#իվենթաPAN
March 21

🚀 #իվենթաPAN (100)

🎧 #իվենթաPAN-ի 100-րդ թողարկման համար որևէ համաշխարհային աստղի համերգ կամ տեսահոլովակ չենք ընտրել. որոշել ենք, որ ճիշտը մերն է՝ հայկականը։ Մոտ մեկ դար առաջ Երևանի ու նույնիսկ Մոսկվայի մեծ էկրաններին է բարձրաձել հայկական առաջին ֆիլմը՝ «Նամուսը»։ Ու թեև, ցավոք, հայկական ժամանակակից ֆիլմերի ու սերիալների մեծ մասն «աննամուս» է, հայկական կինոյի սկիզբն իսկապես խոստումնալից էր։ Առաջարկում ենք այս երեկո՝ ՏիկՏոկն աննպատակ թերթելու ու Դոգի հերթական տեսանյութից անիմաստ նյարդայնանալու փոխարեն, ծանոթանալ Բեկնազարյանի այս պատմական ու հայկական կինոարվեստի համար առանցքային ֆիլմին՝ https://youtu.be/DYTMIeN7_AA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


💯 #իվենթաPAN-ի հոբելյանական՝ 100-րդ թողարկումը պարզապես չէինք կարող չնվիրել 100 տարի առաջվա իվենթներին։ Եվ գիտե՞ք, դրանք այդքան էլ շատ չեն տարբերվում այսօրվաններից՝ ֆիլմեր, համերգներ, ներկայացումներ, գրական միջոցառումներ, միայն թե ռեյվեր չկան, բայց դրանում համոզված լինել չենք կարող։ PAN-ը պատմում է հայկական առաջին ֆիլմի ու դրան նվիրված ռուսական պապիրոսների, Երևանի առաջին՝ Մայր թատրոնի ու դրա ներկայացումների, Չարենցի այրված գրական հանդեսի ու Կոնսի ուսանողներից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի մասին՝
📖 lav.pan.am/1924


Անցնենք մեր իվենթներին․

🎶 Ժամանակակից կինոյի կարևորագույն բաղկացուցիչներից է որակյալ երաժշտությունը. ձեր սիրելի ֆիլմերի սաունդթրեքերը կարող եք լսել Hans Zimmer's Universe շոույի շրջանակում՝ Համալիրում՝ https://bit.ly/4akPZ8c

🎷 Հայկական ֆիլմերի սիրված մեղեդիները՝ «Երաժշտության Կասկադ»-ի ջազային մշակմամբ, կարող եք վայելել մարտի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ https://bit.ly/4a2JAie

🎹 Նույն օրը մեր արդեն վաղուց չափազանց փորձառու ու կայացած սիմֆոնիկը համերգ ունի անվանի դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի և Լուի Լորթիի հետ՝ https://bit.ly/4a5ZpF0

🎻 Մարտի 28-ին էլ «Մարդու ճակատագիրը» խորագրով Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնի փակման համերգն է՝ սիմֆոնիկի կատարմամբ՝ https://bit.ly/3x5zC10

🎤 Իսկ երիտասարդ, բայց ոչ պակաս տաղանդավոր՝ Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտներն ամսի 23-ին ելույթ կունենան «Ուլիխանյանում»՝ https://bit.ly/3Tkb3EY

🎸 Մեկ այլ երիտասարդ՝ Հայկ Պետրոսյանը մարտի 25-ին և 27-ին կներկայացնի իր «Մի ձայն» հեղինակային երգերի համերգը՝ https://bit.ly/3xceDJI

🎙️ Կարող եք անվերջ թերթել օրացույցն այս ու այն կողմ, բայց հիմա ոչ մի կերպ սեպտեմբերի 3-ը չէ. այնուամենայնիվ, Երևանում համերգ է տալիս Միխայիլ Շուֆուտինսկին՝ իր 75-ամյակի առթիվ՝ https://bit.ly/4cnXMUB

🎛️ 1 դար առաջ գուցե ռեյվեր չեն եղել, բայց վստահ ենք՝ պոտենցիալ ռեյվերներ եղել են, օրինակ՝ ի դեմս Չարենցի. նրան հաստատ դուր կգային MOCT-ի ուրբաթները, հատկապես՝ այս մեկը՝ https://bit.ly/49TrwHf

🎚️ Յուրօրինակ կամուրջ է այդ օրն անցկացվելու նաև Basement-ում՝ կապ ստեղծելով հայ և իրանցի էլեկտրոնային երաժիշտների միջև՝ https://bit.ly/3TvpAgW

🖼️ Անցնենք գեղեցիկին. մարտի 23-ին վերականգնված «Սալոմեն» վերադառնում է ցուցասրահ, Սուրենյանցի կտավը 2019-ից վերականգնման արվեստանոցում է գտնվել՝ https://bit.ly/3vm8zOi

📸 Իսկ եթե կարողանում եք ֆիքսել գեղեցիկը ու նաև Թումոյի սան եք կամ երբևէ եղել եք, ձեր լուսանկարչական սքիլերը կարող եք ուժեղացնել մեր սիրելի Կարո Սահակյանի օգնությամբ (ու գուցե մինչև $10,000-ի մրցանակ շահել)՝ https://bit.ly/3TqEvJl

🏘️ Ու վերջում մի իվենթ՝ Հայաստանի գներով իրենց տուն գնել թույլ տալ չկարողացողների համար. մարտի 23-25-ին կարող եք մասնակցել Միջազգային անշարժ գույքի ցուցահանդեսին, ու գուցե գնել բնակարան Դուբայում Չարբախի բլած 1-սենյականոցի գնով՝ https://bit.ly/3IKtyxo


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ապրիլի 6-ին Երևանում համերգ է տալու ռուս ռեփեր Գուֆը. հուսով ենք՝ մինչ այդ չի մեռնի բառի ոչ ուղիղ, ոչ փոխաբերական իմաստով


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N99)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan