💸 #ֆինանսաPAN Weekly (88)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենակայուն տնտեսությունները՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և էկոլոգիական 72 ցուցանիշ. ընտրված 30 երկրից վերջին հորիզոնականում ՌԴ-ն է 0 միավորով, առաջինում՝ Նոր Զելանդիան՝ 100-ով՝ https://lav.pan.am/ig12
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Շուտով «քարտով թե քեշով»-ին կավելանա ևս մեկը՝ «թե կրիպտոյով». ՀՀ-ն դանդաղ ու կարգավորված քայլերով մուտք է գործում կրիպտոշուկա: ԿԲ-ն մտադիր է ստեղծել կրիպտոարժույթներով վճարումների ենթակառուցվածք, որպեսզի հնարավոր լինի վճարումներ կատարել նաև կրիպտոակտիվներով: Սակայն նկատի ունեցեք, որ ի տարբերություն, օրինակ՝ Դուբայի, որտեղ մոլում հնարավոր է անմիջապես Bitcoin-ով վճարել, մեր մոդելը փոքր-ինչ տարբեր է լինելու. ցանկացած վճարման ժամանակ կրիպտոակտիվը փոխարկվելու է դրամի՝ ինչպես արտարժութային քարտերով վճարումների դեպքում: Հաշվի առեք նաև, որ ոլորտի կարգավորման մասին օրենսդրական նախագիծը շուտով ԱԺ է ներկայացվելու, ու օրենքի ընդունումից հետո սեփականատերերի ու առուվաճառքի մասնակիցների հանդեպ մի շարք պահանջներ կսահմանվեն՝ նույնականացումից մինչև լիցենզավորում…
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🤯 Ամեն ինչ սկսվեց Թրամփի մաքսատուրքերից… Սկզբում 34%՝ Չինաստանի համար, այնուհետև Չինաստանից 34% պատասխան մաքսատուրք, որին ի պատասխան 50% հավելյալ մաքսատուրք ԱՄՆ-ից, արդյունքում Չինաստանից ԱՄՆ ապրանքները կներմուծվեն 104% մաքսատուրքով, եթե, իհարկե, շարունակեն ներմուծվել՝ https://tinyurl.com/nv9tp558
💲 Իսկ աշխարհի միլիարդատերերն ընդհանուր կես տրլն դոլար կորցրեցին (դեռ). ամենամեծ կորուստները կրել են Իլոն Մասկը՝ $31 մլրդ, Ցուկերբերգը՝ $27 մլրդ, իսկ Ուորեն Բաֆեթը կարողացել է ավելացնել իր կարողությունը $11.5 մլրդ-ով` https://tinyurl.com/2apd5nxa
🇪🇺 Արդեն պարզ է, թե ինչու է Մասկը հույս հայտնել, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի մեջ կկնքվի զրոյական մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնագիր ու կիրականացվի ազատ առևտուր. պարզ չէ միայն, թե գլոբալ առևտրային լարվածության ֆոնին որտեղից նրան նման հույս՝ https://tinyurl.com/mpvmvwnf
0️⃣ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ մաքսատուրքերը լուրջ վնաս են սպառնում համաշխարհային տնտեսությանն ու մեծացնում են ճգնաժամերի հավանականությունը. բոլոր ֆինանսական շուկաներն արդեն «կարմիր են»՝ անկում են ապրել Ասիայի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուկաները ներկայացնող բոլոր ինդեքսները՝ https://tinyurl.com/yc6as4pd
🪙 Գերմանիան էլ, մտահոգված Թրամփի անկանխատեսելի որոշումներից, քննարկում է իր 1200 տոննա ոսկու պահուստը Նյու Յորքի պահուստային բանկից վերադարձնելու հարցը. սա կազմում է նրա ոսկու պաշարի մոտ 37%-ը՝ https://tinyurl.com/uya4asea
👠 Չինական «ֆեյշըն հսկա» Shein-ը մաքսատուրքերից խուսափելու համար որոշել է իր արտադրության մի մասը տեղափոխել և այլ երկրներում կազմակերպել, բայց Չինաստանը հորդորել է նման քայլերից դեռ զերծ մնալ՝ https://tinyurl.com/2rckstsh
🛒 Ֆինտեխ շուկան ևս տուժել է՝ Affirm, Robinհood, Sofi` բոլորը մոտ 20% նվազել են. պատճառը հատկապես «գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) ծառայության պահանջարկի անկման կանխատեսումն է՝ պայմանավորված մաքսատուրքերի հաշվին թանկացումերի ու սպառողների գնողունակության անկմամբ՝ https://tinyurl.com/yejabpts
⌛ Այս շաբաթ սպասվում էր նաև BNPL ոլորտի առաջատարներից Klarna-ի IPO-ն, որը շուկայի անորոշության ու անկման պատճառով հետաձգվել է. ընկերությունը դեռ նախորդ տարվա նոյեմբերից պատրաստվում էր այս օրվան՝ https://tinyurl.com/2r6352yv
💳 PayPal-ը շարունակում է ընդլայնել կրիպտո հասանելիությունն ԱՄՆ-ում՝ ավելացնելով Solana և Chainlink թվային արժույթները. օգտատերերն այժմ կարող են գնել, վաճառել, պահել և փոխանցել այս թոքեններն անմիջապես իրենց էլ.դրամապանակով՝ https://tinyurl.com/46ew2c9j
👑 Forbes-ի 2025-ի միլիարդատերերի ցանկում ընդգրկվել է 16 կրիպտոմագնատ, յուրաքանչյուրը միջինում $6.8 մլրդ հարստությամբ՝ Binance-ի հիմնադիր CZ-ից մինչև MicroStrategy-ի ղեկավար Մայքլ Սեյլոր՝ https://tinyurl.com/4cvnr9wd
🌬️ Կրիպտոշուկան ևս հետ չի մնում ֆինանսական շուկաների անկումներից՝ Bitcoin-ն ընկել է մինչև գրեթե $76.000, Ethereum-ը, XRP-ն ու Solana-ն ևս նվազել են մոտ 10%-ով՝ https://tinyurl.com/4wezpbvv
🏃 Ներդրողներն էլ են խուճապի մեջ. ընդամենը մեկ օրում $1.4 մլրդ կրիպտոակտիվ է վաճառվել` գերակշիռ մասը BTC ու ETH՝ հիմնականում Bybit ու Binance կրիպտոբորսաներով՝ https://tinyurl.com/teyw23xx
🎥 Վերջում բոնուս շաբաթվա իրադարձությունների գլխավոր պատճառի՝ առևտրային պատերազմի մասին. ում է այն ամենաշատը վնասում, ինչպես կարող են պատերազմում «չխաղացող» երկրները օգուտ քաղել, և ինչու է միշտ տուժում սպառողը՝ https://tinyurl.com/2529hsb6
🤟 Եվ հիշեք՝ գումար չունենալը ժամանակավոր է, իսկ եթե այն նույն սխալ որոշման արդյունք է, ապա կդառնա մշտական~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N87)