#ֆինանսաPAN
December 20, 2024

💸 #ֆինանսաPAN (73)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաարագ աճող եվրոպական տնտեսությունները. առաջին հորիզոնականում Մալտան է՝ 5% աճով, Ռուսաստանն էլ 4-րդ հորիզոնականում է: Չնայած արևմտյան պատժամիջոցներին, երկրի տնտեսությունն աճել է Չինաստանի ու Հնդկաստանի հետ նոր գործակցությունների հաշվին՝ https://tinyurl.com/2u9rat75


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Հնարավոր է, որ 2 տարի առաջ վարկով Ամանորը նշելն ու հյուրերին զարմացնելու համար նաև ամենամեծ դյույմանոց հեռուստացույց գնելը, ինչքան էլ տարօրինակ թվա, ձեր կյանքի ամենաճիշտ ֆինանսական որոշումն է եղել: Կառավարությունը նոր նախագիծ է հաստատել, որով «ներվելու» են մոտ 218,000 քաղաքացու՝ մինչև 1 մլն դրամ վարկեր: Բայց հիշեք՝ հենց անցնեք աշխատանքի և ունենաք գրանցված աշխատավարձ, ձեր եկամտահարկի ու աշխատավարձի գումարից որոշակի մաս կուղղվի ներված վարկի մարմանը: Քաղաքացիների մի մասը, հատկապես՝ «չուզող հարևանները» դժգոհ են որոշումից, քանի որ անարդար են համարում նման խտրական վերաբերմունքը ձեր հանդեպ…


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

🚢 ԵՄ-ն շաբաթվա սկզբին նոր պատժամիջոցների փաթեթ է կիրառել Ռուսաստանի դեմ. «պատժվել են» մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև արգելվել է 52-ից ավելի տանկերի մուտքը ԵՄ նավահանգիստներ՝ https://tinyurl.com/22tr5c3k

📈 Nvidia-ի բաժնետոմսերը «ճշգրտման գոտի» են մտել և այժմ գտնվում են ռեկորդից 10% ցածր մակարդակում. փոխարենն աճել են կիսահաղորդիչ արտադրող մրցակիցների բաժնետոմսերը՝ Broadcom +11%, Marvell Technology +3%, Lam Research +2% և ոչ միայն` https://tinyurl.com/69j7eceu

🇦🇲 Առաջին անգամ ամերիկյան Nasdaq ֆոնդային բորսայում կշրջանառվի Հայաստանում հիմնադրված տեխնոլոգիական ընկերության՝ Service Titan-ի բաժնետոմսերը՝ ընդհանուր մոտ $9 մլրդ արժեքով՝ https://tinyurl.com/2u52nxpj

… տնտեսությունից

🛰️ Իլոն Մասկի Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել, ու եթե WCIT-ին նրա տված խոստումները կատարվեն, ապա շուտով մեր երկրում հասանելի կլինի արբանյակային ինտերնետը՝ https://tinyurl.com/3ba3x6w7

🚗 18 երկրում էլեկտրական մեքենա վարող 23,000 անձանց շրջանում հարցման արդյունքներով 92%-ը չի վերադառնա բենզինով մեքենաների. որպես հիմնական առավելություն նշվում է քիչ ծախսատարությունը, թունավոր արտանետումների բացակայությունն ու անաղմուկ աշխատանքը՝ https://tinyurl.com/vnfyfd78

✈️ ԱՄՆ-ն չի կարող անկախանալ չինական արտադրողներից. չնայած առևտրային պատերազմին ու ներմուծումների վրա մաքսատուրքերի բարձրացմանը՝ Չինաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ում արտադրվող Apple, Boeing, Tesla և այլ հայտնի բրենդերի «պահեստամասերի» մատակարարը՝ https://tinyurl.com/t3445v79

… ֆինտեխից

👔 Ֆինտեխ Klarna-ն նոր աշխատակիցների կարիք չի զգում, քանի որ բոլոր աշխատանքները կատարում է արհեստական բանականությունը. 1 տարում աշխատակիցների քանակը 4500-ից կրճատվել է 3500-ի՝ https://tinyurl.com/5n85mrdv

⌛ 2025-ի ապրիլից հնարավոր կլինի Visa Direct-ով միջբանկային փոխանցումներ ստանալ ընդամենը 1 րոպեի ընթացքում՝ դեռ միայն ԱՄՆ-ում. գումարն արագ ստանալու համար հաճախորդների 41%-ը պատրաստ է հավելյալ միջնորդավճար վճարել՝ https://tinyurl.com/5n83hbbu

💰 Revolut-ի վաղ բաժնետերերն ու բաժնեմաս ունեցող աշխատակիցները մոտ $1 մլրդ-ի բաժնետոմս են վաճառել խոշոր ներդրողներին՝ Միացյալ Թագավորությունում ընկերության բանկային լիցենզիա ստանալուց ու $45 մլրդ գնահատվելուց հետո՝ https://tinyurl.com/mufbe86c

… կրիպտոյից

🕵️ Revolut-ը խոստանում է նաև 2025-ին իր կրիպտոօգտատերերի համար բարելավել խարդախություններից պաշտպանության մակարդակը. ըստ պիլոտային փորձարկման՝ 50%-ով կնվազեն օգտատերերի խարդախության դեպքերը՝ https://tinyurl.com/a77jkbpf

⛏️ Մայնինգով զբաղվող Hive-ը խորհուրդ է տալիս ընկերություններին իրենց ակտիվների գոնե 3%-ը ներդնել Bitcoin-ի մեջ, որը դարձել է միլիարդատերերի ու տեխնոլոգիական հսկաների պորտֆելի մասնիկը. MicroStrategy-ի օրինակը վարակիչ է լինելու նաև Microsoft-ի ու Amazon-ի համար՝ https://tinyurl.com/bzf9cbwf

🏅 Իսկ Bitcoin-ն այս շաբաթ նոր ռեկորդ է գրանցել՝ հատելով $108,000-ը, սակայն խրախճանքը երկար չտևեց ու ակտիվի գինը սկսեց նվազել. այժմ այն $99-101,000-ի սահմանում է՝ https://tinyurl.com/59snzj48


🎥 Վերջում՝ բոնուս. ինչու են սկանդինավյան երկրները (Շվեդիա, Դանիա, Նորվեգիա) համարվում ամենաթանկ ու, միևնույն ժամանակ, ամենաերջանիկ բնակչությամբ երկրները, և ինչպես է հարկային համակարգն ապահովում քաղաքացիների երջանկությունը՝ https://tinyurl.com/mrxcmsu6


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N72)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan