#իվենթաPAN
February 15

🚀 #իվենթաPAN (95)

🎧 Այս տարվա Super Bowl Halftime Show-ի աստղը Usher-ն էր. մեր երիտասարդ տարիների այդքան սիրված արտիստը քառորդ ժամ տևած ելույթի ընթացքում կատարեց մի քանի հիթ միայնակ և այլ հայտնիների մասնակցությամբ, լիքը պարեց, չմուշկներով բավականին բարդ շարժումներ արեց, սովորության համաձայն՝ լիքը քրտնեց և, բնականաբար, մի պահ չդիմացավ գայթակղությանն ու հանվեց։ Այստեղ բոլորս և՛ ուրախանալու, և՛ տխրելու առիթ ունենք. ուրախացնող է, որ 45-ամյա աստղը նույնքան գրավիչ ու sexy տեսք ունի, ինչ տասնյակ տարիներ առաջ, տխրեցնող է, որ մեր մասին գուցե նույնն ասել չենք կարող՝ https://youtu.be/7hYbrdC_-s8


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🫅🏻 Շինարարներցի Վագուլիկը խնամքով հարդարել է աչքերը փակող քաքուլը (այո, նաև այդպես են անվանում челка-ն հայերեն), մոտակա գրավատուն հանձնել պապայի նվիրած ոսկյա շղթան և Վալենտինի տոնին տեղ տարել իր սիրելի Անուլիկին՝ ամբողջ օրը նրան իսկական թագուհու պես վերաբերվելով։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում այժմ ոչ մի գործող թագուհի (Անուլիկից բացի) այս պահին չի մնացել։ PAN-ը պատմում է Դանիայի՝ կես դար թագավորած Մարգրետե II-ի, նրա տաղանդների, գահից հրաժարվելու, սկանդալային նոր թագավորի և մոդելինգով զբաղվող թոռների մասին՝
📖 lav.pan.am/denmarkqueen


Անցնենք մեր իվենթներին․

✒️ Փետրվարի 19-ին ամբողջ հայությունը նշելու է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակը. այդ կապակցությամբ նրա ծննդավայր Դսեղում մեծ միջոցառում է լինելու՝ http://tinyurl.com/2abebe56

🥘 Երևանյան Լոֆթն այդ օրը թեմատիկ ընթրիք կպատրաստի, որի ուտեստներն իսկական թումանյանական ճաշացանկից են լինելու՝ http://tinyurl.com/mpdv3p65

💃🏻 Իսկ Վանաձորի Լոֆթում այդ օրը կարելի է դիտել և քննարկել «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացման տեսագրությունը՝ http://tinyurl.com/2zsceab4

📚 Չենք մոռանում, որ փետրվարի 19-ը նաև Գիրք նվիրելու օրն է. գրքեր գնել, նվիրել, կարդալ, լսել ու վայելել կարող եք Booksgiving Fest փառատոնի շրջանակում՝ http://tinyurl.com/2wjj7c4u

📖 Երևանում մեկնարկող փառատոնն անմասն չի թողնի նաև Գյումրին, Վանաձորը և Դիլիջանը, որտեղ այն կանցկացվի ամսի 18-ին՝ http://tinyurl.com/3p3dsfct

🤘🏻 Անցնենք երաժշտությանը. s̶a̶t̶a̶n̶i̶s̶t̶n̶e̶r̶i̶ ծանր ռոքի սիրահարների համար լավ լուրեր կան՝ Tonelab-ում փետրվարի 18-ին ելույթ կունենան մեթալ խմբեր Շվեդիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից՝ http://tinyurl.com/bdhpdx8v

🎷 Մինչդեռ Ուլիխանյանում ամսի 17-ին ամեն ինչ շատ ավելի հանգիստ ու ջազային է լինելու. սպասվում է ArmStrong Dixie-ի խմբի ելույթը՝ http://tinyurl.com/3sdbacff

🎶 Նույն վայրում ամսի 20-ին Վահագն Հայրապետյանի այդքան սիրված «Կատուներն» են ելույթ ունենալու՝ http://tinyurl.com/2mb38e4x

🎤 Երաժշտությունը գուցե ամբողջությամբ չի բուժում, բայց հաստատ ամոքում է վերքերը. հենց այդ նպատակով է ամսի 18-ին անցկացվելու ՀԲԸՄ-ում փորձառու և սկսնակ երաժիշտների մասնակցությամբ համերգը՝ http://tinyurl.com/mwtzprjx

🎼 Իսկ փետրվարի 19, 21 և 29-ին Կամերային թատրոնում տարվա իր առաջին համերգներով ելույթ կունենա Հայկ Պետրոսյանը՝ կատարելով իմ հեղինակային երգերը՝ http://tinyurl.com/49859t59

🎚️ Շաբաթ օրը Երևանում առաջին անգամ մեծ համերգ կտա X Factor-ի և Georgian Idol-ի մասնակից Մերաբ Ամզոևին. երիտասարդ երգիչը հասցրել է սիրվել տարածաշրջանում՝ http://tinyurl.com/ytxrkjtt

🎙️ Ծագումով եզդի մեկ այլ տաղանդավոր արտիստ, բայց ոչ թե երաժիշտ, այլ սթենդափեր՝ Գուրամ Ամարյանը ելույթ կունենա ամսի 18-ին. ի դեպ, համերգը մի ժամ շուտ է սկսվելու՝ http://tinyurl.com/43x53hvs


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս փետրվարի 17-ին բաց չթողնել Միքայել Ոսկանյանի և Գուրգեն ու Մովսես Էբեջյան եղբայրների իմպրովիզացիոն ֆոլկ եռյակի համերգը Kitchen Lab-ում


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N94)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan