💸 #ֆինանսաPAN Weekly (89)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենամեծ արժեք ունեցող բրենդերը. Կրկին առաջին հորիզոնականում Apple-ն է, 2025-ին առաջին անգամ թոփ 10-յակում է հայտնվել Nvidia-ն՝ բայց դեռ TikTok-ից առաջ չի անցել՝ https://lav.pan.am/ig13
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Արդեն մտովի ամռան հանգիստը Դիլիջանում եք անցկացնում, ունեք ձեր երազանքների iPhone-ն ու առավոտները սկսում եք երևանյան սրճարանների նախաճաշերով, ձեր հեռախոսին կոդ է գալիս, այն մուտքագրում եք բանկի կայքին շատ նման մի կայքում, կամ տրամադրում եք ձեզ զանգահարած ու բանկի աշխատակից ներկայացած մեկին (և էլի լիքը հնարավոր սցենարներ), ու ձեր երազը վերջանում է… շնորհավորում ենք, դուք հավանաբար արդեն մի քանի մլն դրամի վարկ ունեք, որը մուծելու եք դուք, բայց գումարը կիբերհանցագործի հաշվին է: Վերջին շրջանում մեծ ծավալով աճում են կիբերհանցագործությունները՝ էժան վարկերի գրավիչ ֆեյսբուքյան գովազդներով ու բոլոր հնարավոր ծուղակների կիրառման մեթոդներով՝ զոհ դարձնելով մոտ 300 քաղաքացու: Ըստ քաղաքացիների՝ բանկերն անհրաժեշտ միջոցառումները չեն ձեռնարկում անվտանգությունը խստացնելու համար, իսկ ըստ բանկերի՝ մեղավոր են քաղաքացիները, որոնք զգոն չեն ու տարբեր կեղծ կայքերում անձնական տվյալներ են մուտքագրում: Իսկ դուք երբևէ ֆինանսական խարդախության զոհ դարձե՞լ եք…
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
📉 Դոլարն արժեզրկվել է եվրոյի (նաև՝ շվեյցարական ֆրանկի, իենի) նկատմամբ՝ հասնելով 3 տարվա նվազագույնին. հիմնական պատճառը Թրամփի մաքսային քաղաքականության անորոշությունն է` https://tinyurl.com/mu4epyak
💰 Սաուդյան Արաբիան ծրագրում է մարել Սիրիայի մոտ $15 մլն պարտքը Համաշխարհային բանկին, ինչը հնարավորություն կտա կրկին ստանալ միջազգային դրամաշնորհներ և օժանդակություն՝ ուղղված պատերազմի հետևանքով ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը՝ https://tinyurl.com/294s5fnu
📱 Իսկ Չինաստանից ներմուծվող սմարթֆոնները, համակարգիչներն ու մի շարք էլեկտրոնային սարքեր ազատվել են սահմանված 125% մաքսատուրքից. Apple-ը, Nvidia-ն ու Microsoft-ը կարող են խորը շունչ քաշել՝ https://tinyurl.com/yc4ybn98
🧑🔧 Այս պահին iPhone-ի 80%-ն արտադրվում է Չինաստանում. արտադրությունն ամբողջությամբ ԱՄՆ տեղափոխելու դեպքում՝ բարձր աշխատավարձերի և ներմուծվող բաղադրիչների մաքսատուրքերի պատճառով iPhone-ի գինը կարող էր հասնել մինչև $3500՝ https://tinyurl.com/y4wh5ezz
🧠 ByteDance-ը (TikTok-ի հիմնադիրը) վերածվում է տեխնոլոգիական հսկայի. օգտագործելով հավաքագրված տվյալներն ու կատարելագործված AI ալգորիթմերը, այն կարող է առաջարկել ավելի գրավիչ բովանդակություն ու ևս մի քանի ժամով հետաձգել օգտատերերի ուղեղներն աշխատելու պրոցեսը՝ https://tinyurl.com/zfns7byp
🏙️ Աշխարհի ամենաշատ թվով միլիոնատերեր ունեցող քաղաքների քառյակում են Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Տոկիոն և Սինգապուրը, որտեղ վերջին 10 տարում 60%-ով աճել է միլիոնատերերի թիվը՝ ընդգծելով քաղաք-պետության գրավչությունը որպես գլոբալ ֆինանսական կենտրոն՝ https://tinyurl.com/bdhmkamb
🏃 Apple, Google և Cash App-ի նախկին աշխատակիցները լքում են խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ կենտրոնանալու Bitcoin-ի հիմքով նախագծերի վրա. նպատակն է ստեղծել նորարարական լուծումներ ու խուսափել ավանդական ֆինանսական համակարգերից՝ https://tinyurl.com/yd6phurk
💳 Visa-ն էլ միանում է Global Dollar Network (USDG) նախաձեռնությանը. USDG ստեյբլքոինում, ի տարբերություն Tether-ի (USDT), մասնակիցները եկամուտ են ստանում կապակցվածություն (connectivity) և լիկվիդայնություն ապահովելու դիմաց՝ https://tinyurl.com/29xn4cvv
🤝 Payoneer-ը Չինաստանում է. այն ձեռք է բերել չինական Easylink Payment-ն ու դառնում է Չինաստանում վճարային ծառայություններ մատուցող երրորդ օտարերկրյա ընկերությունը՝ https://tinyurl.com/2s3nfjpu
📊 Նախորդ շաբաթվա կտրուկ անկումից հետո Bitcoin-ի գինը վերականգնվել է՝ կայունանալով մոտ $84,000-ի շրջակայքում, որին հատկապես նպաստել են Թրամփի մաքսատուրքերի մեղմացումներն ու չինական էլեկտրոնիկայի վրա կիրառված մաքսատուրքերի բացառությունը՝ https://tinyurl.com/3esrmptv
🔖 Թրամփի վարչակազմն էլ պատրաստվում է մաքսատուրքերից ստացված եկամուտներով Bitcoin գնել. քննարկվում է նաև երկրի ոսկու պահուստների վերագնահատման արդյունքում առաջացած միջոցները նույն ուղղությամբ ներդնելու հարցը՝ https://tinyurl.com/55phmkx4
🇸🇪 Հետևելով ԱՄՆ-ի օրինակին՝ Շվեդիայում երկու պատգամավոր ֆինանսների նախարարին առաջարկել են առգրավված Bitcoin-ները պահել որպես ազգային պահուստ՝ վաճառելու փոխարեն՝ https://tinyurl.com/4e4dr3yh
🎥 Վերջում բոնուս. ֆինանսական խարդախությունների տարածման ֆոնին կրկին առաջարկում ենք լսել, թե ինչպես չլինել Գուգուշիկ, ու չտրամադրել անձնական և բանկային տվյալները` https://tinyurl.com/5n7ha9r2
🤟 Եվ հիշեք՝ հեշտ փող գոյություն ունի միայն կրիմինալ ֆիլմերում ու ֆինանսական «սքամ»-երում. եթե դուք ֆիլմում չեք, ուրեմն, հավանաբար՝ խարդախության զոհ եք~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N88)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan