🛍️ #ոճաPAN Weekly (5)
📰 Սերիալներով հետաքրքրված ֆեյշն ոլորտի սիրահարներից շատերը, կարծում ենք՝ արդեն հասցրել են առնվազն սկսել դիտել Emily in Paris-ի հինգերորդ սեզոնը, որն օրերս է թողարկվել։ Հայ հանդիսատեսին հատկապես կհետաքրքրի այն փաստը, որ սերիալի գլխավոր հերոսներին կարելի է տեսնել 1964-ին լիբանանահայ Եփրեմ Չակարդեմյանի կողմից հիմնադրված YEPREM բրենդի զարդերով։ Դրանք հանդիպում են մի քանի էպիզոդում, ինչպես նաև Emily in Paris Fashion Guide-ի շապիկին։ Ի դեպ, չմտածեք, թե հասանելի հաճույք է՝ զարդերն ընդհուպ մինչև տասնյակ հազարավոր դոլարներ արժեն։ Բացի Էմիլի & Co.-ից դրանք կրում են Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնի, Փինքը, Օլիվիա Պալերմոն, Սոֆիա Վերգարան և այլք` https://tinyurl.com/yc5zz6ke
Եղիր ոճային՝ Դալմայի հետ
👠 Ամենավիրուսային ամանորյա կոշիկները ֆրանսիական ABRA բրենդի մորթյա պոմպոնով «լոդըչկաներն» են․ ի դեպ, ցանկության դեպքում կարելի է պարզապես նմանատիպ մի պոմպոն գնել և ինքնուրույն նման բան ստանալ։ Ինչպես կասեին մեր հարևանները՝ дешево и сердито։ Իսկ այս ոճի կոշիկներ կարող եք փնտրել, օրինակ, Charles & Keith-ում՝ https://tinyurl.com/2cnuyncy
⚪ Pantone-ը ներկայացրել է 2026-ի գույնը՝ 11-4201 Cloud Dancer: Սա փղոսկրի գույնին մոտ փափուկ, սպիտակի «թեթև» երանգ է, որը խաղաղություն, պարզություն, թարմություն ու մինիմալիզմ է խորհրդանշում։ Cloud Dancer-ը չի վերաբերում միայն էսթետիկային ու դիզայնին․ գույնն արտացոլում է այն վիճակը, որում հասարակությունը ներկայումս գտնվում է։ Սա, ի դեպ, սպիտակի երանգը որպես տարվա գույն ընտրելու առաջին դեպքն է՝ https://tinyurl.com/4wfwnryt
👗 …ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում
📹 Jacquemus-ը նոր քամփեյնում ներկայացրել է ամանորյա սիրելիների շարքին դասվող «Տանը մենակ» ֆիլմի իր տարբերակը։ Ասես երեխաները մտել են ծնողների զգեստապահարան, երբ վերջիններս տանը չեն։ Զվարճալի է և բրենդին բնորոշ՝ Jacquemus-ը կրկին ապացուցում է, որ նման գաղափարների մեջ լավագույններից է՝ https://tinyurl.com/35tubrsj
💃 Zara-ն մի շարք երկրներում իր հավելվածում հագուստը վիրտուալ փորձելու հնարավորություն է ավելացրել։ Ամեն ինչ շատ պարզ է՝ ներբեռնում եք ձեր սելֆին, բոյեբոյ լուսանկարը [որ մարմնի կառուցվածքը տեսանելի լինի], և վուալյա՝ ձեր պատրաստի «ավատարով» կարող եք փորձել ցանկացած իր։ ԱԲ շատ հավես ֆունկցիա է, բայց քանի որ ամենուրեք չի գործում, ընկերությունն այդ մասին դեռ շատ չի բարձրաձայնում՝ https://tinyurl.com/43j5mydz
📿 Կրկին թոփում են կախազարդերն ու վզնոցները, հատկապես՝ gemstone pendant necklaces-ները, որոնք Բելլա Հադիդը կրում էր նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Նմանատիպ տարբերակներ գուցե գտնեք Accessorize խանութում՝ https://tinyurl.com/u8sk3uwv
🤖 ․․․տղամարդկանց տեխնիկայի բաժին
⌚ Anicorn բրենդը PlayStation-ի 30-ամյակի առթիվ PS1-ի ոճով երկու ժամացույց է ներկայացրել․ թանկանոց PlayStation Limited Edition Mechanical Watch-ն արտադրվել է շատ սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 300 հատ։ Հարուստ օլդաֆագերի համար լիմիտավորված նորույթն առաջին Sony կոնսոլի ոճով է պատրաստված՝ կապիչով, զարդարված է գեյմփադի կոճակների նախշով: Պատյանը 316L չժանգոտվող պողպատից է և շափյուղա ապակուց։ Վաճառքն արդեն սկսվել է, արժեքը՝ $780՝ https://tinyurl.com/ycxxnmn2
💨 Ճապոնական Benelic-ն ու Lucasfilm-ը Դարթ Վեյդերի կիսանդրու տեսքով օդը թարմացնող սարք են թողարկել։ 23 սմ հասակով սիթհերի լորդը խորը շնչում է ու դիմակի միջից գոլորշի փչում, ջրի երկու բակն էլ թաքցված են թիկնոցի տակ՝ https://tinyurl.com/3uh5vevr
Իսկ մինչ այդ Ամանորին մնում են հաշված օրեր, ու եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ նվիրել սիրելիներին և մտերիմներին, պարզապես գնացեք Դալմա։ Տոնական զեղչերը, ի դեպ, արդեն մեկնարկել են, այնպես որ նվերներ ընտրելու ճիշտ ժամանակն է, հատկապես, որ մոլն արդեն աշխատում է մինչև 23:00-ն։ Իսկ մինչև առևտրի կենտրոն այցելելը, տեսնել, թե որ խանութներում ինչ զեղչեր ու հատուկ առաջարկներ են գործում կարող եք՝ ներբեռնելով Դալմայի հավելվածը։ Դե, տասնյակ նվերներով Dalma Gift Box-երն ու մոլի նվեր քարտերն էլ, համաձայնեք, ամենահարմար տարբերակներից են, երբ մոլում երկար դեգերելուց հետո միևնույն է՝ չեք կողմոնորոշվում ընտրության հարցում` https://dalma.am/en/mobile-app
#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N4)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan