#իվենթաPAN
February 1

🚀 #իվենթաPAN (93)

🎧 Մինչ բոլորն Ինստագրամում հերթական չելենջի շրջանակում կիսվում են իրենց հին լուսանկարներով, որտեղ 21 տարեկան են, ու ևս մեկ անգամ քրինջ ապրում իրենց այդ թվերի տեսքից, մենք բերել ենք ձեզ համար այս լուսանկարը՝ որպես մխիթարանք։ Աշխարհի ամենահայտնի ու ամենացանկալի մարդիկ ևս այդ տարիքում (լուսանկարում Բրիթնին և Ջասթինը 20 տարեկան են) մի երևելի տեսք չունեին, իսկ այս լեգենդար total denim look-ը մինչ օրս քննարկվում է։ Եվ այդ առթիվ առաջարկում ենք տեղափոխվել էլ ավելի հին անցյալ՝ 1993 թիվ, ու լսել 12-ամյա Բրիթնիի ու Ջասթինի այս համատեղ կատարումը՝ https://youtu.be/cAaZhMwyGNU


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👩‍❤️‍👨 Իսկ դուք ձեր նախկիններից ո՞նց եք մուռ հանում։ Օրինակ՝ Բրիթնի Սփիրսը մոտ երկու տասնամյակ անց ուղղակի գիրք է գրել, որտեղ, ի թիվս իր կյանքի այլ փորձությունների, պատմել է նաև Ջասթին Թիմբերլեյքի հետ հարաբերությունների մասին։ Արդյունքում՝ Ջասթինի ընտանիքում այժմ վեճեր են, նրա նոր երգը չարտերում զիջում է Բրիթնիի հին երգերին, իսկ ամբողջ աշխարհը բացահայտել է, որ «ոսկե տղան» այդքան էլ բարի ու փափուկ չէ։ PAN-ը պատմում է ամերիկյան փոփ արքայադստեր ինքնակենսագրականի ամենաուշագրավ ու toxic մանրամասները՝
📖 lav.pan.am/spears


Անցնենք մեր իվենթներին․

🎸 Tonelab-ում կրկին մի բեմում են Rozen Tal ռոք խումբը և «Ցայգ» ֆոլկ ռոք խումբը. հետաքրքիր է ոչ միայն՝ ինչպես են երգելու, այլև՝ ինչպես են տեղավորվելու բոլորով այդ բեմում՝ https://bit.ly/48XU2H6

🎤 Շաբաթ օրն էլ նույն վայրում «Կավիճի» համերգն է, մի արտիստի, որն ինքն է գրում իր երգերը, ինքն է նվագում ու երգում՝ https://bit.ly/3UiXEz7

🎹 Վահագն Հայրապետյանը ևս կարողանում է մենակով այդ ամենն անել, բայց փետրվարի 6-ին հանդես է գալու եռյակով՝ https://bit.ly/49cDNpo

📽️ Փետրվարի 8-ին էլ Ուլիխանյանում Կարեն Գրիգորյանի քառյակի կատարմամբ կհնչի հայ կինոերաժշտությունը՝ https://bit.ly/3UnGtfC

🎼 Իսկ փետրվարի 4-ին Կամերային երաժշտության տանը մեծ համերգ է լինելու՝ նվիրված մաեստրո Մանսուրյանի 85-ամյակին՝ https://bit.ly/3UpBviK

🩰 Շաբաթ օրն Օպերայում կարող եք վայելել Արամ Խաչատրյանի երկու գործողությամբ` «Դիմակահանդես» բալետը՝ https://bit.ly/3SGpPXu

🎶 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում էլ փետրվարի 3-ին և 4-ին ելույթ կունենա հայտնի թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը, որն ունի ավելի քան 200 երգ՝ 30 լեզվով՝ https://bit.ly/3UkHHIz

🎻 Խաչատրյանի թանգարանից՝ Խաչատրյանի համերգասրահ, որտեղ ամսի 8-ին Սմբատյանի ղեկավարությամբ և սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Մալերի թիվ 1 սիմֆոնիան՝ https://bit.ly/3SHSVG6

📸 Անցնենք «նայելու» իվենթներին. Ճարտարապետության ազգային թանգարանում բացված World Press Photo ցուցահանդեսը շարունակվելու է մինչև փետրվարի 13-ը՝ https://bit.ly/3SnicnB

🎭 Իսկ Լիա Ախեջակովայի մասնակցությամբ՝ «Իմ թոռ Բենիամինը» ներկայացումը մեկ անգամ ևս կցուցադրվի Սունդուկյանում փետրվարի 6-ին՝ https://bit.ly/3OrIL9I


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք արդեն իսկ պատրաստվել գալիք Վալենտինի օրվան և նշել այն Foodpark by Downtown-ում՝ «Լավ էլի»-ի և «Նեմրայի» համերգին


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N92)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan