#ոճաPAN
Today

🛍️  #ոճաPAN Weekly (8)

💭 2026-ը՝ նոր 2016․ կարծում ենք՝ վերջին օրերին մեծամասնության ֆիդերում բոլոր հնարավոր տարբերակներով նոստալգիայի մեծ տեղատարափ է տիրում։ Վիրուսային թրենդի տարածմամբ բոլորը հիշում են ու իրենց պարտքն են համարում ցուցադրել, թե ինչ տեսք ունեին և ինչով էին զբաղված տասը տարի առաջ՝ 2016-ին։ Նորաձևությունը ևս հետ չի մնում, և ակտիվորեն վերադարձնում է 2016-ի թրենդները՝ սկսած կարճ բոմբերներից և վերջացրած այդ թվերին շատերի կողմից սիրելի չոկերներով։ Google-ի զեկույցը մատնանշում է՝ բոմբերների որոնումները վերջին շրջանում աճել են 297%-ով։ Նորաձևության հայտնի տներն էլ այդ ամենն ապացուցում են՝ բոմբերներ կարելի էր տեսնել Saint Laurent-ի, Khaite-ի և Prada-ի հավաքածուներում։ Չոկերները ևս վերադառնում են՝ շնորհիվ գոթական մշակույթի թրենդի։ Այդ մշակույթի տարրեր կարելի է հանդիպել նաև պայուսակների տեսքով՝ սկսած Chloé-ի Paddington-ից և վերջացրած Balenciaga-ի Le City-ով։ Լուսանկարում պատկերված Ռիհաննան, ինչպես միշտ, թրենդների իր ուրույն ադապտացիան ունի․ անգամ եթե նրա հագածը ձեզ կարող է անճաշակ թվալ, մի մոռացեք, որ ճաշակին ընկեր չկա։ Այս անգամ երգչուհին որոշել է համադրել կարճ բոմբերն արդեն մի քանի սեզոն դիրքերը չզիջող slip dress-ի հետ։


Եղիր ոճային՝ Դալմայի հետ


🤌🏻 ․․․ լինել trendի

🧥 Շարունակելով Ռիռիի կերպարի քննարկումը․ այո, բոմբերներն իրոք ակտուալ են, այդ թվում՝ sleep զգեստների հետ համադրված։ Զգեստներից զատ, դրանք կարելի է կրել նաև լայն շալվարների, միդի կիսաշրջազգեստների, մինիի և կոպիտ կոշիկների հետ։ Առավել նախընտրելի են բոմբերների կարճ տարբերակները [թեև երկարները նույնպես դուրս չեն մնացել թրենդից], նեյտրալ գույների մեջ (խակի, շոկոլադե, բեժ, հողային), ստրուկտուրային կտորից (սատինե, նեյլոն, կաշի) և մինիմալիստիկ դետալներով (առանց ավելորդ գրվածքների ու լոգոների) https://tinyurl.com/mr3s4bfa

🟠 Դրսի ձյան ֆոնին շատերի կողմից արդեն երազանքի աղբյուր դարձած գարնանը հատկապես ակտուալ է լինելու նարնջագույնը։ Բրենդներն արդեն իսկ սկսել են ներառել այն իրենց հավաքածուներում․ ասում են՝ սեզոնի գլխավոր գույներից է լինելու։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք երկնագույնի հետ համադրություններին՝ շատ «թարմ» է նայվում՝ https://tinyurl.com/34dupdmw

👗 … ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում

😪 Նորաձևության աշխարհը որբացավ․ մահացել է 93-ամյա Վալենտինո Գարավանին՝ մարդ, ով էլեգանտությունը դրաձրեց հավերժ։ Նրա անունը բարձր նորաձևության հոմանիշ էր, լեգենդար Valentino red-ը՝ անթերի ճաշակի և կանացիության խորհրդանիշ, իսկ ստեղծած զգեստները՝ սիրո խոստովանություն։ Valentino-ն ոչ միայն Նորաձևության տուն է, այլև մշակութային ժառանգություն՝ վեր ժամանակներից. Գարավանիի հարուստ կենսագրությունից կարևորը՝ https://tinyurl.com/m94kjerb

👜 Dior-ն իր թոութ-պայուսակների նոր քամփեյնի համար հետաքրքիր քայլ է արել՝ ֆոտոշութ է կազմակերպել, որին մասնակցել է նաև Ֆրանսուազա Սագանի որդին՝ Դենի Վեսթհոֆը։ Այն Սագանի, որը գրել է հայտնի «Բարև, թախիծ» գիրքը, որի անվանումն էլ դաջված է թոութի վրա։ Պայուսակները կուլտային գեղարվեստական ստեղծագործությունների շապիկներ են հիշեցնում, իսկ նկարահանմանը մասնակցել են զումերների ֆավորիտները՝ 070 Shake-ից մինչև գրքային ինֆլուենսեր Թրեյ Թեյլոր՝ https://tinyurl.com/2dhv6rmu

․․․ ինչով համալրել կերպարը

🧣 Պիջակի տակ թողած գլխաշորով․ Celine-ի սթայլինգ-հնարքներից է, որը խոստանում է տեսանելի լինել բազմաթիվ լուքբուքերում։ Վստահաբար, նախորդ սեզոնին շատերն են գնել՝ որպես գոտի դրանք համադրելու նպատակով։ Այժմ ժամանակն է շարֆԻԿները կոնքերից կրկին տեղափոխել վզին կամ էլ ուսերին՝ https://tinyurl.com/38p68t7a

👠 Կարմիր կոշիկներով․ սա, իհարկե, 99%-ով ճաշակի ու անձնական ոճի հարց է, բայց SS2026 հավաքածուներում կարմիր կոշիկները բազմիցս են երևացել։ Առհասարակ, կարմիր ակցենտները կրկին դիզայներների սիրելի ոճային հնարքներից են։ Դրանք երևացել են ինչպես Chanel-ի, այնպես էլ Fendi-ի, Lacoste-ի, Loewe-ի, Celine-ի և Stella McCartney-ի ցուցադրություններում՝ https://tinyurl.com/bd3czpdh

👧🏻 ․․․ MANKակAN

🪆 Mattel ընկերությունն աուտիզմով Barbie է թողարկել։ Հավաքածուն պարունակում է սփիներ, պլանշետ և ձայնամեկուսիչ ականջակալներ։ Տիկնիկի նպատակն է արտացոլել այդ ախտորոշմամբ մարդկանց համար շրջակա միջավայրի մասին տեղեկատվությունն ընկալելու, մշակելու և փոխանցելու եղանակները։ Ի դեպ, ավելի վաղ ընկերությունն արդեն թողարկել է կույր, շաքարախտով Բարբիներ, ինչպես նաև Դաունի ախտանիշով Բարբի՝ https://youtu.be/dEuPT2hX0lg

💚 Դալմայի կողմից

👣 Գիտե՞ք՝ ինչ կապ կա հնագույն կենդանական մաշկից պատրաստված փաթաթանների և բարակագույն, էլաստիկ նեյլոնի միջև։ Եթե չեք կռահում, ապա ասենք, որ զուգագուլպաներն են, որոնք թեև ի սկզբանե նախատեսված են եղել տաքություն պահպանելու համար, բայց հետագայում վերածվել են կնոջ ազատության և նորաձևության ամենաքննարկվող մասնիկներից մեկի: Մեր գործընկեր Դալման հետաքրքիր պատմություն է պատրաստել զուգագուլպաների էվոլյուցիայի մասին, որում նաև հետաքրքիր փաստեր կան՝ քարանձավային նորաձևությունից մինչև եգիպտական գործվածք՝ https://dalma.am/hy/blog/54

Կարդալուց զատ առաջարկում ենք նաև մոլ այցելել, որտեղ զեղչերն արդեն սեզոնային մաքսիմումի են հասել։ Ինչպես հայտնի է՝ զեղչերի վերջում ոչ միայն խանութներում շնչելու օդն է ավելանում, այլև կարելի է շաաատ հաճելի գներով հետաքրքիր իրեր գտնել։


#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N7)


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan