#իվենթաPAN
February 22

🚀 #իվենթաPAN (96)

🎧 Մեր նախկին փեսա Քանյե Ուեսթը, անկասկած, կտցրած է, ընդ որում՝ բառի թե՛ լավ, թե՛ վատ իմաստներով։ Բոլորս հիշում ենք նրա անակնկալ համերգը Կարապի լճում։ Ոչ պակաս մեծ անակնալ է երգիչը մատուցել Հարիս շրջանի բանտի բնակիչներին 2019-ին, երբ հանկարծակի եկել է նրանց մոտ իր հոգևոր երգչախմբի ուղեկցությամբ ու համերգ տվել. 2 անգամ՝ կին ու տղամարդ բանտարկյալների համար։ Ակնկալվող համերգի մասին նույնիսկ ոչ բոլոր բանտապահները գիտեին։ Առաջարկում ենք վայելել Քանյեի ելույթն ու կիսել բանտարկյալների աննկարագրելի էմոցիաները. նրանցից շատերի դեմքից երևում է, որ մտածում են՝ սրա համար արժեր բանտ նստել՝ https://youtu.be/WuFP_xVmN_I


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


☠️ Ամուսինը դավաճանո՞ւմ է՝ «դե ո՞ր մի տղամարդը չի դավաճանում», խմո՞ւմ է՝ «է, բա տղամարդ ա, բա ընկերների հետ չխմի՞», ծեծո՞ւմ է՝ «հունից հանում ես էդ խեղճ տղուն, լեզվիդ մի տուր՝ չի ծեծի»… այսպիսի և նման այլ խորհուրդներ կարելի է լսել կանանց խմբերում անանունների պատմությունների տակ։ Բայց ամերիկուհի Նեննի Դոսն այդպես չէր մտածում. նա պարզապես սպանում էր իրեն չգոհացնող ամուսիններին։ PAN-ը պատմում է նախորդ դարում ԱՄՆ-ում հայտնի դարձած եզակի կին սերիական մարդասպանի մասին, որը թունավորել է իր 4 ամուսնուն և, հավանաբար, սեփական երեխաներին, մորն ու քրոջը՝
📖 lav.pan.am/killergranny


Անցնենք մեր իվենթներին․

🏂🏻 Ձմեռը հազիվ վերջանում է, և դա իսկապես տոնելու առիթ է. փետրվարի 24-ին ձնաշատ Ամասիայում «46°C» ձմեռային փառատոնն է՝ սնոուբորդի, դահուկների և այլ ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար՝ http://tinyurl.com/2subdnsz

🏀 Իսկ բասկետբոլի սիրահարները կարող են ամսի 25-ին գնալ Համալիր և ոգևորել Աշխարհի 2027-ի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Ալբանիայի հետ հանդիպող մեր հավաքականին՝ http://tinyurl.com/4e9b4jbc

🛍️ Շաբաթ ու կիրակի օրերին «Կապ» մարկետի հերթական տոնավաճառն է, որն այս անգամ Նկարիչների միությունում կանցկացվի և կուղեկցվի ֆիլմերով ու լավ երաժշտությամբ՝ http://tinyurl.com/2byj2maa

🎼 Ի դեպ, երաժշտության մասին. փետրվարի 23-ին մեր Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգան հայտնի դիրիժոր Քրիստոֆ Կոնցը և դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը՝ http://tinyurl.com/yss9348m

🎹 Երգեհոնային երաժշտության սիրահարներին էլ հագեցած ծրագրով համերգ է սպասվում փետրվարի 26-ին՝ Կամերային երաժշտության տանը՝ http://tinyurl.com/yr68kpw6

🎷 Դասականից անցնենք ջազի. Ուլիխանյանում ամսի 24-ին մի խումբ շատ տաղանդավոր երաժիշտներ են համատեղ ելույթ ունենալու՝ http://tinyurl.com/d9e6zyys

🎶 Իսկ հաջորդ օրը նույն վայրում Արցախի պետական ջազ նվագախմբի համերգն է՝ http://tinyurl.com/5dwnyb6j

🎤 Փետրվարի 23-ին Mezzo Club-ում կարող եք լսել այդքան սիրված Garik & Sona դուետը՝ http://tinyurl.com/2ffd4a3b

🎙️ Ձմռանն էլ «ցտեսություն» ասել՝ նույն վայրում Aram Mp3-ի ուրախ կատարումների ուղեկցությամբ՝ http://tinyurl.com/33vbcfbx

🤘🏻 Եվ, իհարկե, ի՞նչ շաբաթ առանց s̶a̶t̶a̶n̶a̶y̶a̶k̶a̶n̶ ռոքի. եթե շատ պատահաբար Հայաստանում կյանքը ձեզ համար բավականաչափ դեպրեսիվ չէ, փետրվարի 24-ին Tonelab-ում կարող եք տեղը հանել՝ սուիցիդալ բլեք մեթալ կատարող Psychonaut 4 խմբի համերգին՝ http://tinyurl.com/yc5vxjrz

❌ Ու արդեն ավանդական դարձած չեղարկված համերգ. Zivert-ը մարտին չի գալու Երևան, առողջական լուրջ խնդիրների պատճառով երգչուհին չեղարկել է բոլոր համերգները՝ http://tinyurl.com/3euywvt3


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս նախապես ձեռք բերել Aigel էլեկտրոնային հիփ-հոփ դուետի համերգի տոմսերը, որոնք արդեն վաճառքում են


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N95)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan