#իվենթաPAN
January 25

🚀 #իվենթաPAN (92)

🎧 Եթե դուք չեք ճանաչել այս iconic ոտքերը, իսկ ավելի ճիշտ՝ կոշիկները, ուրեմն ձեր կյանքում ոչ ոք չի «տարել ձեր ցավը» միայն այն պատճառով, որ «հայ եք դուք»։ Եթե այս հուշումից հետո էլ բան չփոխվեց, ուրեմն չգիտենք՝ ինչ ասել։ Աշխարհի երեսին չկա գեթ մեկ հայ (բացի այ քեզնից, ով մինչև հիմա չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը), որը չի ճանաչի ռաբիզի արքա Արամ Ասատրյանի մասնակցությամբ այս փոքրիկ պարը և «Հայ ես դու» կուլտային երգը, որը երգիչը կատարել է «Մեր բակը 1»-ում՝ հեռավոր 1996-ին։ Եկեք վերհիշենք (իսկ այ դու լսիր, ծանոթացիր)՝ https://youtu.be/XGzpU15nkLU


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🥳 Առաջ լավ էր, էլի. Նոր տարին օգոստոսին էր, արև էր, հագուստը՝ թեթև, բլինչիկի փոխարեն ձիարշավներ էին, օլիվյեի տեղը` զոհաբերություններ։ Բայց հիմա էլ վատ չէ. հայկական ավանդական տոների մի մասն ամբողջությամբ պահպանվել է, մյուսը` վերափոխվել ու ավելի մոդերն դարձել, և, ցավոք, որոշները գրեթե անհետացել են կամ զիջել տեղն արևմտյան այլընտրանքների։ PAN-ը պատմում է հայկական ազգային տոների մասին՝ ամառային Նավասարդից մինչև Վարդավառ, Հելոուինի մրցակից Բարեկենդանից մինչև Սուրբ Սարգսի տոն՝
📖 lav.pan.am/traditional


Անցնենք մեր իվենթներին․

🎉 Սուրբ Սարգսի տոնին մի քանի օր շարունակ մի շարք միջոցառումներ են նախատեսված՝ ցուցադրություններից մինչև պատարագներ ու խաղեր՝ http://tinyurl.com/hmaz66zt

💯 Հունվարի 26-ին Համազգային թատրոնում կկայանա Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված՝ «Ինչպես ապրել» խորագրով ներկայացումը՝ http://tinyurl.com/4u5f3d9x

🥺 Այդ նույն հարցն են իրենց հիմա տալիս նաև հայ ռեյվերները, քանի որ փակվում է նրանց սիրելի «Պոլիգրաֆ» ակումբը. ուրբաթ վերջին «Ինտեգրալն» է՝ http://tinyurl.com/yc8tuuss

🎛️ Իսկ շաբաթ օրը՝ վերջին մեծ ռեյվը. Լինելու է ահավոր հերթ, լավ երաժշտություն, գրկախառնություններ ու, վստահաբար, արցունքներ՝ http://tinyurl.com/mr3y7zuu

🎼 Հունվարի 27-ին «Արամ Խաչատրյանում» ևս մեկ հայ մեծի են հիշելու՝ կենդանի լեգենդ Մանսուրյանի 85-ամյակի համերգն է՝ http://tinyurl.com/59kccvzh

🎻 Փետրվարի 4-ին էլ մեծ մաեստրոյի հոբելյանին նվիրված համերգ է սպասվում Կամերային երաժշտության տանը՝ http://tinyurl.com/yu7y9597

🎵 Ուլիխանյանում փետրվարի առաջին օրը երկար սպասված Funkabout-ն է՝ Ամիրյան Միշի և Նալբանդյան եղբայրների տասից ավելի տարվա գործակցության արդյունքը՝ http://tinyurl.com/38jk3j8y

🎸 Անցնենք ռոքի. Tonelab-ում երկար համերգային ծրագրով հանդես կգա Rozen Tal-ը, նույնիսկ մի քանի բոլորովին նոր երգ կկատարի՝ http://tinyurl.com/mrurdvt9

🎶 Մինչ գյումրեցիք համերգ են տալու Երևանում, հայրաքաղաքում երևանյան խմբի ռոք համերգ է լինելու. Նեմրան ելույթ կունենա Դրամատիկական թատրոնում՝ http://tinyurl.com/45e2errw

🐕 Ի դեպ, կիրակի օրը Գյումրիում շատ բարի միջոցառում է սպասվում՝ առաջարկվում է կերակրել քաղաքի շներին. կերը կա, պետք է միայն ժամանակ տրամադրել՝ http://tinyurl.com/4fj7d34t


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 27-ին բաց չթողնել Rambalkoshe-ի իվենթը «Հայֆիլմում». Ամբողջ գիշեր ձեզ համար նվագելու է Վիկեն Արմանը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N91)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan