🛍️ #ոճաPAN Weekly (9)
👠 Նորաձևության ոլորտում վերջին օրերը խառն էին ու բազմեզր։ Մինչ ոմանք Փարիզում Haute Couture Week 2026-ի շրջանակում հիանում էին Շանելի համար Մաթյե Բլազիի նոր հավաքածուով, իսկ մյուսները պնդում, որ Dior-ինն ավելի ուժեղ է, Hermes-ի տղամարդկանց ցուցադրության ավարտին հինգ րոպե շարունակ հոտնկայս հրաժեշտ էին տալիս վերջին հավաքածուն թողարկած հայազգի Վերոնիկ Նիշանյանին, ով բրենդի կրեատիվ տնօրենն էր 38 տարի~ [https://tinyurl.com/mph4cptk] Զուգահեռ իրականությունում անցնում էր Grammy-ն, որի ամենաուշագրավ զգեստներից էր իր հերթական արձանիկը ստացած Լեդի Գագայի փետուրավոր զգեստը [պատրաստման ընթացքում ոչ մի ագռավ չի տուժել]։ Մեկ այլ վայրում էլ ավարտին էին հասցնում The Devil Wears Prada-ի երկրորդ մասի թրեյլերը [https://youtu.be/e9HXmMnUEdE]։ Իսկ մենք, հնարավորություն չունենալով անտեսելու այդքան գեղեցիկ նորաձևության շաբաթը, առաջարկում ենք դիտել լավագույնը՝ https://tinyurl.com/mwbbes3a
Եղիր ոճային՝ Դալմայի հետ
🧵 Մինչ այդ, խիստ կոստյումներին փոխարինելու է գալիս նուրբ, ռոմանտիկ էսթետիկան։ Դիզայներների ուշադրության կենտրոնում թափանցիկ կտորներ են՝ ժանյակ, օրգանզա, շիֆոն։ Գարնանային հավաքածուներում կան ոչ միայն բաց տարբերակներ, այլև զուսպ [կարդալ՝ հայեցի]։ Դիզայներները կրկին խաղում են շերտավորման հետ. հետաքրքիր տարբերակներ կային Valentino-ի, Simone Rocha-ի, Tom Ford-ի, Khaite-ի ու Chanel-ի հավաքածուներում։ Մի խոսքով, գրի առեք՝ գարնանային զգեստապահարանը պատրաստելիս մի երկու թափանցիկ իրը must-have է, Chanel-ի haute couture հավաքածուն վկա՝ https://tinyurl.com/4zkm6rry
👟 Ցուցափեղկերն արդեն սկսել են լցվել հիբրիդային կոշիկներով․ Bottega Veneta-ն, օրինակ, բալետկա-բոթասներ է թողարկել, իսկ Քարդաշյանի Skims-ը Nike-ի հետ հերթական կոլլաբի արդյունքն է վաճառքի հանել՝ NikeSKIMS սնիքերները։ Մաքսիմալ կոմֆորտ տեսք ունեն, շատերին գուցե օրթոպեդիկ կոշիկներ հիշեցնեն մանկությունից, բայց կրկին «ճաշակին ընկեր չկա»-ի շարքից են՝ ոմանք, գուցե, շատ հավանեն, մյուսները՝ անտարբեր մնան։ Ամեն դեպքում, արդեն գալիք գարնանն ու ամռանը, վստահաբար, շատերն են նմանատիպ կոշիկներով համալրելու իրենց զգեստապահարանը՝ https://tinyurl.com/3n7cecsf
👗 … ինչ կա-չկա նորաձևության ասպարեզում
Մինչ շատ չենք հեռացել նորաձևության շաբաթից, առանձնացնենք առանձնացողը․ 🤖 Alexis Mabille նորաձևության տունը բացառիկ ցուցադրություն է կազմակերպել, որն ամբողջության գերենացրել էր արհեստական բանականությունը՝ առանց իրական մոդելների և ֆիզիկապես կարված զգեստների։ Սա couture-շաբաթվա շրջանակում նմանատիպ առաջին շնորհանդեսն էր՝ շոուն կազմակերպված էր թվային ֆորմատով․ բոլոր վիզուալ կերպարները, անիմացիաներն ու բեմը գեներացրել էր նեյրոցանցը։ Մանրամասները՝ https://tinyurl.com/47rnntek
🎬 Շատերի կողմից սպասված Bridgerton-ների նոր սեզոնի առաջին մասն արդեն հասանելի է, ու սերիալի համար կարվող հազարավոր կոստյումներն այս անգամ ևս աննկատ չեն մնացել։ Առաջին սերիայի հայտնի դիմակահանդեսի համար միայն 172 եզակի կոստյում է կարվել, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է այն կրող կերպարի անհատականությունը կամ սյուժետային գիծը։ Բացի այդ, պատրաստվել է նաև 160 կեղծամ․ նոր սեզոնի զգեստապահարանը ներսից՝ https://tinyurl.com/2zrbmc6x
👜 Վստահաբար այս տարի, ինչպես և նախորդ, ստատիկ բռնակներով պայուսակները շարունակում են մնալ ակտուալ։ Դրանք հարմար են և ոճային, ու գրեթե բոլոր հավաքածուներում առնվազն մեկ նման մոդել կա․ չափսերն ու ձևվածքներն ամենատարբերն են՝ https://tinyurl.com/4zu4p6wz
😎 Ֆրանսիական էլիտար այսպես կոչված «պատրաստի հագուստի» Ami Paris բրենդի Fall 2026 հավաքածուն առանձնանում է սթայլինգով, որը, կարծում ենք՝ շատերը կուզեն կրկնել արդեն մի երկու ամսից։ Այսպիսով, «կեպկաները» վերադառնում են՝ չհասցնելով հեռանալ; ակցենտային մանժետները գալիք սեզոնի միկրոթրենդներից են; քառակուսի պրինտով շարֆերը ևս ակտուալ են; ընդգծված գոտկատեղով պիջակները զգուշորեն կարելի է համադրել սպորտային տաբատների հետ [մեր առաջադեմ ընթերցողները կգնահատեն]։ Զարգացնել դիտողականության մակարդակը կարող եք այստեղ՝ https://tinyurl.com/4eamjdj4
👨 ․․․ տղամարդկանց տեխնիկայի բաժին
🎮 Շատերն այս նորությանը մոտ երկու տարի են սպասել․ օրերս Google-ը թողարկել է իր Project Genie-ն՝ ԱԲ գեներատոր, որը տեքստային հարցման հիմքով վիրտուալ աշխարհներ է ստեղծում։ Գրեթե լիարժեք 3D-խաղեր են, թեկուզ և սահմանափակումներով։ Նախագիծը կարելի է փորձարկել միայն բավականին թանկ բաժանորդագրությամբ, բայց համացանցում արդեն դրա աշխատանքի բազմաթիվ տպավորիչ օրինակներ կան՝ https://tinyurl.com/3fzht9m2
📱 Այս նորությունը կհետաքրքրի հատկապես խնձորասերներին․ Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը կարող է ևս մեկ ծալվող iPhone թողարկել՝ Galaxy Z Flip-ի ֆորմատի։ Իհարկե, դա կլինի միայն գրքի ֆորմայով հեռախոսի ռելիզից հետո, եթե վերջինս հաջողի։ Ըստ ԶԼՄ-ի՝ երաշխիքներ չկան, բայց Apple-ում կարծում են, որ առաջին ծալովի iPhone-ը բավականաչափ հաջողակ կլինի այս կատեգորիայում իրական պահանջարկ ստեղծելու համար․ մանրամասները՝ https://tinyurl.com/ypatj5kh
👣 Քանի դեռ Վալենտինը չի հասցրել չոքել ձեր ու մեր դուռը, սիրո խորհրդանիշ Կուպիդոնն արդեն Դալմայում է՝ պատրաստ օգնել ձեր ընտրել սիրելիի համար փետրվարի 14-ի նվերը։ Այս անգամվա Դալմայի գիֆթ բոքսերը ոչ այնքան շոշափելի նվերներով են լի, որքան էմոցիաներ պարգևող․ դրանցում կինոյի, Սիմֆոնիկի, թատրոնի, կրկեսի տոմսեր են, զույգային կավագործության դասեր, ռոմանտիկ ռեստորանում ընթրիքներ, սպայի փաթեթներ և ռոմանտիկ այլ փորձառություններ։ 60,000 դրամ արժողությամբ նվերները կարող եք ձեռք բերել ընդամենը 19,900 դրամով, բայց բոքսերի քանակը խիստ սահմանափակ է՝ ընդամենը 50 հատ, այնպես որ հետևեք Դալմայի էջերին, որ հասցնեք գնել դրանք՝ https://tinyurl.com/4xj9peku
#ոճաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #ոճաPAN (N8)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan