🛍️ #ոճաPAN Weekly (3)
📸 Եթե Այնշտայնն իմանար, որ օրերից մի օր Levi’s-ը կորոշի վերաթողարկել իր հայտնի կաշվե բաճոնը, գուցե նա էլ որոշեր բացատրել, թե ինչու են խնձորներն ընկնում․․․ անմիջապես խանութի զամբյուղի մեջ։ Բաճկոնն ամբողջությամբ կաշվից է, յոթ կոճակով ու դիմային գրպաններով։ Օրիգինալ բաճկոնը գիտնականը ձեռք էր բերել ամերիկյան քաղաքացիություն ստանալուց հետո, այժմ այն պահվում է Սան Ֆրանցիսկոյում Levi's-ի շտաբ-բնակարանի արխիվում։ Մի փոքր սպասեք, ու գուցե արդեն առաջիկայում Դալմայի խանութ նոր բաճկոնները ևս հասնեն․ տեսնել մոտիկից՝ https://tinyurl.com/48w9zd8j
Եղիր ոճային՝ Դալմայի հետ
Ինչպես գիտեք՝ նորաձևությունը ցիկլիկ է, և այս սեզոնին արգայլի վերադարձի ժամն էր, բայց ոչ բոլորին հայտնի «դպրոցական ռոմբիկների» տեսքով, որոնք կարող են անցնել մտքներովդ։ Այժմ նախշն ավելի խոշոր է, գրաֆիկական և համարձակ, ու դուրս է գալիս տրիկոտաժի սահմաններից․ այն կարող եք տեսնել վերարկուների, կիսաշրջազգեստների ու անգամ կաշվի վրա։ Կոնտրաստ վառ գույներ, անսպասելի համադրություններ, ասիմետրիա և նախշի «միտումնավոր խաթարված» էֆեկտ․ սրանք արդեն ձեր իմացած «ռոմբիկները» չեն՝ https://tinyurl.com/mvrspwpy
💄 Մեյքափում թրենդի են վառ ակցենտները, որոնք կարող են ամբողջապես փոխել կերպարը։ Գունավոր eyeliner-ներ կամ ստվերաներկեր՝ փիրուզից մինչև մանուշակագույն, տեքստուրաները՝ պերլամուտր, մետալիկ, թեթև շիմեր՝ փայլի համար։ Շրթներկի փոխարեն ընտրեք թեթև գլոսեր, մաշկը՝ բնական, իսկ աչքերը դարձրեք կերպարի արտ օբյեկտ. կարճ ասած՝ ստեղծագործեք՝ https://tinyurl.com/ysp9vuf4
👗 …ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում
🚇 Chanel-ն այս անգամ իր շոուն կազմակերպել է ոչ ավել, ոչ պակաս՝ Նյու Յուրքի մետրոյում։ Métiers d’art ցուցադրությունն անցկացվել է անցումի կայարաններից մեկում։ Չգիտենք՝ որտեղ են այդ ընթացքում թաքցրել մետրոյի անօթևաններին, բայց համաձայնեք՝ յուրօրինակ տարբերակ է, որը ցույց է տալիս բրենդի փոփոխվող մոտեցումը՝ միավորելու բարձր նորաձևությունը քաղաքային մշակույթի և ուրբանիստիկայի հետ՝ https://tinyurl.com/yacyauak
🤔 Առհասարակ, ինդուստրիան շարժվում է դեպի կայունություն և ներառականություն: Հայտնի դիզայներ Մայքլ Քորսը վերջերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ լյուքսի ճարտարապետությունը փոխվում է: Ըստ նրա՝ շեշտն արդեն դրվում է «կրելիության», հասանելիության և բազմազանության վրա՝ փոխարինելով շոուի համար կազմակերպված շոուները՝ https://tinyurl.com/5yewreub
👜 Շագանակագույն զամշե պայուսակով, որն արդեն, կարելի է ասել, դասական զգեստապահարանի մաս է դարձել։ Շագանակագույնը սևի ավելի մեղմ, բայց նույնքան բազմակողմանի այլընտրանք է և հեշտությամբ համադրվում է հատկապես աշնանային գույների՝ կապույտի, կանաչի, բորդո կամ հողային այլ երանգների հետ: Թեև զամշը կարող է նուրբ թվալ, ճիշտ խնամքի դեպքում այն երկար կծառայի՝ պարզապես պաշտպանեք այն ջրակայուն սփրեյների միջոցով, պարբերաբար մաքրեք փոշին միկրոֆիբրային կտորով և պահեք համապատասխան կտորե տոպրակների մեջ՝ https://tinyurl.com/55vjfanr
💼 Պայուսակների մեկ այլ տարբերակ էլ առաջարկենք․ այսպես կոչված Slouchy bags՝ փափուկ պայուսակներ։ Դիզայներները նախապատվությունը տալիս են հարմար ֆորմաներին, որոնք միաժամանակ ժամանակակից են և նոստալգիկ։ Gucci-ից՝ Chloé, այդ մոդելները հիշեցնում են բոհեմական ոճը՝ փոխարինելով հստակ գծերը սահուն, պարուրող սիլուետներով: Մասսմարկետը, իհարկե, այդ ամենից անմասն չի մնում՝ շտապելով բավականին որակյալ տարբերակներ առաջարկել, այնպես որ փնտրեք Zara-ում և հարակից խանութներում՝ https://tinyurl.com/29z3ha3z
🤖 ...տղամարդկանց տեխնիկայի բաժին
💻 Տեխնիկայի ոլորտում մի շարք ռելիզներ են սպասվում, բայց ասում են՝ 2026-ին էլեկտրոնիկան կարող է զգալի թանկանալ։ Վերլուծաբանները մոտ 25–35% գների բարձրացում են կանխատեսում, հատկապես բյուջետային սմարթֆոնների և SSD կրիչների շուկաներում։ Այնպես որ, եթե նախատեսում էիք ինչ-որ գաջեթներ թարմացնել, գուցե շտապելու ժամանակն է՝ https://tinyurl.com/2mw5bcf4
🫁 Իսկ մինչ այդ, վերջին շրջանում հատկապես մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրից ելնելով տանն անհրաժեշտ է ունենալ օդը մաքրող / խոնավեցնող սարքեր։ Ի դեպ, մի շարք քաղաքներում նույն խնդրի ֆոնին այդ սարքերի պահանջարկն աճել է ընդհուպ մինչև 35%։ Երևանյան թվերի ստատիստիկա, ցավոք, չունենք, բայց մեր ԽԾԲ-ների շրջանում հարցումները ևս ապացուցում են՝ շատերն են սկսել մտածել այդ ուղղությամբ կամ արդեն իսկ գործուն քայլեր ձեռնարկել։ Իսկ եթե դուք դեռ չեք արել, բայց ուզում եք՝ առջևում ամանորյա զեղչերի սեզոնն է՝ ձեր իսկ առողջության համար նման ներդրում անելու լավագույն ժամանակը․ տարբերակներ կարող եք փնտրել նաև Զիգզագում՝ https://tinyurl.com/4u22u964
Իսկ մեր սրտի գործընկերը հիշեցնում է, որ Դալմայում հայտարարված խաղարկությանը հաշված օրեր են մնացել: Եթե ինչ-ինչ պատճառներով դեռ չեք մասնակցել՝ շտապեք։ Մինչև դեկտեմբերի 15-ը պարզապես պետք է Դալմայի ինֆոկետ ներկայացնել մոլում արված հանրագումարային 50,000 դրամի և ավելի գնումների ՀԴՄ-ն, ու գուցե հենց դուք դառնաք 17 մլն դրամ արժողությամբ HONGQI էլ․մեքենայի կամ 1000 նվերներից մեկի հաղթողը: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 17-ին, իսկ մինչ այդ ընթացիկ անակնկալներ են սպասվում․ մանրամասներին հետևեք առևտրի կենտրոնի էփփում՝ https://dalma.am/en/mobile-app
#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N2)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan