#իվենթաPAN
February 29

🚀 #իվենթաPAN (97)

🎧 Մինչ Անջելինա Ջոլին շրջագայում էր տարբեր աղքատ երկրներով ու որդեգրում խեղճ փոքրիկների, որոնց ինքն ամեն ինչով ապահովում էր, Ժերար Դեպարդյեն ավելի հեռատես էր գտնվել ու որդեգրում էր ոչ խեղճ փոքրիկների, որոնք, անհրաժետության դեպքում, կարող են ամեն ինչով ապահովել իրեն։ Գալուստյանի հետ այս նկարն արվել է հեռավոր 2014-ին, երբ Դեպարդյեն՝ որպես երախտիք ՌԴ քաղաքացիության համար, համաձայնվել էր նկարահանվել ՏՆՏ-ի սիթքոմում և նույնիսկ գովում էր այն, իսկ ընդմիջումների ժամանակ Միշայի հետ երգում Ազնավուրի ու Իվանուշկի International-ի երգերը։ Իսկ ընդհանրապես՝ Դեպարդյեն նորմալ երգել գիտի, երբ կուզի՝ https://youtu.be/_OE-6GdsSyI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🤡 Օբելիքսն արդեն այն չէ. մեր մանկության սիրելի բարեսիրտ, թմբլիկ ու միամիտ հերոսն իրական կյանքում բավականին սկանդալային կերպար է։ Դեպարդյեն պարբերաբար հայտվում է ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում, և ոչ միայն քաղաքացիություն փոխելու ու հարկերից խուսափելու թեմայով, այլև ու հատկապես սեքս սկանդալների պատճառով։ PAN-ը պատմում է վերջին տարիներին ֆրանսիացի դերասանի անվան շուրջ ծավալվող խոսակցությունների, բազմաթիվ կանանց մեղադրանքների ու ինքնասպանության դեպքի մասին՝
📖 lav.pan.am/depardieu


Անցնենք մեր իվենթներին․

🎛️ Անցնենք մեր տժժիկներին. գարնան առաջին օրը կազդարարվի TheOffice-ում գժական ռեյվով՝ հայտնի արտիստների մասնակցությամբ՝ http://tinyurl.com/3k92wf86

🎚️ Ոչ պակաս թեժ ու էսթետիկ է լինելու նաև շաբաթ օրը ՊԷՈւ-ում, որտեղ նվագելու են երկրից բացակայող և վերադարձած արտիստներ՝ http://tinyurl.com/3by4ancf

💃🏻 Իսկ մարտի 7-ին այդքան սպասված «Դանդաղ արտասահմանյանն» է, որն այդ օրը նշում է իր 7-ամյակը. այո, ժամանակն արագ է թռչում, կարծես, դեռ երեկ էր սկիզբ առնում այդ նախագիծը՝ http://tinyurl.com/2by6y4wc

🎶 Նույն օրը Stop-ում մի այլ ոչ պակաս ակտիվ և ուրախ իվենթ է՝ FairWind-ի միշտ սպասված համերգը, որի տոմսերը շատ նախապես է պետք ձեռք բերել՝ http://tinyurl.com/433dfjay

🔊 Գարունը գեղեցիկ է սկսվելու նաև Ստեփանակերտից Երևան տեղափոխված ու այդքան քննարկված «Բարդակ» փաբում. Dialog Project-ի համերգն է՝ http://tinyurl.com/bdd8n4xb

💀 Շաբաթ օրը 80-ականների և 90-ականների սարսափ ֆիլմերի սիրահարները հաստատ մեծ բավականություն կստանան Synthwave Night-ի ընթացքում՝ վայելելով հատուկ փլեյլիստն ու զարհուրելի վիզուալները՝ http://tinyurl.com/3zyaexkt

🎻 Հրեշալիից անցնենք հրաշալիին. գարնան առաջին օրն «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու են Վիվալդիի «Տարվա եղանակները» և ոչ միայն՝ http://tinyurl.com/4787an5v

🎼 Կիրակի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կլինի իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հիշատակին նվիրված երեկո՝ http://tinyurl.com/bdej8v43

🎵 20-րդ դարի համաշխարհային երաժշտության համերգաշարը՝ «1900+»-ը, տոնում է իր 15-ամյակը, ուստի մարտի 5-ին կարող եք վայելել նախորդ դարի տարբեր երկրների երաժշտություն՝ http://tinyurl.com/4rc9d3fa

🎤 Նույն օրը տարբեր երկրների երաժշտություն կարող եք վայելել նաև ակապելլա տարբերակով՝ Voca նախագծի կատարմամբ՝ http://tinyurl.com/2fcdw5j4

👩🏻 Եվ գեղեցիկի ու հրաշալիի մասին մեր շարքն ավարտենք «Հայուհի» ցուցադրությամբ, որը կբացվի մարտի 6-ին Ռուսական արվեստի թանգարանում. կներկայացվեն Գյումրուց բերված բացառիկ ցուցանմուշները՝ http://tinyurl.com/5ach2ry4


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Sunda ակումբը Մարտի 8-ին կանաց համար նվեր է պատրաստել (իհարկե, ոչ բոլոր կանանց համար)՝ Black Star-ի ռեզիդենտ Natan-ի մասնակցությամբ մեծ շոու


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N96)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan