#ոճաPAN
December 16

🛍️  #ոճաPAN Weekly (4)

🎄 Առջևում շատերի կողմից սիրված, մյուսների՝ ողջ մնալու Ամանորն է։ Եվ մինչ ոմանք տոնին մնացած օրերն են հաշվում ու կակաոյով ամանորյա ֆիլմերի տակ տոնածառ դնում, մյուսները երազներին արդեն բլինչիկ ու տոլմա են փաթաթում և մտածում՝ երբ է այս անվերջ կերուխումն ու սուրճ դնոցին ավարտվելու, որ վերջապես հանգստանան։ Վերջիններս, հավանաբար, մի փոքր նաև տխրել են, որ գալիք հանգստյան օրերը նախորդից ավելի երկար են տևելու [շնորհակալություն շաբաթ-կիրակիին]: Այնուամենայնիվ, ինչպես նրանց, այնպես էլ բոլոր մնացածին մի քանի ընդհանուր հարց է միավորում՝ ինչ հագնել [ուտելը թողնում ենք ձեր ճաշակին] Ամանորի գիշերն ու ինչ նվիրել մտերիմներին, նաև ինչու ոչ՝ սանտաների «թոռնիկներին»։ Հենց այս հարցերում էլ #ոճաPAN-ն այս անգամ կփորձի օգնել ու հուշել՝ ազատելով ոմանց բարդ ընտրության մասին մտորումներից։


Եղիր ոճային՝ Դալմայի հետ


🎁 Ինչ նվիրել մտերիմներին

💕 Սիրելիին. Եկեք անկեղծ լինենք՝ սիրելիների համար կարևորն էմոցիան է ու «ինձ իրոք ճանաչում են միտքը»։ Այնպես որ, եթե լավ եք ճանաչում, ապա, հավանաբար, մեր խորհրդի կարիքը չեք ունենա։ Իսկ եթե նոր եք սկսում միմյանց ճանաչել, ապա կանանց կարող է ուրախացնել նիշային պարֆյումը, կոսմետիկան, ժամացույցը, սպայի կամ մերսման քարտը, նոր պայուսակը, ինչ-որ զարդ կամ գիրք։ Տղամարդուն կարելի է նվիրել, կրկին՝ պարֆյում, գոտի, դրամապանակ, ճարմանդներ կամ փողկապ [եթե կոստյումներ է կրում], մեքենայի համար որևէ աքսեսուար կամ հետաքրքիր ժամանցի նվեր քարտ [թեստ դրայվի, պարապլաներիզմի, ինչու ոչ՝ մերսման]։ Կարևորը՝ հաշվի առեք նախասիրություններն ու ճաշակը, և մի մոռացեք ուշադրություն դարձնել փաթեթավորմանը։ Իսկ եթե այսքանից հետո էլ չեք կողմնորոշվում, ապա պարզապես առևտրի կենտրոնի նվեր քարտ նվիրեք՝ իրենք ավելի լավ կկողմնորոշվեն և հաստատ իրենց սրտով մի բան կգնեն։

👼 Երեխաներին․ Ամանորին փոքրիկների համար գլխավորն է ուրախության, խաղի ու կախարդանքի զգացողությունը, այնպես որ խորհուրդ չենք տալիս հագուստ նվիրել, եթե, իհարկե, ձեր փոքրիկ արքայադուստրն ինքը չի խնդրել փերիի հանդերձանքի կամ իր կերպարին պակասող թագի մասին։ LEGO-ներ, զարգացնող խաղեր, փազլներ, տիկնիկներ, գիտական ու փորձարարական հավաքածուներ, կոնսոլի համար կամ սեղանի խաղեր։ Մի խոսքով, պարզապես գնացեք Mankan կամ Reyma և ասեք երեխայի տարիքն ու բյուջեն․ վստահաբար առանց նվերի խանութից դուրս չեք գա։

🎅 Սանտան secret է լինում

Աշխատավայրերում Ամանորին ընդառաջ սիրելի խաղերից է արդեն շատերին հայտնի Secret Santa-ն։ Հավանաբար, արդեն գիտեք՝ ով է լինելու ձեր «թոռնիկը»։ Ու եթե դեռ չեք կողմնորոշվում/ դժվարանում եք նվերներ ընտրել, մի քանի տարբերակ առաջարկենք։ Առջևում նոր տարի է, այնպես որ աշխատանքային նոր տետրը ոչ ոքի համար ավելորդ չի լինի։ Ինչպես նաև համերգի կամ որևէ ներկայացման տոմսը (թատրոն, բալետ, կինո)։ Փոքրիկ գլուխկոտրուկներ կամ կրկին՝ սեղանի խաղեր [եթե, իհարկե, գիտեք՝ ինչ ոլորտներով է հետաքրքրվում]։ Վերջիվերջո՝ խմիչք, քաղցրեղենի/ թեյերի հավաքածու, կամ ինչու ոչ՝ կրեատիվ ու ոճային գուլպաներ` https://shorturl.at/XQeun

👗 Ինչով դիմավորել Ամանորը

Ինչպես շատերը գուցե ասեն՝ կարևորը նոր հագուստով։ Նախապես ներողություն ենք խնդրում մեր արական սեռի ընթերցողներից, բայց հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ ավելի երկար մտածում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները [այստեղ ևս մեկ անգամ ներողություն ենք խնդրում, քանի որ մենք չենք հորինել այդ բաշխումը], խորհուրդները հիմանականում կանանց համար են։ Եվ այսպես, տարբերակները շատ են՝ կոմֆորտ շիկ, тихая роскошь ու glam շիկ։

💃 Կախված նրանից՝ որտեղ եք դիմավորում Ամանորը, դա կարող է լինել սատինե կամ մետաքսե զգեստ, տրիկոտաժից կոստյում ակցենտային զարդերով, մշտապես շահեկան սև զգեստ հետաքրքիր ձևվածքով, մինի՝ փայլերով, կորսետ, ասիմետրիա, կիսաթափանցիկ կտորներ, մոնոխրոմ կերպարներ։ Գունային գամման՝ կաթնայինից մինչև զմրուխտ ու մուգ շոկոլադ․ կարող եք ընտրել նաև արծաթագույնը, բայց մատե փայլով։ Կարևորը՝ խուսափեք չափազանց «ամանորյա» փայլերից և ծանր՝ «լավագույնը՝ միանգամից» կերպարներից` https://shorturl.at/9jpBR

💚 Խորհուրդ՝ Դալմայից

Այնուամենայնիվ, եթե նվեր քարտի հույսին մնալ չեք ուզում, բայց նվերի հարցում էլ շարունակում եք չկողմնորոշվել, Դալման մեկ այլ առաջարկ ունի՝ Dalma Gift Box-երը։ Դրանցում հավաքված են մեծ ու փոքր նվերներ մոլի ամենատարբեր խանութներից։ Բոլոր տուփերում մեկ հիմնական նվեր կա (օրինակ` մարմնի խնամք), և տասն այլ նվերներ՝ ամանորյա թեյից ու տոնածառի խաղալիքից մինչև անվճար կայանման կուպոններ, խանութների զեղչի քարտեր ու Cinema Star-ի տոմսեր։ Այնպես որ, ձեզ մնում է միայն մոտենալ Դալմայի փաթեթավորման կետե ու հաշված րոպեների մի տուփ հաճելի էմոցիաները պատրաստ կլինեն։ Մանրամասները հարցրեք առևտրի կենտրոնում՝ https://dalma.am/en/mobile-app


#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N3)


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan