#ոճաPAN
Yesterday

🛍️  #ոճաPAN Weekly (7)

🌟 Մինչ շատերը գլուխ են կոտրում ու մտածում՝ ինչպես արագորեն ազատվել Ամանորին ագահորեն ձեռք բերված ավելորդ 1-2 կգ-ից ու մտնել հին ջինսերի մեջ, հոլիվուդյան աստղերն այդ մասին նախապես մտածելով, հավանաբար, տոնական սեղանների շուրջ իրենց զուսպ են պահել, չէ որ առաջին խոշոր կինոմրցանակաբաշխությունը՝ «Ոսկե գլոբուսը» սարերի հետևում չէր։ Երկուշաբթի առավոտից բոլորը քննարկում են ոչ միայն ով ինչ մրցանակ ստացավ ու ինչու Լեոն հերթական արձանիկը չստացավ, այլև՝ ով ինչով էր եկել և ում կերպարն էր ամենա[Չ]ստացվածը [սփոյլեր՝ Ջեյ Լոյի անհաջող կերպարի շուրջ մեմերը երկար չեն սպասեցնի]։ Այս Գլոբուսից կհիշվեն, թերևս, Ջենիֆեր Լոուրենսի տպավորիչ մերկ զգեստը Givenchy-ից, Թիմոթի Շալամեի՝ թիմբերլենդների ու թավիշի անհաջող մետչը, Սելենա Գոմեսի տպավորիչ քաստոմային Chanel-ը, Էմիլի Բլանտի ճերմակ Louis Vuitton-ը, Քեյթ Հադսոնի փայլող Armani Prive-ը, և, իհարկե, սևի մեծ չափաբաժինը․ տեսնել ամենաուշագրավ կերպարները կարող եք Vogue-ի անդրադարձում՝ https://tinyurl.com/chv2x8ce


Եղիր ոճային՝ Դալմայի հետ


🤌🏻 ․․․ լինել trendի

👖 Տարին սկսենք կարևորից՝ ո՞ր թրենդներն են հատկապես ակտուալ լինելու 2026-ին։ 2000-ականների էսթետիկան կրկին վերադառնում է, այս անգամ՝ ցածր գոտկատեղի տեսքով։ Այս թրենդն ընդգծում է կոնքերն ու կերպարին ազատություն հաղորդում։ Իդեալական ընտրություն է խիզախ և հանգիստ լուքերի համար։ Ի դեպ, ջինսերից բացի թրենդը կիրառելի է նաև կիսաշրջազգեստների պարագայում՝ https://tinyurl.com/mr3s4bfa

🧥 Քանի ձմեռը չի վերջացել, խոսենք նաև սվիտերների թրենդներից։ Բաց ուսեր, ֆլիսից անորակներ, պրինտներ, զիփով տրիկոտաժ․ այս ամենը և ոչ միայն կարող եք վստահաբար կրել՝ ձմռան մնացած սառն օրերին տաքանալու համար՝ https://tinyurl.com/3wsu82t9

👗 … ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում

👜 «Պայուսակների ստեղծման ամենագեղեցիկ գործընթացը» անվանակարգ եթե լիներ, ապա Dior-ը, հավանաբար, կհաղթեր։ Բրենդը ցուցադրել է՝ ինչպես է ստեղծվում երեքնուկով իր հայտնի Lady Dior մոդելը։ Սիմվոլիզմը միանգամից զգացվում է՝ Քրիստիան Դիորը հավատում էր թալիսմաններին, իսկ չորս թերթիկով երեքնուկը հաջողության ու երջանկության նշան է։ Բացի այդ, այն հղում է անում ընկերության կրեատիվ տնօրեն, դիզայներ Ջոնատան Անդերսոնի իռլանդական ժառանգությանը․ այսպիսով բրենդը միավորում է անցյալն ու ներկան՝ https://tinyurl.com/2xna82uc

⚛️ Louis Vuitton-ի այքոնիք մոնոգրամը 130 տարեկան է։ Այդ կապակցությամբ ֆրանսիական տունը հատուկ բացօթյա ցուցադրություն է կազմակերպել իր նյույորքյան SoHo խանութում։ Դրա շրջանակում բրենդը հնարավորություն է տալիս ինտերակտիվ յուրօրինակ ինստալյացիաների միջոցով ուսումնասիրելու Louis Vuitton-ի ամենասիրված սիլուետների, այդ թվում՝ Speedy-ի, Neverfull-ի և Alma-ի մոտիվները՝ https://tinyurl.com/bd8mkjtd

․․․ ինչով համալրել կերպարը

👞 Տանկետկաներով, որոնք վերադառնում են ոչ թե պարզապես «քամբեքի» տեսքով, այլ լիարժեք թրենդի։ Ինչո՞ւ հիմա․ մինիմալիզմի և տափակ կոշիկների մի քանի տարիներից հետո նորաձևությունը կրկին կանացիություն + կոմֆորտ տանդեմի է ձգտում, ինչի համար տանկետկաներն իդեալական են՝ թե հարմար են, թե գեղեցիկ։ Մոռացեք 2010-ականներին ակտուալ ծանր մոդելների մասին․ հիմա մոդայիկ են «սկուլպտուրային» տարբերակները, մինիմալիստիկ և մոնոխրոմ, ինչպես նաև՝ փակ քթով: Հետաքրքիր և տարբերվող տարբերակներ, ի դեպ, կարող եք փնտրել Charles & Keith-ում` https://tinyurl.com/4np8jxr4

💃 Մյուսը բախրոման է, նույն ինքը՝ ծոպեր․ և խոսքն ամեն ինչի մասին է՝ պայուսակներից մինչև հագուստի դետալներ։ Գարուն/ աշուն ’26-ի ամենաքննարկված տենդենցներից է, որով կարող են զարդարված լինել անգամ զգեստները, ժակետներն ու կիսաշրջազգեստները։ Այն հագուստին շարժում և դինամիկա է ավելացնում՝ լուքերը դարձնելով առավել ռիթմիկ և վիզուալ հետաքրքիր։ «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգին, ի դեպ, այն ևս ակտիվ նկատվել է՝ https://tinyurl.com/4dh9z9u4

🤖 ․․․ տղամարդկանց տեխնիկայի բաժին

🧱 50 տարվա մեջ LEGO-ի ամենախոշոր ռևոլյուցիան է եղել՝ ընկերությունը ցուցադրել է իր Smart Brick-ը՝ չիպով կուբիկը, որը խաղին արձագանքում է ձայնով և լույսով։ Գլխավորը՝ ոչ մի սմարթֆոն և հավելված, ամենն ինքնուրույն է աշխատում։ Տեխնոլոգիան հասանելի կլինի արդեն մարտին՝ Star Wars-ի հավաքածուներում՝ https://youtu.be/tmD7etDPmo0

🔋 Հնարավորինս փոքր փաուերբանկ փնտրո՞ւմ էիք։ Մենք գտել ենք՝ CES 2026-ին Baseus ընկերությունը ցուցադրել է իր «ուլտրա մինի-փաուերբանկը»՝ PicoGo AC22, որն AirPods-ի քեյսից մի փոքր է մեծ։ Քաշը փոքր չէ ի դեպ՝ 172 գրամ, քանի որ ներսում 10,000 միլիամպեր հզորությամբ մարտկոց է աշխատում։ Միաժամանակ կարող է Type-C-ով երկու սարք լիցքավորել, արժեքը՝ $59` https://tinyurl.com/248ztw7p

💚 Թեմատիկ ինչ կարդալ

Եթե համարում եք՝ մեր այս թողարկումը քիչ էր, և ուզում եք ծանոթանալ այլ թրենդնդերին, ինչպես նաև իմանալ՝ ինչով փոխարինել Լաբուբուները, լատեքսից լեգինսները, փքված նեղ բաճկոնները, բազային UGG-երը, ջինսե կիսաշրջազգեստներն ու ոչ միայն, առաջարկում ենք կարդալ Դալմայի նոր բլոգը, որտեղ ձմեռային 7 անտիթրենդ/թրենդ է հավաքված՝ https://dalma.am/hy/blog/53

Եվ ընդհանուր առմամբ մի մոռացեք նաև մեկնարկած ձմեռային զեղչերի խելահեղ սեզոնի մասին, որը շարունակվում է․ ի դեպ, ծանոթի կարգով ասենք՝ Դալմայում զեղչերն արդեն ավելացել են, ու մինչ դուք դանդաղորեն շտապում եք, խանութները դատարկվում են, չափսերն էլ՝ վերջանում, այնպես որ՝ արագացրեք~


#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N6)


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan