին ու պասիվ է մնում՝ ինքնությունը թաքցնելու համար, մյուսը՝ 2010-ին, որով 2019-ից սկսած «մանր-մունր» գործարքներ է անում՝ https://tinyurl.com/ye3wrn7j
📺 Իսկ Bitcoin-ը շաբաթվա ընթացքում հասել է իր պատմական մաքսիմումին՝ անցնելով $99,000-ը, ու երբ դա մեկնաբանել է հեռուստահաղորդավար Ջիմ Քրամերը, ում կանխատեսումները հայտնի են «հակառակ էֆեկտով», ակտիվի գինը միանգամից նվազել է մինչև $96,000՝ https://tinyurl.com/ypvw63kh
🎥 Վերջում՝ բոնուս. ինչ են իրենցից ներկայացնում տարիֆները, ինչպես են ազդում ներմուծված ապրանքների գների վրա և «ում վրա» է ի վերջո մնում տարիֆը՝ https://tinyurl.com/456yxfzt
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ եթե ամսվա վերջում ձեր հաշվին կասկածելի շատ գումար է մնում, ստուգեք՝ հաստատ մուծել եք գազի վարձը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N69)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan