#իվենթաPAN
March 7

🚀 #իվենթաPAN (98)

🎧 Տաղանդավոր մարդկանց գործակցությունից միշտ հրաշալի գործեր են ծնվում. բացառություն չէ երաժիշտ և պրոդյուսեր Անտոն Բելյաևի Therr Maitz նախագիծը, որը հնարավորություն տվեց նորովի բացահայտելու ՌԴ մի շարք երաժիշտների, որոնց թվում է նաև Noize MC-ն։ Իր ընդդիմադիր հայացքներով հայտնի ռեփ-ռոք երաժիշտը տարիներ շարունակ երգում էր իր բողոքը, սթափվելու կոչեր անում, բայց, ցավոք, դա չօգնեց. այսօր Noize-ը ևս Ռուսաստանում արգելված «ինոագենտների» ցուցակում է։ Ռելոկանտների ալիքի հետ արտիստը հասցրել է 2 մեծ համերգ տալ Երևանում` վերջինի ամբողջ հասույթն արցախցիների կարիքները հոգալուն ուղղելով։ Noize-ն այն եզակի երաժիշտներից է, ում մասին կարծիք կարելի է կազմել ոչ միայն նրա երգերով, այլև գործողություններով։ Բայց, իհարկե, երգերն ավելի խոսուն են՝ https://youtu.be/RYwbqzBBPB0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🤐 Հայրենիքը չի մոռանում ոչ միայն իր հերոսներին, այլև այն մարդկանց, ում հետ «համաձայն չէ», հատկապես եթե այդ հայրենիքում մարդու իրավունքների հետ խնդիրներ կան։ Ցավոք, նման խնդիրներ կան այսօր աշխարհի մի շարք երկրներում։ Այս անգամ PAN-ը, շրջանցելով մարտիության «ծաղիկ-փափուկ արջուկ-կանաՆցի երջանկություն» թեմաները, որոշել է խոսել ավելի լուրջ ու փոքր-ինչ ծանր հարցի մասին և պատմել տարբեր երկրներում մարդու իրավունքների խնդիրների ու դրանց զոհերի մասին՝ 📖 lav.pan.am/repressions


Անցնենք մեր իվենթներին․

🎙️ Կնոջ սիրտը գերելու համար պետք է նրան մի լավ ծիծաղեցնել. այդ առթիվ Վանաձորում կարող եք մարտի 8-ին տանել ձեր սիրելիին սթենդափի, բայց զգույշ եղեք՝ կոմիկները չգերեն նրա սիրտը` https://tinyurl.com/muthrrje

🎛️ COAF-ն էլ այդ օրը մի գեղեցիկ միջոցառում է պատրաստել՝ By The Way բենդով և դիջեյով՝ https://tinyurl.com/42cvu5rp

🎤 Իսկ հաջորդ օրը Foodpark by Downtown-ում հաճելի անակնկալ է՝ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, «Слово пацана» սերիալի սիրահարների և նույնիսկ չուշպանների համար. Aigel-ի համերգն է` https://tinyurl.com/3rtuaaw6

🪆 Գարունն այնքա՜ն ծաղիկ է վառել… որ արժե գարնանային տոնավաճառի մասնակցել. հենց այդպիսի իվենթ է լինելու Common Ground-ում՝ ձեռագործ իրերով, վարպետության դասերով և այլնով՝ https://tinyurl.com/4zwsrfax

🛍️ Էլ ավելի մեծ տոնավաճառ է անցկացնելու Կետ Մարկետն ամսի 8-9-ին. այս անգամ մարտիության նվերներ գնելու, երաժշտություն լսելու ու լավ ժամանցի համար կարող եք գնալ Նկարիչների միություն և Ազնավուրի հրապարակ՝ https://tinyurl.com/43bmazax

👩🏻‍❤️‍👨🏼 Իսկ եթե ձեր սիրելին Մարտի 8-ին ընդառաջ կռվել է ձեզ հետ, որպեսզի խուսափի երիկամի գնով փունջ գնելուց, հոգ չէ՝ ամսի 9-ին «Կոնդի տանը» Speed dating է, կարող եք գտնել նոր սիրելիի՝ https://tinyurl.com/3ws2cyhb

🫓 Մարտի 8-ը կարելի է անցկացնել նաև ֆիլմ դիտելով. «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը՝ լավաշ թխող ու կյանքը քննարկող կանանց մասին՝ https://tinyurl.com/bdd8tv8k

📽️ Kitchen Lab-ում ևս ֆիլմի դիտումների շարք է սկսվել՝ Lab Cinema-ն. Pump Up The Volume-ը եռամաս դոկումենտալ ֆիլմ է, որը պատմում է հաուս երաժշտության ծագման մասին՝ https://tinyurl.com/478nus7y

🇫🇷 Սինե-ակումբում էլ կարող եք վայելել ֆրանսիական նոր ալիքի ֆիլմեր. մարտի 12-ին ցուցադրվելու է Գոդարի «Շնչահեղձ» ֆիլմը՝ https://tinyurl.com/mt5b9vnv

🎬 Իսկ «Բաց հարթակում» կարելի է ծանոթանալ հայկական այլընտրանքային կինոյին՝ https://tinyurl.com/mt39npr6

🎞️ Մարտի 15-ին էլ Կինոյի տանը կարող եք դիտել հայկական կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանին նվիրված՝ «Բացակա պատկեր» ֆիլմը՝ https://tinyurl.com/9fzxsf5z


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ մարտի 8-ին Sunda ակումբում կարելի մի լավ տժժալ. մեծ շոու է լինելու Black Star լեյբլի ռեզիդենտ Natan-ի մասնակցությամբ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N97)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan