#իվենթաPAN
February 8

🚀 #իվենթաPAN (94)

🎧 Երբ դու աշխարհի ամենացանկալի տղամարդկանցից ես և որոշ երկրներում տղամարդու գեղեցկության այնպիսի էտալոն, որ «հո դու Ալեն Դելոնը չես» արտահայտությունը հստակ իմաստ ունի, քեզ կարելի է երգել՝ անգամ երգել չիմանալով։ Դե, երգելը ո՞րն է, պարզապես սեքսուալ ձայնով խոսել երաժշտության տակ, ու աշխարհի բոլոր կանայք պատրաստ են անվերջ լսել դա։ Դելոնը, իհարկե, օգտվել է այդ հնարավորությունից և «պարզապես խոսացողի» համար բավականին հարուստ երգացանկ ունի, նույնիսկ այսպիսի համատեղ կատարում ունի Սելին Դիոնի հետ՝ https://youtu.be/l5qcgbpvvnA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🫦 Նույնիսկ եթե դուք աշխարհի ամենագեղեցիկ և ցանկալի տղամարդն եք եղել, ունեցել եք երկրպագուհիների մեծ բանակներ տարբեր երկրներում, ապրել եք բուռն կյանքով և վայելել եք մեծագույն փառք, դա չի ապահովագրի ձեզ ծերության մեջ միայնակ ու անօգնական մնալուց։ Այո-այո, անգամ եթե դուք Ալեն Դելոնն եք։ Նույնիսկ ավելին, եթե դուք Դելոնն եք, ձեր տրագեդիան կարող է էլ ավելի խորը լինել։ PAN-ը պատմում է նախորդ դարի սեքս սիմվոլի միայնության, դատական հայցերի, նրան պատերազմ հայտարարած սեփական զավակների ու կտակի շուրջ ծավալվող սկանդալների մասին՝
📖 lav.pan.am/delon


Անցնենք մեր իվենթներին․

👺 Շուտով Բարեկենդանն է՝ satanayakan Halloween-ի հայկական ազգային այլընտրանքը. ամսի 9-ին Կենտրոնում նշելու են, ցանկալի է ներկայանալ ազգային կերպարների դիմակներով՝ http://tinyurl.com/9xmvtzfs

👧🏻 Կիրակի օրն էլ այդ տոնը փոքրիկների համար կկազմակերպեն Ժողարվեստների թանգարանում՝ ներկայացումներով, երգով, պարերով ու համտեսներով՝ http://tinyurl.com/bdy6jmdb

🎭 Գյումրիում ևս այդ օրն ակտիվորեն նշելու են. Վարդանանց հրապարակում կլինի դիմակահանդես, ազգային խաղեր, պարեր և շատ ավելին՝ http://tinyurl.com/nm5vyj9j

🔊 Հայրաքաղաքի Թումոն ևս անմասն չի մնա Բարեկենդանի տոնակատարություններից. լիքը անելիքներ են պատրաստել, իսկ վերջում՝ Թումոյի Զրանգի բենդի համերգը՝ http://tinyurl.com/2p83v9bc

📚 Վերադառնանք Երևան, որտեղ հագեցած ծրագիր է պատրաստել Newmag-ը. Winter Fest-ի շրջանակում սպասվում է գրքի տոնավաճառ, գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ և այլն՝ http://tinyurl.com/4pb2yrdr

🎹 Փետրվարի 10-ին երգեհոնային երաժշտության սիրահարները կարող են վայելել գեղեցիկ կատարումները Կամերային երաժշտության տանը՝ http://tinyurl.com/4xa3cs4b

🇮🇹 Իսկ փետրվարի 12-ին նույն վայրում մի խումբ իտալացի երաժիշտներ սիրված իտալական երգեր կնվագեն ջազային մշակմամբ՝ http://tinyurl.com/y724stmh

🎻 «Արամ Խաչատրյանում» այդ օրն առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը՝ http://tinyurl.com/59bpx4yf

🛍️ Անցնենք գալիք հերթական սիրո տոնին. Վալենտինին ընդառաջ «Կետ» մարկետը Valentiaga խոսուն անունով տոնավաճառ կանցկացնի ПЭУ-ում, որպեսզի կարողանաք ձեր սիրելիի համար նվեր գնել ոչ երիկամի գնով՝ http://tinyurl.com/4u7scsnk

🎵 Իսկ ոսկյա շղթան լոմբարդ դնելու և ռեստորան գնալու փոխարեն՝ կարելի է Վալենտինի տոնին գնալ Pizza խմբի մեծ համերգին՝ http://tinyurl.com/bde996kc


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ փետրվարի 14-ն անցկացնելու ևս մեկ ուրախ ու հետաքրքիր տարբերակ կա՝ Foodpark by Downtown-ում «Լավ էլի»-ի և «Նեմրայի» համատեղ համերգը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N93)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan