#ֆինանսաPAN
March 20

💸 #ֆինանսաPAN Weekly (85)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե դեպի ուր են ձգտում տեղափոխվել աշխարհի միլիարդատերերը. վերջին տասնամյակի ամենացանկալի վայրը եղել է Չինաստանը, որտեղ ավելացել է 25 նոր միլիարդատեր, որոնց ընդհանուր հարստությունը գրեթե կրկնապատկվել է, իսկ ամենաշատը «գաղթել են» Արևելյան Եվրոպայից՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ https://lav.pan.am/ig9


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Ինչպես մարել վարկը` առանց այն մարելու… սկզբում պարադոքսալ է հնչում, սակայն մեր պետությունն առաջին անգամ չէ հաջողությամբ կիրառում այս հնարքը՝ «վերցնել նոր վարկ, փակել հինը, կրկնել գործողությունն ինչքան հաջողվի». մարտին սպասվող $313 մլն պարտքը մարելու համար Հայաստանը նոր պարտք է վերցրել միջազգային շուկայում, ուղղակի ավելի մեծ ծավալով՝ $750 մլն, և ավելի թանկ՝ 7.1%, իսկ «պարտատերերի» շրջանակը դեռ հայտնի չէ: Այսպիսով՝ պետական պարտքի շեմը հատել է $13 մլրդ-ը: Եթե այս թիվը ձեզ ի սկզբանե ոչինչ չի ասում, կամ չի հուզում, հիշեցնենք՝ այս պարտքը փաստացի մեր բոլորինն է, ու կոպիտ հաշվարկներով Հայաստանում բնակվող մեկ շնչին $4300 պարտք է բաժին ընկնում:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

⛽ BYD-ն էլեկտրական մեքենաների լիցքավորման նոր տեխնոլոգիա է կիրառելու, որով հնարավոր կլինի մեքենան լիցքավորել այնքան արագ, որքան լիցքավորվում է բենզինի դեպքում. այստեղ ընկերությունը միանշանակ կգերազանցի Tesla-ին՝ https://tinyurl.com/4z8npkn8

📉 Tesla-ի ապագա կատարողականի վրա էլ մի շարք վերլուծաբաններ վստահ չեն. ընկերության բաժնետոմսի գնահատականն իջեցվել է $259-ից $225, և բաժնետոմսերը վարկանշվել են որպես «վաճառքի ենթակա»՝ https://tinyurl.com/4djnn9up

🥇 ԱՄՆ-ում սպասվող տնտեսական ճգնաժամի ֆոնին ոսկու գինը պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով $3000-ի. ներդրողները շարունակում են այն դիտարկել որպես ապահով ներդրում՝ հատկապես ֆինանսական ու աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում՝ https://tinyurl.com/575ksz9d

… տնտեսությունից

🔩 Պողպատի և ալյումինի ներմուծման վրա Թրամփի կիրառած մաքսատուրքերը լուրջ վտանգի տակ են դրել հարևան տնտեսությունները. OECD-ն Կանադայի համար կանխատեսում է տնտեսական աճի կրկնակի նվազում, իսկ Մեքսիկայի համար՝ ընդհուպ մինչև ճգնաժամ՝ https://tinyurl.com/yc6e7ws5

💷 Աշխարհի ամենաանկանխիկ երկրները՝ Շվեդիան ու Նորվեգիան, անհանգստանում են Ռուսաստանից եկող կիբերանվտանգային ռիսկերից ու խորհուրդ են տալիս կրկին անցնել կանխիկի. եթե Հայաստանում քարտով վճարելուց պետք է գրեթե ներողություն խնդրող դեմք ընդունել, Նորվեգիայում, հակառակը, կտուգանվեն կանխիկը մերժող վաճառակետերը՝ https://tinyurl.com/ukzz6spf

🧠 Microsoft-ը, Amazon-ն ու Meta-ն AI ոլորտում ներդրումների մրցավազքի մեջ են DeepSeek-ի հետ. միայն այս տարի խոշոր տեխնոլոգիական հսկաները մոտ $370 մլրդ ներդրում են կատարելու ոլորտում, իսկ 2032-ին այն կհասնի $500 մլրդ-ի՝ https://tinyurl.com/bde4k4mf

… ֆինտեխից

🎰 Robinhood-ը, ով հայտնի էր բրոքերային ծառայությունների մատուցմամբ (նաև կրիպտո ոլորտում), հայտարարել է խաղադրույքների շուկայի հաբ դառնալու մտադրության մասին, ինչի ֆոնին ընկերության բաժնետոմսերը 8%-ով աճել են՝ https://tinyurl.com/5eadc793

🛒 Klarna-ն մոտենում է IPO-ի, ու մինչ այդ «չալաղաջ» համագործակցություն է սկսել Walmart-ի հետ, ավելի ճիշտ՝ խլել է գործակցությունը «գնիր հիմա, վճարի հետո» մեկ այլ առաջատար Affirm-ից. նոր գործակցությունը կարող է էականորեն բարձրացնել ընկերության բաժնետոմսերի գինը՝ https://tinyurl.com/3258fvpf

⚡ Mastercard-ն էլ սկսել է գործակցել Jack Henry ֆինտեխի հետ՝ դրամական փոխանցումների գործընթացն արագացնելու համար. ըստ տարածած հայտարարության, հնարավոր է լինելու գրեթե ակնթարթային փոխանցումներ անել անգամ այլ ֆինանսական հաստատությունների հաշիվների միջև՝ https://tinyurl.com/mupbbad8

… կրիպտոյից

🥷 Հյուսիսային Կորեայի հայտնի Lazarus Group հաքերային խումբն արդեն ավելի շատ Bitcoin ունի, քան, օրինակ՝ Էլ Սալվադորը, Բութանն ու Ֆինլանդիան. հիշեցնենք, որ խումբը վերջերս իրագործել է ամենամեծ կրիպտո հարձակումը՝ ԱՄԷ-ի ByBit կրիպտոբորսայից գողանալով $1.5 մլրդ՝ https://tinyurl.com/bds2vh5v

💡 Թայլանդն էլ անօրինական մայնինգով զբաղվող 63 սարքավորում է բացահայտել, որոնք տեղադրված են եղել լքված տներում ու ապօրինի օգտագործել են $300 մլն-ից ավելի էլեկտրաէներգիա՝ վտանգելով երկրի էներգետիկ համակարգը՝ https://tinyurl.com/2j8fdh49

🛢️ Եվ պարզվում է` պատժամիջոցները սարսափելի չեն, եթե կա կրիպտո. Արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար Ռուսաստանը Չինաստանի ու Հնդկաստանի հետ նավթի առևտրում կիրառում է Bitcoin և Ethereum՝ https://tinyurl.com/4ea3kbad


🎥 Վերջում՝ բոնուս՝ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» տեսության մասին` եթե յուրաքանչյուրը հետևի իր անձնական շահին, ինչպես դրանից կշահի հասարակությունը, ինչպես է ինքնակարգավորվում տնտեսությունն ու ինչու կարիք չկա պետության միջամտության՝ https://tinyurl.com/mrxcmsu6


🤟 Եվ հիշեք՝ ներդրում անելը նման է ժամադրության, եթե հենց սկզբից շատ բան են խոստանում, ուրեմն դա սքամ է~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N84)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan