💸 #ֆինանսաPAN (72)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենամեծ թվային արտահանողներին. առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 15% մասնաբաժնով, Չինաստանն ու Հնդկաստանն էլ աչքի են ընկնում թվային արտահանման ծավալների աճի բարձր տեմպով՝ https://tinyurl.com/4mwvy382
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Երբ դեկտեմբերի աշխատավարձն արդեն վերջացել է ու ձեզ ավելացնում են հերթական Secret Santa չատում, հիշեք, որ դեռ մի փոքր հույս կա՝ էժան վարկ վերցնելու ու Ամանորի ծախսերի տակից մի կերպ դուրս գալու: ԿԲ-ն այս շաբաթ կրկին 0.25%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որովհետև այդպես էլ չենք հասնում տարեկան 4% գնաճին. եթե տոկոսադրույքի նվազեցման փոխանցումային մեխանիզմն աշխատի, ապա բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ևս կնվազեն ու մի փոքր կօգնեն թեթևացնելու ամանորյա ծախսերը:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🛕 Երբ BRICS դաշինքը հայտարարեց սեփական արժույթը ստեղծելու ու դոլարից անկախանալու մասին, իսկ ԱՄՆ-ն «սպառնաց» դաշինքի անդամ երկրների վրա 100% ներմուծման մաքսատուրք կիրառել, Հնդկաստանը հայտարարեց, որ երբեք չի միանա ապադոլարայնացման քաղաքականությանը և մշտապես կմնա ԱՄՆ առևտրային գործընկերը՝ https://tinyurl.com/2rb6n4wx
🛢️ Նավթի ամենախոշոր արդյունահանող Saudi Aramco-ն կնվազեցնի նավթի գինն Ասիական վերամշակող ընկերությունների համար՝ ավելի մրցակցային պայմաններ առաջարկելու համար՝ https://tinyurl.com/mn52h27y
✂️ ԱՄԷ-ն էլ հունվարից սկսած 15% հավելյալ հարկ կկիրառի խոշոր ոչ տեղական ընկերությունների վրա. լուրից կարող են անհանգստանալ Դուբայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող հայկական ընկերությունները՝ https://tinyurl.com/dh3ujktp
🌬️ Միացյալ Թագավորությունում առաջին անգամ վերականգնվող էներգիայի ծավալը գերազանցել է վառելիքից ստացվող էներգիայինը. սպառվող էլեկտրականության 37%-ն այժմ ստացվում է քամուց, արևից և հիդրոէլեկտրակայաններից՝ https://tinyurl.com/yc3nspkp
👯 Մինչ դուք մտածում եք՝ ինչպես TikTok-ում օրական անցկացրած 7 ժամը հասցնել 5-ի, ընկերության հիմնադիր ByteDance-ը դարձել է Չինաստանում Nvidia-ի ամենամեծ հաճախորդը՝ ակտիվորեն գործի դնելով արհեստական բանականության հնարավորությունները՝ https://tinyurl.com/mv3yjv2
🧑💻 Կանխատեսվում է նաև, որ մոտ 10 անգամ կաճի ինֆլուենսերների, բլոգերների և այլ կոնտենտ ստեղծողների արտադրողականությունը՝ AI միջոցով ձայնի կլոնավորման, նկարների և հոլովակների մշակման օգտագործման արդյունքում՝ https://tinyurl.com/2nxartkf
☁️ Google-ը համարվում է ֆինտեխի զարգացման հիմնական գործիքը՝ հատկապես Google Cloud-ի և Google Pay-ի շնորհիվ. դրանք օգտագործվում են 200-ից ավելի ֆինտեխ և բանկային ընկերությունների կողմից՝ https://tinyurl.com/pft8yznc
🍏 Apple-ի համար Apple Pay-ի մոնոպոլիայի դարաշրջանն ավարտված է. պոտենցիալ մրցակիցը նորվեգական Vipps-ն է, որն արդեն հասանելի է նորվեգական 40-ից ավելի բանկերի քարտապաններին՝ https://tinyurl.com/mvu4cj6r
💹 Իսկ դեկտեմբերին ֆինտեխ ոլորտում ներդրումներ կատարելու համար առաջարկվում է դիտարկել Sofi, American Express և PayPal ընկերությունների բաժնետոմսերը՝ https://tinyurl.com/2de9hbfv
🎞️ Հարավային Կորեայում հունվարին կթողարկվի Crypto Man ֆիլմը՝ հիմնված կրիպտո շուկայում տեղի ունեցած $35 տրլն խարդախության իրական դեպքի վրա՝ https://tinyurl.com/2eakn9v2
🙅 Microsoft-ի բաժնետերերի ժողովում Bitcoin-ում ներդրումներ կատարելու առաջարկ է ներկայացվել, որը մերժվել է ընկերության բաժնետերերի և ժողովի կողմից. ըստ կրիպտո էքսպերտների՝ ընկերությունը կփոշմանի և հետո ավելի թանկ է գնելու՝ https://tinyurl.com/mtmrxyaj
🪙 ԱՄԷ ԿԲ-ն հավանության է արժանացրել դիրհամի հետ կապված առաջին stablecoin-ը. երկրի կրիպտոշուկայի շրջանառության մեծ մասն իրականացվում է stablecoin-ներով, մինչդեռ Bitcoin-ի մասնաբաժինը 19% է՝ https://tinyurl.com/bdf5e6r3
🎥 Վերջում՝ բոնուս աշխարհի ամենախոշոր նավթ արդյունահանող Saudi Aramco-ի մասին. Ինչպես այն հիմնվեց ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի գործակցության արդյունքում, դարձավ առաջատար և ժամանակին պահպանում էր աշխարհի ամենաթանկ ընկերության տիտղոսը՝ https://tinyurl.com/mrxcmsu6
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N71)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan