💸 #ֆինանսաPAN Weekly (90)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք AI-ում ամենամեծ ներդրումն արած երկրները. ներդրման չափով առաջատարը, միանշանակ, ԱՄՆ-ն է, որտեղ միայն 2024-ին 10+ անգամ ավելի ներդրում է արվել՝ երկրորդ հորիզոնականում գտնվող Չինաստանի համեմատ՝ https://lav.pan.am/ig14
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Թուրքական կտորներից Վերնիսաժում հայկական զարդանախշերի անվան տակ վաճառվող տեքստիլ, Տիգրան Մեծի պատկերով t-shirt-եր, և ոչ միայն… 2024-ին Թուրքիայից ՀՀ է ներմուծվել մոտ $336 մլն-ի ապրանք՝ հագուստ, թելեր, տրիկոտաժե գործվածքներ, տեխնիկա, վառելիք, շինարարական ապրանքներ, սնունդ և այլն: Հայ-թուրքական առևտուրը, սակայն, միակողմանի է՝ Հայաստանից արտահանումն ընդամենը $0.4 մլն-ի է հասնում: 2020-ին ժամանակավոր արգելք էր սահմանվել Թուրքիայից Հայաստան ներմուծման վրա, ինչի վերացումից հետո ներմուծման նախկին ծավալները վերականգնվել են ու աճի տեմպ ունեն… Իսկ դուք գնում կատարելիս ծագման երկրին կարևորություն տալի՞ս եք:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
📩 Ինչքան էլ ձեր Լոսի բարեկամները շատանան, Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաշատ «փող ուղարկող» երկիրը. փետրվարին դեպի ՀՀ ֆիզիկական անձանց ուղարկված փոխանցումների 70%-ը Ռուսաստանից է, 10%-ը՝ ԱՄՆ-ից՝ https://tinyurl.com/4bchphtv
👠 «Էժան չինական ապրանքը» այսուհետ միֆ կլինի ԱՄՆ-ում. Չինաստանից մինչև $800 առանց մաքսատուրքի ներմուծման արտոնության վերացումից հետո Temu-ն ու Shein-ը 145% մաքսատուրք են ավելացրել ԱՄՆ շուկայում վաճառվող ապրանքների վրա, արդյունքում գները գրեթե կրկնակի բարձրացել են՝ https://tinyurl.com/3up8rmwp
🧑🏭 Մինչև 1 մլն դրամի անհուսալի վարկ ունեցող անձանց աջակցության ծրագրի համար երկրորդ եռամսյակում պետբյուջեից մոտ 209 մլն դրամ կհատկացվի. աջակցությունից օգտվելու համար պետք է աշխատեք, ու վարկը կմարվի ձեր եկամտային հարկից՝ https://tinyurl.com/3j48kxfe
🚘 Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է էլեկտրամոբիլների ներմուծման վրա ԱԱՀ չկիրառելու արտոնությունը ևս 2 տարով երկարացնել՝ մինչև 2028-ը. բայց արդեն միայն մինչև 2 տարեկան մեքենաների համար՝ https://tinyurl.com/4dc8jtwr
🏗️ Իսկ այս ընթացքում ԵՄ-ն սպառնում է մաքսատուրքեր սահմանել չինական ավտոարտադրողների վրա՝ պաշտպանելու տեղական արդյունաբերությունը. BYD-ն և այլ ընկերություններ ժամանակավորապես սառեցրել են նոր գործարանների կառուցման որոշումները՝ https://tinyurl.com/yc7w6vm6
🧠 Ու մինչ մեր ԱԺ-ում մի քանի նստաշրջան օրենք է քննարկվում, ԱՄԷ-ն կդառնա առաջին երկիրը, որի օրենքները կգրի AI-ը, այն նաև պարբերաբար օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկներ կանի՝ https://tinyurl.com/55zzkfxp
💍 Չինաստանում այլևս կարիք չկա հարսանիքի ոսկին լոմբարդ դնելու ռեստորանի հաշիվը փակելու համար. գործարկվել են ոսկու բանկոմատներ, որոնք հալեցնում են ոսկյա զարդերը, ստուգում մաքրությունը, գնահատում արժեքն ու գումարը փոխանցում բանկային հաշվին՝ https://tinyurl.com/yc2mpke5
🥖 Նիսյայի տետրը ևս տեղափոխվել է ֆինտեխ. ԱՄՆ-ում ավելի շատ են սկսել սնունդ գնել ու ամենօրյա գնումներ կատարել «գնիր հիմա, վճարիր հետո» եղանակով, ինչը նախկինում հիմնականում օգտագործվում էր տեխնիկա կամ հագուստ գնելու համար՝ https://tinyurl.com/yx38mvs3
😴 15 տարի առաջ $0.10-ով Bitcoin գնած ու այսքան տարի ոչ մի գործարք չիրականացրած ներդրողն «արթնացել է» ու վաճառել է 50 Bitcoin` $5 մլն-ով. այսպիսով՝ ներդրողը մոտ 93,000,000% եկամտաբերություն է ունեցել՝ https://tinyurl.com/2mtd9wuh
🪙 Աբու Դաբիում հայտարարել են նոր սթեյբլքոինի թողարկման մասին, որն ապահովված է լինելու դիրհամով և կարգավորվելու է Կենտրոնական բանկի կողմից. թվային արժույթը նախատեսվում է օգտագործել ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատների կողմից՝ https://tinyurl.com/5y4empx8
🍽️ Թրամփն էլ խոստացել է գալա ընթրիքի հրավիրել $Trump մեմքոինի 220 խոշոր ներդրողների՝ այն անվանելով «աշխարհի ամենաբացառիկ հրավերը». հայտարարությունից հետո մեմքոինի գինը 70%-ով աճել է՝ https://tinyurl.com/mvkyzafr
🎥 Վերջում՝ բոնուս. ինչ է լիզինգը, ինչով է այն տարբերվում վարկից, ու ինչու բիզնեսին ձեռնտու սարքավորումներ ձեռք բերելու համար օգտվել լիզինգից՝ վարկի փոխարեն՝ https://tinyurl.com/mrxcmsu6
🤟 Եվ հիշեք, խնայողությանը պետք է վերաբերվել ինչպես տոքսիկ նախկինին՝ չկպնել, չմտածել նրա մասին և չվերադառնալ նրա մոտ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N89)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan