💸 #ֆինանսաPAN Weekly (91)
📊 Մինչ «ընդամենը» $1 մլն-ով բլոգեր-բրոքերները ձեզ կառաջարկեն շքեղ կահավորված, դեպի քաղաք բացվող տեսարանով, ընդարձակ ու բազմաֆունկցիոնալ 1 սենյականոց բնակարան Չարբախում, իսկ բլոգերների մյուս խումբը կգովազդի իր Դուբայի ստուդիոն ու կհամոզի, որ դա ամենալավ ներդրումն է, ՀՀ անշարժ գույքի շուկան 2025-ի առաջին եռամսյակում նվազման տեմպեր է ցուցաբերում: Դա մեծամասամբ կարող է պայմանավորված լինել Երևանում եկամտային հարկի վերադարձի արտոնության ավարտով (անշարժ գույքով գործարքների մոտ ⅓-րդն իրականացվել է Երևանում)` 2024-ի վերջին եռամսյակի հետ համեմատ գործարքների ծավալը մոտ 20% նվազել է: Ինֆոգրաֆիկայից իմացեք նաև, թե Չարբախի 1 սենյականոցի փոխարեն քանի քմ էլիտար անշարժ գույք է հնարավոր ձեռք բերել այլ քաղաքներում. թոփ 5 ամենաթանկ քաղաքներն են Մոնակոն, Հոնկոնգը, Սինգապուրը, Ժնևը, Լոնդոնն ու Նյու Յորքը՝ https://lav.pan.am/ig15
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧊 Եվրոպան իր մոտ սառեցրած ռուսական ակտիվներից €3 մլրդ-ը կապասառեցնի, բայց այն կվերադարձնի ոչ թե նախկին ռուս սեփականատերերին, այլ որպես փոխհատուցում կտրամադրի արևմտյան ներդրողներին, ովքեր կորուստներ են կրել պատերազմի պատճառով՝ https://tinyurl.com/k4mx6nne
🎬 Թրամփն այս անգամ որոշել է 100% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ում չարտադրված ֆիլմերի վրա. ըստ նրա՝ սրանով կպաշտպանի Հոլիվուդի շահերը, ու ԱՄՆ-ում կսկսեն ավելի շատ ֆիլմեր արտադրվել: Պարզ չէ՝ արդյոք մաքսատուրքը վերաբերելու է նաև երկրից դուրս, բայց ամերիկյան կինոարտադրողների կողմից ստեղծված ֆիլմերին՝ https://tinyurl.com/mrx2wyaa
⛽ Չնայած նավթի գների անկմանը, OPEC-ն ավելացնում է նավթի մատակարարումները` հունիսին նախատեսելով օրական մոտ 400,000 բարելով ավելացնել արտահանվող նավթը. գլխավոր նպատակը շուկայում դիրքը պահելն ու մրցակիցների վրա ճնշում գործադրելն է՝ https://tinyurl.com/23hrjrva
📦 Temu-ն դադարեցրել է Չինաստանից առաքումները դեպի ԱՄՆ, քանի որ Թրամփի թեթև ձեռքով դադարել է գործել de minimis կանոնը, որը թույլ էր տալիս մինչև $800-անոց ապրանքները ներմուծել առանց մաքսատուրքերի՝ https://tinyurl.com/yfthm4xc
🚗 Tesla-ի վաճառքները նվազել են բոլոր եվրոպական երկրներում՝ բացի Միացյալ Թագավորությունից. ամենամեծ նվազումը գրանցվել է Գերմանիայում ու Շվեյցարիայում՝ 62%: Գլխավոր պատճառներից են սրված մրցակցությունն ու սպառողների վստահության որոշակի նվազումը՝ https://tinyurl.com/2jxuhk86
⚙️ Հնդկաստանն առաջարկում է «զրոյի դիմաց զրո» մաքսատուրքեր՝ ԱՄՆ-ից և դեպի ԱՄՆ ավտոպահեստամասերի, պողպատի և դեղագործական նյութերի առևտրի համար. կողմերը ցանկանում են համաձայնության գալ մինչև մաքսատուրքերի 90-օրյա կասեցված ժամանակահատվածի ավարտը՝ https://tinyurl.com/y6b94cvm
🧠 Visa-ն գործարկել է Intelligent Commerce հարթակը, որտեղ արհեստական բանականությանը կարող եք հրահանգել շաբաթական առևտուր անել, ընտրել նվեր, գնել ավիատոմս և այլն. այն կփնտրի, կգտնի ամենահարմար տարբերակն ու առանց ավելորդ անհանգստացնելու կգնի ամեն ինչ ձեր փոխարեն՝ https://tinyurl.com/3ew8by59
📱 Իսկ հայտնի ֆինտեխ Revolut-ը մտնում է հեռահաղորդակցության ոլորտ՝ առաջին քայլերը սկսելով Միացյալ Թագավորությունից ու Գերմանիայից. սա իրական մարտահրավեր է դառնալու տեղական «ավանդական» կապի օպերատորների համար՝ https://tinyurl.com/3dn2bf9r
💳 Mastercard-ը գործարկել է stablecoin-ներով վճարումներ կատարելու նոր ծառայությունը. նախաձեռնությունը ներառում է մի շարք ծառայություններ՝ էլեկտրոնային դրամապանակների գործարկում, կրիպտոքարտերի թողարկում, բլոքչեյնով փոխանցումներ ու ոչ միայն՝ https://tinyurl.com/ms2bctup
💰 Մինչ դուք ազատվել եք ձմռան ծանր կոմունալներից ու որոշել եք ամեն ամիս մի քիչ գումար հետ գցել, մի թրեյդեր ռեկորդային արագությամբ x191 եկամտաբերություն է ստացել` $1500-ի GORK թոքեն գնելով, որի արժեքը 5 ժամում դարձել է $295,000՝ https://tinyurl.com/4p4zw4uj
🍽️ Երկուշաբթի Trump National Golf Club-ում տեղի ունեցավ մեկ ափսեն $1.5 մլն արժողությամբ կրիպտոընթրիք, իսկ մայիսի 22-ին նախատեսվում է ևս մեկը՝ $TRUMP քոինի խոշոր ներդրողների հետ. քննադատները սա համարում են էթիկայի նորմերից դուրս՝ https://tinyurl.com/2wr3tmf7
🥷 ԵՄ-ն էլ նոր օրենքի համաձայն 2027-ից կարգելի հաճախորդներին ունենալ անանուն կրիպտոհաշիվներ. սա ուղղված է փողերի լվացման ու ֆինանսական հանցագործությունների կանխարգելմանն ու միևնույն ժամանակ վտանգում է այն օգտատերերի շահերը, ում համար կարևոր էր գաղտնիության հնարավորությունը՝ https://tinyurl.com/bdh6fadw
🎥 Վերջում՝ բոնուս. ինչու տարբեր երկրների արժույթներ ունեն տարբեր գնողունակություն ու 1 դրամը հավասար չէ, օրինակ՝ 1 դոլարի. ինչպես է արժույթի «ամրությունը» կախված երկրի հեղինակությունից, տոկոսադրույքներից և արտաքին առևտրից՝ https://tinyurl.com/4r6hzk3d
🤟 Եվ հիշեք, վարկային գծերն օգնում են ձեզ գնել իրեր, որոնք ձեզ պետք չեն` գումարով, որը դուք չունեք` տպավորելու այն մարդկանց, ում դուք չեք սիրում~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N90)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan