💸 #ֆինանսաPAN Weekly (92)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես է աճել օրական եկամուտը տարբեր երկրներում (տվյալները գնաճով ճշգրտված են)։ Առաջատարը Չինաստանն է, որտեղ 22 տարում 6-ակի աճ է գրանցվել, Թուրքիան, Լեհաստանը և այլ զարգացող երկրներ եռակի աճ ունեն, իսկ Հայաստանում եկամուտն աճել է x1.7՝ https://lav.pan.am/ig16
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 2 տարի առաջ էր, որ նվազագույն կենսաթոշակը 3000 դրամով բարձրացավ՝ դառնալով ֏36,000, բայց աղքատության խնդիրն այդպես էլ չլուծվեց… ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 10 բնակչից մոտավորապես 2-ն աղքատ է, իսկ 100-ից 1-ը՝ ծայրահեղ աղքատ. վերջինն այն դեպքն է, երբ ամսական սպառումը մոտ 29,000 դրամից պակաս է։ Հիշեցնենք՝ 2024-ի դրությամբ նվազագույն պարենային զամբյուղը կազմում է մոտ ֏41,000. սա այն գումարն է, որը պետք է բավարարի 1 ամսում նվազագույն սնունդ գնելու համար (չի ներառում կոմունալները, Netflix-ի բաժանորդագրությունն ու անժամանակ հրավիրված հարսանիքի նվերի գումարը)։ Ինչպես Երևանի կենտրոնում ու Նուբարաշենում, Հայաստանում ևս աղքատությունն անհամաչափ է բաշխված՝ Շիրակի մարզն աղքատության 43% մակարդակով առաջատարն է, Սյունիքը՝ 7%-ով, վերջում:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🛢 Եվրոպական հանձնաժողովը մինչև 2027-ը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու նախագիծ է ներկայացրել, իսկ այս ընթացքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն «լուռ բանակցություններ» են վարում՝ նպատակ ունենալով վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա՝ https://tinyurl.com/yapwjsfh
🎄 ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն էլ 90 օր «հրադադար» է վերցրել․ ԱՄՆ-ն ժամանակավորապես նվազեցրել է չինական ապրանքների մաքսատուրքերը 145%-ից՝ 30%, իսկ Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 125%-ից՝ 10%. խոշոր վաճառողներն արդեն սկսել են Չինաստանից ամանորյա պատվերները` https://tinyurl.com/bdfz9wjf
📈 Այս լուրի և, հետևաբար, գնաճի ու տնտեսական անկման վտանգի մտահոգությունների անկման ֆոնին տեխնոլոգիական ոլորտի հսկաների բաժնետոմսերը զգալի աճել են՝ չիպեր արտադրող Nvidia և Broadcom՝ 4.5%, Advanced Micro Devices՝ 5.3%, Taiwan Semiconductor Manufacturing՝ 6.2%` https://tinyurl.com/mwsawmwv
💰 Տարեսկզբից աշխարհի թոփ 3 միլիարդատերերից միայն Ցուկերբերգի հարստությունն է աճել՝ Meta-ի բաժնետոմսերի հաշվին. այսպիսով՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ով $30 մլրդ հարստություն է կորցրել, զիջել է 2-րդ ամենահարուստի իր դիրքը Ցուկին (Մասկը դեռ անգերազանցելի է)` https://tinyurl.com/49y5supy
🤖 Ու մինչ մեզ մոտ ամեն 5-րդ բիզնեսը «Արարատ» ու «Հայաստան» բառերով բրենդ է ստեղծում, ԱՄՆ-ում մերժել են գրանցել Tesla-ի Robotaxi անվանումը որպես ապրանքային նշան, քանի որ այն պարզապես նկարագրում է ռոբոտացված տաքսիների ամբողջ կատեգորիան և չի կարող դառնալ Tesla-ի սեփականություն` https://tinyurl.com/ybf83d2s
🧠 Google-ը պնդում էր, որ AI-ն ամեն աշխատողի հաշվով տարեկան 122 ժամ խնայելու է, բայց Չիկագոյի համալսարանում պարզել են, որ այն դեռ պատրաստ չէ բիզնեսների համար ժամանակ ու գումար խնայել, շատ դեպքերում անգամ լրացուցիչ ծախսեր է առաջացնում․ օգուտները երևալու են ապագայում` https://tinyurl.com/ybnuwe7w
☎️ Klarna-ն էլ AI էր ներդրել ու կրճատել աշխատակիցներին. հիմա փոշմանել է՝ կրկին նոր աշխատակիցներ կընդունի, որպեսզի օգտատերերը հնարավորություն ունենան շփվել իրական օպերատորի հետ, ոչ թե միայն chatbot-երի` https://tinyurl.com/5n98vr7k
💳 Մասկի երկարաժամկետ նպատակը՝ ֆինանսական ծառայությունները սոցցանցերի հետ միավորումը, իրականություն է դառնում․ այս տարի կգործարկի X-ին ինտեգրված XMoney վճարային ծառայությունը՝ այն դարձնելով մեկ հարթակ՝ զրուցելու, կոնտենտ կիսելու ու վճարումների համար` https://tinyurl.com/2tm7eta5
🪙 Revolut-ը Lightspark-ի հետ գործակցություն է սկսում, ինչի արդյունքում Եվրոպայում Revolut-ի օգտատերերը կկարողանան bitcoin-ով ավելի արագ և էժան փոխանցումներ անել` https://tinyurl.com/e9r7az6y
🐂 Կրիպտոն արդեն Wall Street-ի պաշտոնական անդամ է․ Coinbase կրիպտոբորսան մայիսի 19-ից կընդգրկվի S&P 500 ինդեքսում՝ դրանից դուրս թողնելով Discover Financial Services-ին` https://tinyurl.com/bdes5k3c
🔝 Եռամսյա դադարից հետո Bitcoin-ը վերջապես հատել է $100,000-ի շեմը․ Թրամփի կողմից մաքսատուրքերի կիրառման հայտարարությունից հետո ակտիվի գինն ընկել էր մինչև $75,000` https://tinyurl.com/ymcmn2x6
⛏️ Իսկ Թրամփի որդի Էրիկ Թրամփը հայտարարել է իր American Bitcoin ընկերության հրապարակային դառնալու ու Nasdaq բորսայում ցուցակվելու մասին․ սա մայնինգ ընկերություն է, որը շեշտը դնում է «ամերիկյան» արտադրության և էներգաարդյունավետության վրա` https://tinyurl.com/5n7w2zsz
🎥 Վերջում՝ բոնուս․ ինչու չի կարելի ուղղակի փող տպել ու բաժանել աղքատներին, կամ ուղղակի փակել պետական պարտքը, ինչպես է այն արժեզրկում արժույթն ու հանգեցնում հիպերգնաճի՝ https://tinyurl.com/vzaxkxwj
🤟 Եվ հիշեք, ինչ-որ մեկի Instagram-ի ռիլից ոգևորված կրիպտո գնելը ոչ թե ֆինանսական ռազմավարություն է, այլ՝ ձեր անձնական խնդիրը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N91)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan