#ոճաPAN
December 2

🛍️  #ոճաPAN Weekly (2)

💸 Վստահ ենք՝ Սև ուրբաթին ծախսել եք զեղչերի համար նախատեսված ամբողջ գումարն ու, հավանաբար, մի քիչ էլ ավելին, չէ որ դուք դրան արժանի էիք։ Իսկ եթե դեռ զսպում եք ձեզ ու չեք գնել մեծ զեղչով ու շատ հարմար գնով առաջարկվող այն վերջին ապրանքը, ապա դեռ կարող եք շարունակվող Cyber Week-ի շրջանակում։ Կամ էլ կարող եք վերհիշել, որ առջևում Ամանորն է, ինչպես նաև դրան նախորդող կամ որոշ դեպքերում հաջորդող ձմեռային զեղչերը, ու ժամանակավոր մոռանալ այդ մի կտորն էլ գնելու գայթակղության մասին։ Իսկ որտեղից է առհասարակ եկել Black Friday-ի գաղափարը։ Պարզվում է՝ 1950-ականներից՝ ամերիկյան Ֆիլադելֆիայից։ 1951–1952 թթ․-ին տեղացի ոստիկանները սկսել են Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթը Սև ուրբաթ կոչել, քանի որ այդ օրը քաղաք էին գալիս բազմաթիվ գնորդներ, ինչի արդյունքում մեծ խցանումներ ու քաոս էր ստեղծվում, և ոստիկանության գործը բազմապատկվում էր։ 1960-ականներին արտահայտությունն արմատացավ Ֆիլադելֆիայում ու շուտով սկսեց տարածվել ամբողջ երկրով մեկ։ Ու միայն 80-ականներին ռիթեյլերները սկսեցին ակտիվ կիրառել Black Friday-ը որպես մեծ զեղչերի օր՝ այդ ժամանակ էլ տերմինը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։


Եղիր ոճային՝ Դալմայի հետ


Իսկ այսօր արդեն ձմեռվա երկրորդ օրն է, ինչը նշանակում է, որ արտաքնապես թրենդային և ոճային լինելը շատերի համար գնալով ավելի է բարդանալու՝ «դուծիկ» վերարկուներից սկսած և վերջացրած տաք գլխարկ-ձեռնոցներով, ցանկալի է՝ ոչ տատիկի գործած։ Ինչ էլեմենտներ օգտագործել, որ ցրտերն անցկացնեք ոչ միայն տաք, այլև ակնահաճո հագնված։

🤌🏻 ․․․լինել trendի

🏁 Սկսենք սեզոնային թրենդներից․ այս անգամ կառանձնացնենք վանդակը, որը դուրս չի մնացել այս սեզոնից, այնպես որ դասական պատտերնը կրկին ակտուալ է։ Եվ եթե մինչ այս նախշի ոչ պաշտոնական դեսպանը տարիներ ի վեր Burberry-ն էր, այս սեզոնին խաղին միացել են նաև Louis Vuitton-ը, Miu Miu-ն ու Schiaparelli-ն՝ ինչ խոսք, յուրովի ներկայացնելով վանդակը։ Կարող եք ուշադրութուն դարձնել այս նախշով բրդյա բոմբերներին, պիջակներին, և, իհարկե, վերարկուներին։ Ինչ համադրությունների մեջ կրել այն՝ կոնկրետ օրինակներով՝ https://tinyurl.com/4cjubw2j

Հաջորդը չհնացող կաշին է։ Եթե [Սուրենյանի թույլտվությամբ] կաշվե բաճկոններ կրել երևանցիները դեռ ինչ-որ կերպ հաջողացնում են, եղանակային ցուրտ պայմաններում ապրողների համար ևս լուծում կա․ կաշվե տաբատներ, կիսաշրջազգեստներ ու, ինչու ոչ՝ զգեստներ։ Չենք մոռանում նաև կարևոր աքսեսուարի՝ ձեռնոցների մասին։ Ընտրեք զգեստապահարանի այս ատրիբուտներից որևէ մեկը, և թրենդերի կողքով այս ձմեռ հաստատ չեք անցնի․ իսկ թե ինչպես համադրել՝ https://tinyurl.com/bp6ejf9v

👗 …ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում

📸 Այս նորությունը կհետաքրքրի հատկապես լուսանկարչության սիրահարներին․ Pirelli-ն թողարկել է 2026-ի օրացույցը, որի լուսանկարիչը Sølve Sundsbø-ն է։ Այս տարվա շութը ոգեշնչված է բնական էլեմենտներով՝ հող, ջուր, քամի, կրակ, երկինք, ծաղիկներ, իսկ մարմնավորում են այդ ամենն Իրինա Շեյքը, Թիլդա Սուինթոնը, Եվա Հերցիգովան և այլոք. Եթե կարճ՝ գեղեցիկ է ստացվել՝ https://shorturl.at/5cvUJ

👜 Hermès-ը որոշել է երջանկացնել Birkin-ի ու Kelly-ի մասին երազողներին․ եթե դեռ չեք կարող ձեզ թույլ տալ գնել պայուսակներից որևէ մեկը, փորձեք ներդրում անել դրանց մեջ։ Luxus ընկերությունն առաջին հեջ-ֆոնդն է գործարկել, որն այդ մոդելները պաշտոնապես ներդրումային ակտիվներ է դարձրել, ինչպես ոսկին կամ բաժնետոմսերը։ Ֆոնդի առաջին խմբաքանակը $1 մլն է հավաքել ու ընդամենը 43 օրում 34% եկամուտ ապահովել. այս աժիոտաժի ֆոնին միանգամից երկրորդ ֆոնդն են բացել՝ $2 մլն-ի։ Բիրկինը, կարծես, շուտով իրոք նոր արժույթ է դառնալու` https://shorturl.at/7Puhr

․․․ինչով համալրել կերպարը

🧤 Խոսելով կաշվից, չենք կարող չանդրադառնալ ձեռնոցներին, որոնք ևս այս աշուն-ձմեռվա թրենդներից են։ Տարբերակները շատ են՝ երկար, կարճ, գունավոր, ռետրո և ոչ միայն։ Իրենց ոճն ընդգծել ցանկացողներին խորհուրդ՝ ուշադրություն դարձրեք արմունկից անցնող, երկար opera gloves-երին, իսկ նրանց, ովքեր պարզապես կերպարին վառ ակցենտ են ուզում ավելացնել՝ ընտրեք որևէ գունավոր տարբերակ և մի վախեցեք տարբերվել։

🍮 Իսկ ավարտել կերպարը կօգնի ճիշտ ընտրված գլխարկը, օրինակ՝ կրկին ակտուալ դարձած bucket hat-ը կամ, եթե ավելի հասկանալի՝ պանաման. ձմեռային տարբերակները՝ բուրդ, ֆլիս, մոհեր։ Գունապնակում հիմնականում բնական երանգներ են՝ շագանակագույն, մոխրագույն, բեժ կամ պարզ սև։ Թրենդային գլխարկների այլ տարբերակներ՝ https://tinyurl.com/mt2ftnf9

💆🏻‍♀️ ․․․խնամք ու կոսմետիկա

🍶 Ցրտերի ընկնելուն ու արևի մեղմանալուն պես շատերը վերադառնում են վերջին տարիներին թրենդային դարձած ռետինոլին ու ռետինոիդներին։ Սոցցանցերն ու ռիլերը ողողած կորեական բրենդները բավականին մատչելի և աշխատող տարբերակներ են առաջարկում։ Celimax, Anua, Dr. Althea, AXIS-Y և ոչ միայն․ բրենդներն անթիվ են, ընտրությունը՝ մեծ։ Ամենակարևորը՝ ընտրելիս կարդացեք հակացուցումներն ու օգտագործման պայմանները՝ ռետինոլը պետք է սկսել օգտագործել շաբաթը մեկ անգամից սկսած, ու, իհարկե, չմոռանաք արևապաշտպանի մասին։

🧴Իսկ եթե խուսափում եք ռետինոլից, բայց ոչ պակաս աշխատող տարբերակի կարիք ունեք, ուշադրություն դարձրեք ռետինոիդներին՝ հակատարիքային գլխավոր թրենդին, որը ռետինոլից փափուկ է։ Ինչու են պեպտիդները must-have․ ամրացնում են մաշկը, հարթեցնում մանր կնճիռները, նվազեցնում զգայունությունն ու վերականգնում մաշկի պատնեշը։ Իդեալական են անգամ չոր մաշկի համար, հատկապես՝ ձմռանը։ Երբ սկսել օգտագործել և ինչպես ճիշտ համատեղել՝ https://tinyurl.com/4ap7wjtb

🫦 Ոճային tip-եր

💚 Վերադառնալով դեռ չհեռացած՝ բառացի մի քանի օրից կրկին վերադառնալ խոստացող զեղչերի շրջանին։ Մեր գործընկեր Դալման փոքրիկ ուղեցույց է պատրաստել զեղչային շոփինգի արվեստի մասին։ Արդյոք բոլոր զեղչերն են արժանի խելահեղ վազքի, թե կան դեպքեր, երբ պետք է պարզապես շրջանցել դրանք ու չընկնել «թեժ ու վառվող առաջարկների» թակարդը։ Ոլորտի փորձագետները պատմում են՝ ինչպես դարձնել շոփինգն առավել շահավետ՝ օգտվելով զեղչերի լավագույն հնարավորություններից ու խուսափելով ավելորդ ծախսերից՝ https://dalma.am/hy/blog/37


#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (S1)


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan