#իվենթաPAN
March 14

🚀 #իվենթաPAN (99)

🎧 Այս Օսկարի, թերևս, ամենավառ, ամենափայլուն և ամենավարդագույն իրադարձությունը «Բարբի» ֆիլմից I'm Just Ken երգի էպիկ կատարումն է Ռայան Գոսլինգի կողմից։ Քենի դերի համար Օսկարի նոմինացված Գոսլինգը՝ որպես իսկական ինքնավստահ տղամարդ բնավ չի նեղվել փայլուն վարդագույն կոստյումից և բարձր մակարդակով կատարել է նշված երգը, որը, ի դեպ, ևս նոմինացված էր Օսկարի։ Ու թեև ոչ Ռայանը, ոչ այդ երգն արձանիկի չեն արժանացել, կատարումն ու շոուն այնքան տպավորիչ են, որ վստահաբար պետք է դիտել։ Ի դեպ, կնկատե՞ք նմանությունը մեկ այլ շատ հայտնի ելույթի. հուշում՝ նախորդ դարի և կնոջ կատարմամբ՝ https://youtu.be/fo6T5BwxFh0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


⚖️ iPhone, թե՞ Android, Windows, թե՞ Linux, ի վերջո Cola, թե՞ Pepsi… Տարիներ շարունակ մարդիկ բաժանվում են պայմանական երկու խմբի՝ ըստ իրենց նախասիրությունների։ Բայց այս բոլոր հորինովի բաթլների սկիզբը դրել են Կոլան և Պեպսին։ Երկու պոպուլյար և ոչ այդքան օգտակար խմիչքի հակամարտությունը տևում է շուրջ մեկ դար՝ նույնքան, որքան Ֆրանսիայի և Անգլիայի միջև տևած էպիկական պատերազմը։ PAN-ը պատմում է հարյուրամյակ տևած հակամարտության ուշագրավ դրվագների, մարքեթինգային հանճարեղ քայլերի, Սանտա Կլաուսից մինչև Բրիթնի Սփիրսի ու մարշալ Ժուկովի ներգրավման մասին՝
📖 lav.pan.am/cokevspepsi


Անցնենք մեր իվենթներին․

🎞️ Քանի Օսկարի վերջին մրցանակաբաշխության մանրամասները դեռ թարմ են ձեր հիշողության մեջ, կարող եք փորձել ձեր ուժերը The Loft-ի #MovieQuiz-ի շրջանակում՝ https://tinyurl.com/3k87k554

📽️ Կինոյի տանն էլ նույն օրը կարող եք դիտել հայկական կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանին նվիրված՝ «Բացակա պատկեր» ֆիլմը՝ https://tinyurl.com/9fzxsf5z

🇫🇷 Ֆրանսիական կինոյի սիրահարներին կուրախացնի ամսի 16-ին մեկնարկող՝ Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը, որի շրջանակում անվճար կարելի է դիտել բազում նոր ֆիլմեր՝ https://tinyurl.com/3c99bjjy

📸 Մարտի 21-ին էլ դիտարժան իվենթ կա. «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» կբացվի «Կոնդ՝ ներքևից անդին» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ https://tinyurl.com/3uykx7uk

🎚️ Վարպետում մարտի 15-ին պատկերի ու ձայնի սինթեզ կստեղծեն Սուրեն Թադևոսյանը և Հայկ Կարոյին՝ https://tinyurl.com/3e4prn7a

🎛️ Պատկերի և ձայնի հաջող միաձուլումից ծնված իվենթներով հայտնի Rambalkoshe-ն մարտի 16-ին հետաքրքիր իվենթ է կազմակերպում Simona-ում՝ https://tinyurl.com/muc46zsw

🔊 Իսկ TheOffice-ը, ինչպես միշտ, աչքի է ընկնում իր հագեցած ու հնչեղ լայնափով. ուրբաթ օրն այդտեղ կնվագեն տաղանդավոր արտիստներ Հայաստանից, Գերմանիայից և Նիդերլանդներից՝ https://tinyurl.com/yu6mptbk

🎶 Panopticon-ը ևս վերադառնում է. շաբաթ օրը հայ դիջեյներից բաղկացած 4 ժամանոց լայնափը կարող եք վայելել Tonelab-ում՝ https://tinyurl.com/bde7sya4

🎸 Իսկ ուրբաթ օրը նույն վայրում ավանդական ռոքային տրամադրություն կտիրի. ելույթ կունենան Vanakan և Degh խմբերը՝ https://tinyurl.com/4urbk4bf

🎹 Անցնենք ջազի. մարտի 16-ին «Արամ Խաչատրյանում» տեղի է ունենալու մաեստրո Լևոն Մալխասյանին նվիրված՝ «ՄԱԼԽԱՍ ջա-ՆԶ» համերգը՝ https://tinyurl.com/5c3j4bp8

🎵 Նույն օրը փորձառու երաժիշտների մատուցմամբ էքսպերիմենտալ ջազ է հնչելու նաև Process Bar-ում՝ https://tinyurl.com/ywp5ccpe

🎷 Իսկ Ուլիխանյանում ջազի և հայկական ֆոլկի յուրահատուկ միքս կներկայացնի Միքայել Ոսկանյանի MVF Band-ը՝ https://tinyurl.com/453dbs65

🎙️ Մարտի 19-ին նույն վայրում կնվագի միանգամից 4 տաղանդավոր երաժիշտ՝ Թունջբոյաջյանը, Սուչյանը, Մանուկյանը և Մամիկոնյանը՝ https://tinyurl.com/y2yypzsa

🎤 Մարտի 17-ին էլ ուրախ լուր կա գեղեցիկ պարմանուհիների համար. Երևանում նորից համերգ է տալու Եգոր Կրիդը՝ https://tinyurl.com/bdhft9uv


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ապրիլի 13-ին ՌԴ էստրադայի ևս մեկ ներկայացուցիչ է գալիս Հայաստան. ռուսական r&b թագուհի Բիանկան առաջին անգամ է համերգ տալու Երևանում


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N98)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan