#ֆինանսաPAN
December 6, 2024

💸 #ֆինանսաPAN (71)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք համաշխարհային հարստության բաշխումը՝ ըստ տարածաշրջանների. մինչև $1 մլն հարստություն ունեցող բնակչության ամենամեծն կշիռն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում է, իսկ $1 մլն-ից ավելի հարստություն ունեցող բնակչության ամենամեծ կշիռն Ամերիկայում է՝ բնակչության 43%-ը՝ https://tinyurl.com/ynytpmtz


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Երկրորդ տարին շարունակ քեզ համոզում են, որ այս տարի էլ աշխատավարձի բյուջեն չի փոխվել ու քո աշխատավարձը չեն բարձրացնում, բայց պարզվում է` այս տարի երկրում միջին աշխատավարձը 6.4% աճել է, իսկ պետական ոլորտում աճն ավելի մեծ է եղել՝ 9.5%: Այսպիսով, ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 280,000 դրամ: Ձեր տխրությունը փարատելու համար հիշեք, որ եթե անգամ աշխատավարձը 50% աճեր, միևնույնն է՝ չէիք կարողանալու նոր տարին Ծաղկաձորում կամ Դիլիջանում դիմավորել:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

🧠 ChatGPT-ն 2 տարեկան է և արդեն հասցրել է տեխնոլոգիական ընկերություններին $8 տրլն-ի օգուտ տալ. Nvidia, Microsoft, Apple, Amazon և այլ խոշոր ընկերությունների բաժնետոմսերը մոտ 30% աճել են համակարգի գործարկումից ի վեր՝ https://tinyurl.com/ykfxm394

⚡ AI-ը գրավել է նաև ֆինանսական ոլորտը. ակնթարթային փոխանցումների ժամանակ խարդախությունները կանխելու համար ֆինանսական հաստատությունների 71%-ը սկսել են «հույսը դնել» արհեստական բանականության վրա՝ https://tinyurl.com/2akdbbu8

📉 Ռուբլին արժեզրկվել է՝ գրանցելով 2022-ի համեմատ ամենացածր ցուցանիշը՝ $1-ը՝ 114 ռուբլի. ըստ վերլուծաբանների՝ տնտեսությունը ցայտնոտի մեջ է գնաճից, ռազմական ծախսերի աճից ու նավթի գների անկումից, նախագահը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել՝ https://tinyurl.com/metma6fk

… տնտեսությունից

🏴 Սև ուրբաթին գնումների ծավալն ԱՄՆ-ում հասել է ռեկորդային մակարդակի՝ $11 մլրդ, որի մեծ մասն օնլայն առևտուրն է. սա 10%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը պայմանավորված է էլեկտրոնային դրամապանակների ու «գնիր հիմա՝ վճարիր հետո» գործիքների հասանելիությամբ՝ https://tinyurl.com/yckcrwwu

🇦🇪 Երրորդ տարին անընդմեջ ամենաշատ միլիոնատերեր «ընդունած» առաջատարի տիտղոսը զբաղեցնում է ԱՄԷ-ն՝ միայն 2024-ին՝ 6700 հոգի. երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է (3800 հոգի), իսկ երրորդ՝ Սինգապուրը (3500 հոգի)՝ https://tinyurl.com/45sbcjyf

❗ ԱՄՆ նորընտիր նախագահը սպառնում է BRICS-ի անդամ երկրների վրա 100% ներմուծման մաքսատուրք դնել, եթե վերջիններիս մտքով անցնի «դավաճանել» դոլարին ու BRICS արժույթ ստեղծել՝ https://tinyurl.com/wnrp5d67

… ֆինտեխից

🤳 Open banking-ը՝ Հայաստանում. մեր գործընկեր EasyPay-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին, օգտատերերն այսուհետ կարող են EasyWallet-ով QR վճարումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ հասանելի է Իդրամը՝ առանց լրացուցիչ հավելված ներբեռնելու՝ https://shorturl.at/uNZvQ

🏦 Աշխարհում open banking-ի տարածմանը զուգահեռ աշխատում են տվյալների անվտանգության գործընթացի կարգավորման վրա. Նոր Զելանդիայում, օրինակ, տարեկան մոտ 1 մլն մարդ է օգտվում չկարգավորվող համակարգերից՝ https://tinyurl.com/4p3samtx

🪪 Ֆինտեխների մոտ 70%-ը սկսել է արհեստական բանականություն օգտագործել նոր աշխատակիցների փնտրելու, CV-ներն ուսումնասիրելու, երբեմն նաև՝ հարցազրույցի առաջին փուլն անցկացնելու համար՝ https://tinyurl.com/4mb3x686

… կրիպտոյից

🕵️ Նոյեմբերին կրիպտո հաքերները գողացել են $71 մլն-ի կրիպտոակտիվ, տարեկան թիվը հասցնելով $1.5 մլրդ-ի. 2023-ի համեմատ այս թիվը մոտ 15%-ով նվազել է՝ https://tinyurl.com/3fjfkr27

💰 ԱՄՆ կառավարությունը $2 մլրդ-ի Bitcoin է փոխանցել Coinbase կրիպտոբորսա, որն առգրավվել էր Silk Road-ից. վերջինս հայտնի էր որպես սև շուկա, որտեղ տեղի էր ունենում Bitcoin-ով փողերի լվացում՝ https://tinyurl.com/yf2aypza

🪖 Հարավային Կորեայի նախագահը դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարեց, ինչի պատճառով երկրի կրիպտոշուկան անկում ապրեց. Upbit բորսայում Bitcoin-ի գինը ընկավ մինչև $63,000՝ https://tinyurl.com/3kxumtzt


🎥 Վերջում՝ բոնուս. ինչպես է հարստացել Դուբայն ու վերածվել համաշխարհային բիզնես հաբի, երբ ու ինչպես է հայտնաբերվել նավթը, և ինչու նավթի ոչ մեծ ծավալը չի կանգնեցրել էմիրության վերելքի ճանապարհը՝ https://tinyurl.com/mrxcmsu6


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ կանխիկացրեք ձեր օրական նվազագույն բյուջեի չափով գումար, ու քարտը թողեք տանը. դուք այդ օրը հաստատ իմպուլսիվ գնումներ չեք կատարի~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N70)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan