#ոճաPAN
December 30, 2025

🛍️  #ոճաPAN Weekly (6)

🎬 Բրիժիտ Բարդոն ավելին էր, քան դերասանուհի․ նա թելադրում էր ոճ, որը մի ամբողջ դարաշրջան ընդգրկեց։ 50–60-ականներին Բարդոն փոխեց կանացիության մասին պատկերացումները՝ ոչ իդեալական սանրվածք, բաց ուսեր, «բալետկաներ», «վիշի» վանդակ ու այն հայտնի effortless chic-ը («առօրյա շքեղություն»), որը հետագայում տասնամյակներով էին կրկնօրինակում։ Նա Ռոժե Վադիմի մուսան էր, որը բացահայտեց Բրիժիտին «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում, ոգեշնչում էր Ժան-Լյուկ Գոդարին, Vogue-ի լուսանկարիչներին և ֆրանսիական նորաձևության դիզայներներին՝ սկսած Քրիստիան Դիորից ու Պիեռ Բալմենից։ Բարդոյի շնորհիվ լողազգեստներն ու բնական սեքսուալությունը դադարեցին լինել մարտահրավեր ու դարձան նոր նորմալը։ Ի տարբերություն շատերի, նա կատեգորիկ դեմ էր պլաստիկ միջամտություններին, երբեք չէր թաքցնում իր տարիքն ու ծերանալու վախը համարում էր հասարակության կողմից փաթաթված։ Նա մահացավ 2025-ի ավարտին՝ դեկտեմբերի 28-ին, 91 տարեկանում, իր հետ տանելով այդ թվում նորաձևության մի ամբողջ դարաշրջան․ տարեվերջին առաջարկում ենք վերհիշել ֆրանսիական մուսայի երիտասարդ տարիները՝ https://tinyurl.com/2v3p6fxr


Եղիր ոճային՝ Դալմայի հետ


🤌🏻 ․․․ լինել trendի

👖 Դենիմի թրենդներից մեկը, որ հաստատ կտեսնենք գալիք սեզոնին, «սիգարետ» ջինսերն են՝ Dior-ի ցուցադրությանն արդեն ցուցադրվել են։ 80-ականներից եկած այս մոդելը բավականին ունիվերսալ է, տարբերվում է նեղ սիլուետով և ուղիղ ձևվածքով։ Նմանատիպ ջինսեր նախընտրում էին կրել Սինդի Քրոուֆորդը, արքարադուստր Դիանան ու Քերոլին Բասեթը։ Կարելի է համադրել ինչպես կրունկով կոշիկների, այնպես էլ լոֆերների հետ։ Ի դեպ, հարմար կտեղավորվեն նաև լայն երկարաճիտ սապոգների մեջ՝ https://tinyurl.com/y6zzmuhe

🫠 Սեզոնի արդեն հայտնի միկրոթրենդներից է վերնահագուստի բարձրացրած օձիգը։ Այն կերպարին խստություն է հաղորդում, բայցև պրակտիկ է, եթե խոսենք սառը եղանակի մասին։ Իսկ օրինակ վերցնել կարելի է Վիկտորիա Բեքհեմից, որը դրա հետ մեկտեղ նաև մեկ այլ թրենդ է համադրել՝ Olsen tuck-ը, այն է՝ հագուստի տակ թողնել մազերը։ Վերջինս տարիներ շարունակ օգտագործում էին Օլսեն քույրերը, և այսօր հենց նրանց անունով էլ այդ թրենդը կոչվում է՝ https://tinyurl.com/2uycss86

👗 … ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում

🧥 Maison Margiela-ն միշուրայից մուշտակ է ներկայացրել, ավելի շատ որպես արտ օբյեկտ՝ զարդարելով դրանով իր փարիզյան գրասենյակը։ Իրականում սա 2007-ի աշուն/ձմեռ հավաքածուից մուշտակի կրկնությունն է։ Իրն ունիկալ է և կուլտային, Ամանորին ընդառաջ հատկապես շատ ակտուալ՝ https://tinyurl.com/4yvn9zrc

🖼️ Միլանի խոշորագույն ցուցասրահներից մեկում՝ Pinacoteca di Brera-ում բացվել է Giorgio Armani-ի ավելի քան 120 արխիվային աշխատանքով ցուցահանդեսը։ Նմուշները ցուցադրում են բրենդի հինգ տասնամյակի աշխատանքը։ Արդյունքում նորաձևության և արվեստի միքս է ստացվել, որտեղ լուքերից յուրաքանչյուրը համալրում է ցուցասրահի ցուցանմուշները։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2026-ի մայիսի 3-ը, այնպես որ եթե հանկարծ Միլանում լինեք՝ այցելեք՝ https://tinyurl.com/2ac2n5cx

․․․ ինչով համալրել կերպարը

📿 Որոշեցինք վերհիշել Chanel-ի «կոնֆետային» դարաշրջանը։ Կարլ Լագերֆելդի՝ 2014-ին ստեղծած աշնանային հավաքածուն այնքան կուլտային էր, որ մինչև հիմա սոցցանցերում հիշատակվում է՝ կոնֆետների տեսքով զարդերն ու կլատչերն իրոք ուտելի են թվում։ Հավաքածուի ցուցադրության համար Grand Palais-ը սուպերմարկետի էին վերածել, որտեղ մոդելները շրջում էին բրենդավորված ապրանքներով շարքերի արանքում։ Ի դեպ, նման աքսեսուարների արժեքի մասին․ որոշ ժամանակ անց հավաքածուի վզնոցը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է $6800-ով՝ https://tinyurl.com/2ffncy99


👔 Փողկապն արդեն ակտուալ չէ անգամ ամենախիստ կերպարներում, որովհետև կա իր, որը կարող է հեշտությամբ փոխարինել այն՝ գլխաշորը։ Այն ցանկացած կերպարին նկատելի ակցենտ և միաժամանակ տրամադրություն կավելացնի։ Փողկապի պես ֆորմալ չէ, թույլ է տալիս գույն ավելացնել, որոշ դեպքերում նաև՝ ծավալ (եթե գլխաշորը մեծ չափսի է)՝ https://tinyurl.com/3prytjx4

🤖 ․․․ տղամարդկանց տեխնիկայի բաժին

📱 Ըստ որոշ շշուկների՝ արդեն հաջորդ աշնանը Apple-ը կարող է լիովին նոր՝ ծալվող սմարթֆոն թողարկել, ընկերության պատմության մեջ առաջինը։ Օրերս համացանցում որակյալ [իհարկե ոչ պաշտոնական] ռենդերներ են հայտնվել, որոնք հրապարակել է լրագրող և ինսայդեր Ջոն Փրոսերը․ ի դեպ, Apple-ն արդեն մի քանի անգամ փորձել է նրան դատի տալ բավականին խոշոր արտահոսքերի համար․ տեսնել ռենդերները՝ https://tinyurl.com/5n87e2s3

⌚️ Smartlet ստարտափն անսովոր ապարանջան է ցուցադրել, որի միջոցով կարելի է միանգամից երկու ժամացույց կրել [կամ ժամացույց ու ֆիտնես թրեքեր]։ Հավանաբար, սա նրանց համար է, ովքեր ստիպված են աքսեսուարները երկու ձեռքին կրել։ Ապարանջանը համատեղելի է, օրինակ, Apple, Samsung ու Garmin, ինչպես նաև դասական ժամացույցների հետ, որոնց ժապավենի ամրացման լայնությունը 18–24 մմ է։ Բայց մի նյուանս կա՝ արժեքը 349 եվրո է՝ https://tinyurl.com/9uh7n574

💚 Ամանորին ընդառաջ

📖 Ի՞նչ կարդալ առաջիկայում սպասվող հանգստյան օրերին․ իհարկե Dalma Magazine-ի ձմեռային համարը~ Այս օրերին առևտրի համար մոլ այցելելիս չմոռանաք վերցնել ձեր անվճար օրինակը՝ բացահայտելու ձմռան թրենդներն ու անտիթրենդները։ Ամսագրից նաև կիմանաք՝ ուր ճամփորդել ցուրտ եղանակին, ինչպես նաև բոլորիս մանկության ամենահայտնի՝ Coca-Cola բրենդի պատմությունը։ Ընկերության հետ համատեղ ստեղծված տոնական սթիքերներն էլ՝ որպես բոնուս։ Ի դեպ, թողարկումը կհետաքրքրի նաև ձեր երեխաներին՝ ինտերակտիվ էջեր կան: Իսկ եթե վերջին պահին դեռ շարունակում եք նվերներ փնտրել սիրելիների համար՝ կրկին հիշեցնենք Dalma Gift Box-ի ու նվեր քարտերի մասին, որոնք ընտրելիս հաստատ չեք սխալվի։ Դալմայի բոլոր նորությունները՝ էփփում՝ https://dalma.am/en/mobile-app


#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N5)


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan